ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանցագործ թշնամու ագրեսիայի ասպեկտներն ու ազդակները. «Փաստ» 09/15/2022 09:33 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմական հանցագործ Ադրբեջանն ու մինիսուլթանը Ադրբեջանն, արբեցած
Արցախյան պատերազմում իր հաղթանակով, արդեն անցել է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններին։ Ադրբեջանական կողմը չափից ավելի շատ զիջումներ է ստացել հայկական կողմից, քան կարելի էր երբևէ պատկերացնել։ Սակայն ինչքան շատ զիջումներ է Բաքուն ստանում, այնքան շատ է ցանկանում ու դիմում է նոր հարձակողական գործողությունների։ Այս ամենի պատճառն այն է, որ մենք գործ ունենք ոչ թե քաղաքակիրթ պետության, այլ հանցավոր պետական կազմավորման հետ։ Ալիևի բռնապետական ռեժիմը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիոն սխեմաների ու փողերի լվացման սկանդալների մեջ։
Եվ այս մասին միջազգային մամուլում հրապարակումների պակաս չի եղել։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանում որևէ արժեք չունեն մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքի նորմերը։ Սեփական իշխանության պահպանման համար Ալիևը պատրաստ է ամեն մի ստորության և հանցագործության։ Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե միջազգային իրավունքը իր համար չի գործում։ Դրա համար էլ ամեն քայլափոխի Բաքուն ոտնահարում է անգամ միջազգային մարդասիրական իրավունքը ու խրախուսում միջնադարյան գազանությունները։ Ու Ադրբեջանի էությունն այնքան անմարդկային է, որ նույնիսկ վայրի ցեղերը գերիների նկատմամբ այդքան դաժան չէին վարվի։
Պատերազմից մոտ երկու տարի անց էլ Ադրբեջանը պահում է հայ գերիներին՝ նրանց դարձնելով սակարկությունների առարկա։ Իսկ խաղաղ բնակչությունը ադրբեջանական զինուժի համար «օրինական» հարվածների թիրախ է դարձել։ Եվ դա տեսնում ենք հայկական սահմանամերձ բնակավայրերի ռմբակոծումների օրինակով։ Չնայած այլ բան պետք էլ չէր սպասել, քանի որ Ալիևի «հերոսները» քնած մարդուն կացնահարողներն ու անպաշտպան ծերերին խոշտանգողներն են։ Ատելության խոսքի և էթնիկ թշնամանքի բորբոքումը դարձել է Ադրբեջանի իշխանության ամենից շատ սիրելի գործը։ Իսկ ադրբեջանական ղեկավարության կենդանական բնազդների արտահայտման բարձրակետը «ռազմական ավարի պուրակի» բացումն էր։ Այս իրողությունը նաև ցույց է տալիս ադրբեջանական հասարակության մեջ տարիներ շարունակ սրսկված հայատյացության դոզան։
Եթե Ալիևի համար ընդհանրապես իրավունք հասկացությունը չի գործում, ապա դա նշանակում է, որ ինչպես կուզի, այնպես էլ կվարվի։ Երբ Ադրբեջանը ցանկանա, կարող է նոր ագրեսիա հրահրել, որևէ կաշկանդող հանգամանք չկա։ Այսպիսի մոտեցման համապատասխան էլ Բաքուն գործում է, որի նպատակն Արցախի վերջնական հայաթափումն ու Հայաստանին պատկանող ինքնիշխան տարածքների անեքսիան է։ Իսկ այս ամենը նշանակում է հայ ժողովրդի նկատմամբ նոր ցեղասպանության իրագործում։ Եվ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները իրենց զեկույցներում մեկ անգամ չէ, որ զգուշացրել են ցեղասպանության վտանգի մասին։
Միաժամանակ, Ադրբեջանը լայն թափով լծվել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու պղծման գործին։ Արցախից բռնազավթած տարածքներում հայկական բոլոր հուշարձանները արդեն Ջուղայի խաչքարերի «բախտին են արժանանում»։ Իսկ մի շարք մշակութային արժեքներ էլ՝ մասնավորապես եկեղեցիներ ու վանքեր, ներկայացվում են որպես աղվանական կամ ուդիական։
Փաշինյանի ելույթի մասին
Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին Փաշինյանը հրատապ ելույթ ունեցավ ԱԺ-ում, կես ժամից ավելի խոսեց, սակայն այդպես էլ բովանդակային ոչինչ չասաց, որպեսզի հանրությունը հասկանա, թե զարգացումների ինչ սցենարներ են հնարավոր։
Ըստ էության, Փաշինյանը կրկնում էր այն ամենն, ինչից հասարակությունն արդեն տեղյակ է։ Սակայն մի շարք շեշտադրումներ կային, որոնք արժանի են վերլուծության։ Եթե որոշ ժամանակ առաջ նշվում էր Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման մասին, ապա հիմա երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը խոսում է ինքիշխանությանը, անկախությանը և պետականությանը սպառնացող վտանգի մասին։ Պատկերցնո՞ւմ եք, թե ինչ աստիճանի ենք հասել, որ իշխանությունները, որոնք, որպես կանոն, փորձել են կեղծ հույսերով կերակրել հանրությանը, օրինակ՝ հայտարարել, թե Սյունիքն անվտանգ է և այլն, արդեն խոստովանում են, որ իրավիճակն ուղղակի ծայրահեղ է։ Իսկ երբ ժամանակին այս վտանգի մասին ահազանգում էին ընդդիմադիրները, փորձագետներն ու մամուլը, այդ ահազանգերը հիվանդագին էին ընդունվում իշխանության կողմից, նրանց մեղադրում էին խուճապային տրամադրություններ առաջացնելու մեջ։
Ու չնայած զգալի թվով զոհեր ունենք, որոնց թիվն Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում անընդհատ ավելանում է, Փաշինյանն իրեն իրավունք վերապահեց զոհերի նախնական թիվ հրապարակել, որի իմաստն այդպես էլ անհասկանալի է թվում։ Ընդ որում, այնպիսի հանգստությամբ, կարծես ոչ թե մարդկային զոհերի մասին է խոսքը, այլ սովորական, առօրյա ինչ-որ թեմայի: Չնայած, Փաշինյանի համար մարդկային կյանքը կարծես թե իր նշանակությունը կորցրել է (եթե ընդհանրապես եղել է), դրա համար էլ ակամա հիշում ես նրա հայտարարությունը Արցախյան պատերազմում զոհերի մասին, որտեղ խոսում էր «պլ յուս-մինուս 50»-ի մասին։ Իր ելույթում Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը լիովին այլ է, և իր էությամբ ոչ թե խաղաղություն է ենթադրում, այլ Հայաստանի նվաստացում։
Եթե Ադրբեջանն իրական խաղաղություն չի ցանկանում, ապա դա ավտոմատ նշանակում է, որ Փաշինյանի «խաղաղության օրակարգն» ուղղակի փուչ է։ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը նաև համարձակություն ունեցավ նշել, որ զիջումները դեռևս չեն նշանակում խաղաղություն։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները շատ հարցերում առանց դիմադրելու մեկը մյուսի հետևից զիջումներ կատարել։ Հենց միայն մենք մեր հրապարակումներում, փորձագետների հետ հարցազրույցներում բազմիցս նշել ու զգուշացրել ենք ՀՀ իշխանություններին, որ զիջումներն իրենց հետևից նոր զիջումների հարց են առաջ բերելու, և այդպիսի մոտեցումը ոչ մի դեպքում խաղաղության չի կարող հանգեցնել։ Ժամանակին, երբ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում էր, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, այլ Էյվազլիում է, ապա որոշ ժամանակ անց ընդգծում էր, որ Բերձորը, Աղավնոն ու Սուսը պետք է հանձնվեն Ադրբեջանին, բնականաբար, այս ամենից հետո Բաքուն նոր հետևություններ է անում։ Եվ հիմա էլ Ադրբեջանի իշխանությունները պահանջում են նույնն անել Սյունիքի մասով, որն իրենք պատկերացնում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» տեսքով։
Եվ Փաշինյանը բացահայտ խոստովանեց դրա մասին՝ նշելով, որ բանակցությունների սեղանին դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում Ադրբեջանը խոսում է «ապօրինի ձևով» Հայաստանին հանձնված որոշ տարածքների մասին։ Մեկ այլ հարց, որը ևս շատ կարևոր է, վերաբերում է նրան, թե ինչո՞ւ Հայաստանը, ինչպես հարկն է, չի պատրաստվել ադրբեջանական հնարավոր սադրանքներին։ Չէ՞ որ այնպիսի թշնամու հետ գործ ունենք, որից ամեն ինչ սպասելի է։ Եվ ադրբեջանական զինուժի գործողությունները ցույց են տվել այդ, երբ անցած տարվա մայիս ամսից ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։ Ավելին, Փաշինյանն ինքն էր նշում, թե «բոլորը գիտեին, որ պատերազմը մի օր սկսվելու է»: Ու, բնականաբար, տեղին են այն քննադատությունները, թե ինչո՞ւ այսքան ժամանակ իշխանությունները ամբողջ ծավալով ձեռնամուխ չեն եղել հայկական դիրքերի համապատասխան հագեցվածությամբ կահավորմանն ու ամրացմանը։ Ինչո՞ւ չեն ուսումնասիրվել ադրբեջանական բանակի գործողությունների տակտիկան և դրանց հակադրվելու հնարավոր տարբերակները։
Կամ Հայաստանի գլխավերևում առկա սպառնալիքը հաշվի առնելով՝ ինչո՞ւ հայկական կողմը անհրաժեշտ քանակով սպառազինությունների ձեռքբերում չի ունեցել։ Խնդիրն այն է, որ եթե Հայաստանը արդեն մեծ ծավալի աշխատանքներ տարած լիներ նշված ուղղություններով, ապա դրա արդյունքներն այժմ տեսանելի կլինեին, սակայն դրանք այդպես էլ չկան։ Իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն, իշխանությունները շոուներով էին զբաղված։ Իսկ հիմա այդ գործելակերպը շարունակվում է, և Փաշինյանը իր ելույթում, խուսափելով խնդրի բուն էությունից, հանրությանը բացատրում է, թե ինչ բաղադրիչներից է բաղկացած սպառազինությունների ձեռքբերումը։ Եվ հետաքրքրական է, որ նա նշում է, թե սպառազինությունների ձեռքբերման տեսանկյունից գումարի որևէ խնդիր չունեն, ինչը պարադոքսալ է թվում։ Միաժամանակ Փաշինյանը առիթն օգտագործեց ԱԺ ամբիոնից փիառվելու համար այն համատեքստում, թե Հայաստանը տնտեսական զարգացման մեծ «թռիչք» է ունենում, դրա համար էլ Ադրբեջանն ագրեսիայի միջոցով ցանկանում է կոտրել այդ դինամիկան։ Նախ՝ Փաշինյանը ուռճացնում է Հայաստանի գրանցած տնտեսական աճի նշանակությունը, երկրորդն էլ՝ անկախ ՀՀ-ում գրանցվող տնտեսական ցուցանիշներից, Ադրբեջանը, միևնույնն է, ագրեսիայի է դիմելու և դրա համար տևականորեն պատրաստվել է։ Եվ պատահական չեն գրեթե ամեն շաբաթ անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները, երբ թուրքերը մարզում են ադրբեջանցի զինվորականներին։
Միջազգային հանրության արձագանքների մասին
Երբ անցած տարվա մայիսին ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք, Բաքուն որևէ լուրջ միջազգային հակազդեցության չհանդիպեց, տարբեր երկրներ ու միջազգային կառույցներ ուղղակի բավարարվեցին հակամարտության կողմերին ուղղված կոչերով, իսկ հայկական կողմը դիվանագիտական և ռազմական հարթակներում հակահարված հասցնելու փոխարեն միայն հայելային հետքաշման տարբերակ առաջարկեց։ Եվ այս թողտվությունը նպաստեց, որ ադրբեջանական կողմը պատրաստվի ավելի լայնամասշտաբ ագրեսիայի: Մյուս կողմից էլ՝ Բաքուն օգտվում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից՝ մասնավորապես Եվրոպայում առաջացած էներգետիկ ճգնաժամից և ուկրաինական ճակատում Ռուսաստանի որոշակի անհաջողություններից։ ՀՀ կառավարությունն ադրբեջանական ագրեսիայի հարցով արդեն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն, ինչպես երևում է, հայկական կողմը, կարծես թե, բավարարվում է միայն այս քայլով։ Բնականաբար, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան միջազգային բուռն քննարկումների և արձագանքի թեմա է դարձել։
Տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից հայտարարություններ են հնչում, որոնցում հասցեականություն չկա, և դրանցում միայն կողմերին ուղղված կրակը դադարեցնելու կոչեր են հնչում։ Ռուսաստանը ջանքեր է գործադրում հրադադարի հաստատման համար, սակայն Ադրբեջանը որևէ դեպքում հակված չէ հրադադարը պահպանելու ուղղությամբ։ Կոնկրետ, առարկայական արձագանք չկա ՀԱՊԿ-ից, ինչպիսին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների դեպքում էր։ ՀԱՊԿ-ի կողմից ակնկալվող արձագանքը նաև Հայաստանի համար հեղինակության հարց է, քանի որ ՀՀ վարչապետը նախագահում է այդ կառույցում։ Բայց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը ընդամենը պայմանավորվածություն է ձեռք բերել գլխավոր քարտուղար Զասի գլխավորությամբ կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։
Չնայած այստեղ մի քանի հանգամանք պետք է առանձնացնել: Նախ, ինչպես նշում են լրատվամիջոցները, Հայաստանը դիմել է ոչ թե 4-րդ հոդվածով, այլ 2-րդ, ինչը ենթադրում է խորհրդատվություն: Երկրորդ՝ նույն Նիկոլ Փաշինյանը ԱԺ ելույթում ադրբեջանական գործողությունները որակում էր որպես սադրանք, այլ ոչ թե ագրեսիա, իսկ նրա թիմակիցներից մեկը խոսում էր «սահմանային կոնֆլիկտի» մասին, որի պարագայում ռազմական դրություն հաստատելու կարիք չկա: Այս պարագայում ի՞նչ արձագանք պետք է տար ՀԱՊԿ-ն... Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, ապա նրանց կողմից որոշակի հասեցական հայտարարություններ հնչում են։ Օրինակ՝ պետքարտուղար Բլինկենը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ալիևին հորդորել են դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն գործը հորդորներից այն կողմ չի անցնում, չկան կոնկրետ գործողություններ Ադրբեջանին սանձելու ուղղությամբ։ Այստեղ էլ, սակայն, մի փոքր վերապահում կա: Բանն այն է, որ Բլինկենի հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններում այնքան էլ հասցեականությունը հստակ չէ, ավելին՝ խոսվում է կողմերի զորքերի հետքաշման մասին:
Այսպիսի իրողությունը խոսում է հայկական կողմի դիվանագիտական ձախողման մասին։ Եթե, օրինակ՝ մեկ այլ երկրի նկատմամբ նման գործողություններ տեղի ունենային, ապա կարելի էր պատկերացնել, թե ինչ միջազգային կոշտ արձագանք կարող էր հետևել, ինչպես կարող էին գործի դրվել պատժամիջոցները։ Օրինակ՝ երբ Սադամ Հուսեյնը ներխուժեց Քուվեյթ, միջազգային կոալիցիա ձևավորվեց նրան սանձելու համար, իսկ Ալիևն իր ցեղասպանական գործողություններով անգամ գերազանցում է Սադամ Հուսեյնին, սակայն նրան միջազգային քրեական ատյանի առաջ որպես պատերազմական հանցագործ կանգնեցնելու փոխարեն դեռևս սիրաշահողներ կան։
Եթե միջազգային գործընկերները չեն ցանկանում ինչպես հարկն է ճնշում գործադրել Ալիևի վրա, ապա այդ դեպքում Հայաստանը կարող է ստիպել միջազգային հանրությանը այդ անել։ Երբ որ ՀՀ պետականությունը բացահայտ ագրեսիայի է ենթարկվում, ապա հայկական կողմը կարող է իրեն իրավունք վերապահել հարվածներ հասցնել Ադրբեջանով անցնող էներգետիկ նախագծերին՝ նավթամուղներին ու գազամուղներին, որպեսզի էներգիայի պակաս ունեցող եվրոպացիները վերջապես գիտակցեն էներգետիկ ծրագրերի համար Ալիևի գործողությունների առաջ աչք փակելու գինը։ Սակայն ՀՀ գործող իշխանություններից վճռական գործողություններ ակնկալել պետք չէ, քանի որ իրենք ձախողել են բոլոր հնարավոր ուղղություններով, և միակ ելքը նրանց հեռանալն է։ Նրանք այլևս ի զորու չեն մեր շահերը ներկայացնել բանակցություններում։ Եվ ինչքան շուտ այս իրողությունը նրանք գիտակցեն, այնքան լավ Հայաստանի ու Արցախի համար»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 15 09.22թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/02/2023 10:42 Որևիցե բան չտվող ակտիվություն. ինչու է ավելացել ՏԱՑ-ը. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:39 Ցուցակ էլ ունեն. «Փաստ»
- 02/02/2023 10:31 Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:29 Սեդա Սաֆարյանը դատավորների մոտ ինքնախոստովանություն է արել. ինչ է սպասվում նրան. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:27 Ի՞նչ վիճակ է ճանապարհներին պարեկային ծառայության ներդրումից հետո. «Փաստ»
- 02/02/2023 10:25 Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
- 02/02/2023 10:23 Վահագն Ալեքսանյանին դատի են տվել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 02/02/2023 18:33 Ինչու՞ պետք է Լավրովը Նիկոլից ավելի «հայ» լինի. Նաիրիա Կարապետյան
- 02/02/2023 16:28 Եթե այսօր միայն Արցախն է շրջափակման մեջ, ապա Նիկոլի պաշտոնավարումը շարունակվելու դեպքում ամբողջ ՀՀ տարածքը կարող է հայտնվել շրջափակման մեջ. Հակոբյան
- 02/02/2023 16:23 Ցանկացած պաշտոնյա,դաշնակից երկրից ,գործընկեր երկրից,թե հակառակորդ երկրից լինի,պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից. Շարմազանով
- 02/02/2023 16:13 Լավրովը կարող էր ոչինչ չասել, կարող էր այլ կերպ ներկայացնել, բայց որոշեց ասել այն, ինչը չէր կարելի ասել. Ղազինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը