ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմպիչմենտի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է եւս 18 պատգամավորի ստորագրություն ու վարչապետի թեկնածու, որից հետո միայն սահմանված ժամկետները կսկսեն հոսել. Հայրապետյան 09/15/2022 17:45 | ԼՐԱՀՈՍ
Իմպիչմենտի գործընթաց սկսելու՝ ընդդիմության սահմանադրական լիազորության վերաբերյալ մի շարք, այսպես կոչված, հանրային գործիչներ մանիպուլյատիվ մեկնաբանություններ են տալիս՝ տպավորություն ստեղծելով, թե, օրինակ, անգամ ընդդիմադիր մեկ պատգամավորի ստորագրությամբ՝ հնարավոր է, որ այդ գործընթացը սկսվի: Սա, հնարավոր է, քաղաքական դիվիդենտի առումով որոշակի նշանակություն ունենա, բայց իրավաբանական առումով՝ ունենք հստակ սահմանադրական մեխանիզմներ, որոնց առկայության պայմաններում՝ իմպիչմենտի գործընթացը կարող է հասնել վերջնարդյունքին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Երեկ ընդդիմությունը երկար և հանգամանալից բացատրեց, որ առկա են սահմանադրական կոմպոնենտներ, որոնց առկայության պայմաններում կարող է սկսվել իմպիչմենտը: Հիմա ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հանրագումարը, համագումարը բավարար չէ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար, անհրաժեշտ է նաև իշխող խմբակցությունից 18 պատգամավոր, որի առկայության պարագայում գործընթացը կարող է առաջ գալ: Այսինքն՝ այս փուլում, հաշվի առնելով ընդդիմության փաստաթղթային պատրաստակամությունը, որ իրենք հայտնել են ստորագրություններով, դա առաջ տանելու համար անհրաժեշտ է մեկ միասնական վարչապետի թեկնածու և 18 համապատասխան ձայն, որոնց առկայության դեպքում կարող է գործընթացը սկսել: Քանի այդ պրոցեսը չկա, օրենքով սահմանված՝ 48 և 72 ժամյա ռեժիմները չեն գործում: Այսինքն՝ թյուրիմացությունը, որ հանրությանն է մատուցվում, որ հիմա պրոցեսը երեկ գիշերը տեղի է ունեցել և եթե մինչև 72 ժամյա տևողության ընթացքում գործընթացը չլինի, ապա տապալված է, դա էլ է մանիպուլյատիվ, քանի որ գործընթացի ժամանակահատվածի հաշվարկի իրավական առումով մեկնարկը սկսվում է ևս 18 պատգամավորների ստորագրության պարագայում »,- նշեց Ռոբերտ Հայրապետյանը՝ հավելելով, որ ընդդիմությունն իրենից հասանելիքը արել է, հանրությանը ցույց է տվել, որ իմպիչմենտի համար անհրաժեշտ ստորագրությունները տալիս են, հիմա՝ զբաղված են 18 պատգամավորի՝ գործընթացին միացնելու, համոզման գործընթացով և այդ 18 պատգամավորների ստորագրության պարագայում գործընթացը կսկսի:
«Այս փուլում խոսել գործընթացի տապալման մասին՝ այդքան էլ արժանահավատ չէ, որովհետև օրենքով սահմանված ժամկետների հոսքը դեռևս չի սկսվել: Մանիպուլյատիվ մի շարք հայտարարություններ են արվել, բայց ժամկետները չի կարող սպառվել, քանի դեռ ՔՊ-ական 18 պատգամավորի ստորագրություն և վարչապետի թեկնածու՝ չի ներկայացվել »,- նշեց Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր նոր փաստաթուղթ ստորագրելու մտադրության մասին, ինչից հետո Երևանում. Ստեփանակերտում, Գյումրիում ինքնաբուխ հավաքներ են իրականացվել; Երեկ ԱԺ շենքի մոտ հավաքվել են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, որոնք ստորագրել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար փաստաթուղթ, սակայն հարցն օրակարգում ներառելու համար անհրաժեշտ է նաև ՔՊ-ական պատգամավորների ձայներ, ինչպես նաև՝ վարչապետի թեկնածու:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ