Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Մոբիլիզացիա չի եղել, զորքի համալրում չի արվել, հիմա բերել իրենց մեղքը Ջալալ Հարությունյանի ու Միքայել Արզումանյանի վրա են փորձում բարդել. պահեստազորի փոխգնդապետ 09/11/2022   18:36  |  ԼՐԱՀՈՍ

44-օրյա պատերազմի ժամանակ կանոնավոր բանակի առնվազն 90 տոկոսը կռվել է։ Դա վստահաբար կարող եմ ասել։ 18 տարեկան զինվորը կռվել է, իսկ ՄՈԲ-ը՝ փախչել։ Ասում եմ այն, ինչ տեսել եմ իմ աչքով։ Մոբին տանում, հասցնում էիր խրամատ, շրջվում էիր, տեսնում չկա։ Զենքերը թողնում էին ու փախչում։ Նրանց հազիվ 20 տոկոսն է կանգնել զինվորի կողքին ու կռվել։ Դավաճաններին ու պարտության պատճառներն այդտեղ թող փնտրեն, իսկ բանակի հրամանատարներին անտեղի ու անհիմն չվարկաբեկեն։ Ջալալ Հարությունյանի, Միքայել Արզումանյանի վրա պարտության մեղքը բարդողները կա՛մ բանակից են լրիվ անտեղյակ, կամ էլ ծառայած չեն, զինվորական համազգեստ հագած չկան։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է 44-օրյայի մասնակից, պատերազմից հետո զորացրված փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանը` նշելով. «Չգիտեմ՝ ով է նահանջի հրաման տվել, ում են տվել, բայց կարող եմ ասել այն, որ պատերազմի առաջին օրից մինչև հոկտեմբերի 25-ն Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի զոհվելու օրը, Կարախամբելիի հատվածում ենք եղել՝ այն դեպքում, երբ Ջրականը հանձնված էր, թշնամին Տողի տակ էր արդեն, ու թե այդ ընթացքում, թե մինչև պատերազմի ավարտը ես նահանջ հրաման որևէ գեներալից, բանակի հրամանատարությունից չեմ լսել»։

Նրա փոխանցմամբ` գնդապետ Շաքարյանի հետ առաջին պաշտպանական շրջանում գտնվելու ամբողջ ընթացքում, առանց չափազանցության, օրը մի 20 անգամ Ջալալ Հարությունյանը զանգում էր․ տեղեկանում օպերատիվ իրավիճակից: «Որոշումներ էին կայացնում, հերթական քայլերը պլանավորում ու, գիտեմ, որ գեներալը բոլորի հետ էր օպերատիվ կապի մեջ, և իրավիճակին համապատասխան որոշումներ էր կայացնում։ Նույնն էլ Միքայել Արզումանյանի մասին կարող եմ ասել․ նրանք սխալ հրաման չէին կարող տալ․ երկուսն էլ սկզբունքային, պատասխանատու, ազդեցության տակ չընկնող զինվորականներ են։ Ես, համենայնդեպս, նրանցից առավել հայրենասեր, մեր հողի համար այդքան գործ արած հրամանատարներ չեմ ճանաչում։ Այնպես որ, թող գնան ու պարտության պատճառներն այլ տեղերում փնտրեն»,-ասում է Պետրոս Ղահրիյանը։

Պահեստազորի փոխգնդապետը ցավով արձանագրում է՝ պատերազմի ժամանակ դիրքը լքած, զինվորներին մենակ թողած ու մարտադաշտից փախուստի դիմած բազմաթիվ գնդապետեր, փոխգնդապետեր այսօր տարբեր պաշտոններ են զբաղեցնում, իսկ ամեն պահի զոհվելու հավանականությունը աչք առաջ ունենալով՝ ոչ մի սմ հետ չկանգնած մեծ թվով զինվորականներ այսօր ոչ միայն անտեսված են, այլև՝ կրճատվել են բանակից։

«Կրկնում եմ՝ մեղավորներին ցածր օղակներում պետք է փնտրեն, քանի որ պատերազմի ամբողջ ընթացքում վերադասի կողմից ես նահանջ հրաման չեմ լսել։ ՄՈԲ-ը, ավելի ցածր սպայական կազմից որոշներն իրենք իրենց մեջ խուճապ են գցել, փախչել ու այս օրվան հասցրել։ Մոիբիլիզացիա չի եղել, զորքի համալրում չի արվել։ Կազմակերպված չեն բերել, ասել, օրինակ, դու այսինչ դասակի կազմում ես կռվելու դու՝ մյուս։ ՄՈԲ-ից ջոկատներ են սարքել, այստեղ-այնտեղ անկապ թողել։ 1990-ականներին էինք մեկ էլ ջոկատներով կռվում․ կանոնավոր բանակը համալրելու փոխարեն՝ 2020-ին բերեցին ՄՈԲ-ով ջոկատներ ստեղծեցին, նրանց զգալի մասն էր զենքերը թողեց, փախավ։ Ի՞նչ էիք սպասում, ո՞նց պիտի լիներ այդքանից հետո։ Դեռ որ Ջալալ Հարությունյանի ու Միքայել Արզումանյանի պես մարդիկ չլինեին այն ժամանակ բանակի հրամանատարները, պատերազմը շատ ավելի տխուր ելք կունենար մեզ համար, հավատացե՛ք։ Հիմա բերել իրենց մեղքն այդ երկու նվիրյալ գեներալների վրա են փորձում բարդել»,-շեշտում է պահեստազորի փոխգնդապետն ու հավելում՝ նրանցից ոչ մեկն ինձ անձնապես որևէ լավություն չի արել․ ինչի հասել եմ՝ իմ աշխատանքով եմ հասել, բայց պետք է արդարամիտ լինել, ու մարդկանց գնահատել իրենց անցած ճանապարհով։

Ղահրիյանը Ջալալ Հարությունյանի հետ բազմաթիվ օրեր է անցկացրել առաջնագծում։ 2016թ․ Հարությունյանի՝ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար նշանակվելուց հետո նրանք գրեթե ամեն օր հանդիպում էին՝ հիմնականում մարտական դիրքերում։ Ասում է՝ գեներալին 1995 թվականից է ճանաչում՝ որպես հրետանու ակունքներում կանգնած զինվորականի։ Առաջին գործը, որին դիվիզիայի հրամանատար նշանակվելուց հետո լծվել է Հարությունյանը, պահեստազորի փոգնդապետի խոսքով, դիրքերի պատշաճ կահավորումն էր․

«Օր չկար, որ ինքը դիրքեր չգնար․ Ջրականից սկսած մինչև Մարտունի ոտքով գնում էր, մեկ առ մեկ ստուգում խրամատները, բոլոր խրամատաբջիջները իր աչքով պետք է տեսներ։ Որ մի թերություն էր նկատում, անմիջապես հրամայում էր վերացնել։ Ու ոչ մեկը չէր կարող խաբել իրեն, վերացրած չլիներ ու ասեր վերացրել ենք, քանի որ վստահ էր, որ գեներալն անձամբ գնալու է ստուգի։ Ամբողջությամբ տիրապետում էր դիրքերում, մնացած կառույցներում տիրող վիճակին։ Անգիր գիտեր՝ որտեղ ինչ կա։ Իր օրոք մեր դիվիզիան ինժեներական առումով 180 աստիճանով փոխվել է»։

Ղահրիյանը հիշում է՝ Հայաստանում անցկացվող տարբեր զորավարժություններում, շտաբային մարզումներում 18-րդ դիվիզիան շատ անգամներ է առաջին տեղ զբաղեցրել և դա, իր խոսքով, Ջալալ Հարությունյանի ներդրած ջանքերի արդյունքն էր։

«Եթե մեկ ուրիշը մի ավտոբուս մարդ էր հավաքում, գնում մի գունդ, ստուգումներ անում, հետ գնում, ինքը 3- 4 հոգու հետ գնում էր դիրքեր, առավոտից մինչև ուշ երեկո շրջում խրամատներով։ Շաբաթը մեկ հերթապահ էի լինում ես, ու մինչև գիշերվա ժամը 1-ը, 2-ն իր աշխատասենյակի լույսը չէր անջատվում։ Զարմանում էինք՝ ոնց էր կարողանում ամբողջ օրը մեզ հետ խրամատներով շրջելուց հետո մինչև ուշ գիշեր աշխատել։ Հաջորդ օրվա անելիքները մինչև չպլանավորեր, չէր քնում ու ոչ մի անգամ չէր մոռանում ստուգել՝ վերացվել է այս կամ այն թերությունը, թե ոչ։ Շատ հետևողական էր, շատ։ Ով թերանում էր իր աշխատանքում, ազատում էր գործից, դրա համար էլ քիչ չէին նրան չսիրողները»,-պատմում է մեր զրուցակիցը։

Պահեստազորի փոխգնդապետը ցավ է ապրում, որ բանակի մարտունակության համար ոչինչ չխնայած, պատերազմի թոհուբոհով անցած հրամանատարներին վարկաբեկում են, ուրիշների թերացումներ նրանց վրա բարդում, որի հետևանքով արժեզրկվում է 44 օր անդադար մահվան աչքերին նայելով՝ թշնամու հսկայական ուժերի դեմ կռիվ տված բանակի զինվորն ու հրամանատարը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:18 10/09/2022  |  ԼՐԱՀՈՍՊատերազմի ժամանակ Փաշինյանն էր գլխավոր հրամանատարը, պատասխանատվության բուրգի ամենավերեւում հենց Փաշինյանն էր կանգնած, իր ենթակաները ենթարկվում են բացառապես իրեն․ Վիտալի Մանգասարյան
18:37 07/09/2022  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը ստացել է Միքայել Արզումանյանի կալանքը փոխելու մասին Արցախի ԱԺ պատգամավորների միջնորդությունը
16:28 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍԿալանավորված Միքայել Արզումանյանն առաջիններից էր պատով բարձրացել Շուշի, նստել բանտի պատին ու գնդացրով կոտորել ներսում գտնվող թուրքերին
13:40 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի խափանման միջոցը
09:09 03/09/2022  |  ՄամուլԵրկու տարի անց հիշել են պատերազմի մեղավորներին. իրավապահ համակարգը՝ խնդրի առաջ. «Ժողովուրդ»
08:57 03/09/2022  |  ՄամուլՋալալ Հարությունյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նուրբ զգացումներ ունի. «Հրապարակ»
23:30 02/09/2022  |  ԼՐԱՀՈՍ«Հիմա մի տրամաբանական հարց․․․»․ Արսեն Բաբայան
20:12 02/09/2022  |  ԼՐԱՀՈՍՄիանշանակ փորձում են մեկի կաշին փրկել․ Տիրան Խաչատրյանը՝ Ջալալ Հարությունյանի և Միքայել Արզումանյանի քրգործերի մասին
17:04 02/09/2022  |  Քրեական խրոնիկոնՋալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, նրա պաշտոնավարումը կասեցվել է
12:17 02/09/2022  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Արզումանյանը եղել է մեր հրամանատարը պատերազմի ժամանակ, չեմ կարծում, որ կարելի էր նրա հետ այդպես վարվել.Ռուսլան Իսրայելյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]