Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Անվճար լինում է միայն պանիրը՝ մկան թակարդում. ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքը մութ է, կոռուպցիոն ռիսկ կա․ Դանիել Իոաննիսյան 09/06/2022   21:21  |  ԼՐԱՀՈՍ

«Այդ գործարքը շատ ցածր թափանցիկություն ունի եւ հասարակության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ-որ բաժնետոմսեր է ձեռք բերել եւ կոմբինատի մի մասի սեփականատերն է դարձել մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ, մեկ կտոր էլ՝ վերջերս, բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ, սովորաբար, անվճար լինում է միայն պանիրը՝ մկան թակարդում,ուստի գլխավոր հարցն այն է, թե ինչ է դրա դիմաց վճարում հասարակությունը», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԶՊՄԿ-ի կողմից եւս 6,8 տոկոս ՀՀ կառավարությանը նվիրելու գաղտնի գործարքին։

Նշենք, որ նոր բաժնետոմսերի նվիրատվության մասին օգոստոսի 24-ին կառավարության նիստում հայտարարել էր վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ գործարքը տեղի է ունեցել դեռեւս մարտ ամսին՝ գաղտնի որոշմամբ։ ։

Կառավարության պաշտոնական էջում հրապարակված իրավական ակտի նախագծի համաձայն, Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 188,947 (հարյուր ութսունութ հազար ինը հարյուր քառասունյոթ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր (որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը), որոնց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Մարտի 24-ի որոշումից հետո, պաշտոնական վիճակագրության համաձայն. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի կառավարությունն ունի 21.875 տոկոս բաժնեմաս։

Նույն նիստին կառավարությունը որոշել էր 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, «բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով»։ Իսկ ավելի վաղ, 2021թ. սեպտեմբերի 30-ին կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունից որպես նվիրատվություն ստացել էր բաժնետոմսերի 15 տոկոսը։ Սրա կառավարումը նույնպես հանձնվել է ԱՆԻՖ-ին։ Անպատասխանմնաց, թե ինչո՞ւ է կոմբինատի նոր սեփականատերը՝ ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ Արմենիան» որոշել շռայլ նվիրատվություն անել և բաժնեմասերի 15%-ը փոխանցել Հայաստանի կառավարությանը։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դեռևս 2021թ. Օգոստոսին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։

Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաև կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։ Սակայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

Առհասարակ, ԶՊՄԿ- կառավարություն գործարքները գաղտնիության շղարշի տակ են իրականացվում։ Կառավարությունը հրաժարվում է որեւէ տեղեկություն տրամադրել ԶԼՄ-ներին, այդ թվում ՝ «Փաստինֆո»-ին։ Չի տրամադրում կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի նվիրատվության պայմանագրի պատճենը, նաեւ չի հատնում, թե որքան է կազմել գործարքը ու արդյոք կառավարությանը բաժնետոմսեր նվիրած Տրոցենկոն ամբողջությամբ վճարել էր ձեռք բերած բաժնետոմսերի դիմաց։ Ըստ Իոաննիսյանի, նման գաղտնիության պայմաններում օբյեկտիվ հարցեր են առաջանում․ «Իսկ կարո՞ղ է դրա դիմաց ինչ-որ մարդկանց կատարած արարքների վրա աչք է փակվում, ես իսկապես չգիտեմ, թե դրա դիմաց հասարակությունն ինչ է վճարում։ Սա այն հարցն է, որի պատասխանը մենք չունենք, քանի որ կառավարությունն այս գործարքն անթափանցիկ է պահում եւ ապօրինի է անթափանցիկ պահում»,-շեշտում է Դանիել Իոաննիսյանը։

Ըստ Իոաննիսյանի, գործարքն իրականում մութ է եւ սա հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կասկածներ է առաջացնում, որովհետեւ որեւէ մեկը ձրի որեւէ բան չի տալիս։ Այս համատեքստում անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին եւ դրա թափանցիկությանը, որի կոչերով 2018-ին Փաշինյանն իշխանության եկավ, Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք սա քաղաքական կոռուպցիայի կասկածներ չի առաջացնում ․«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ընթանա թափանցիկության եւ հաշվետվողականության ներքո։ Ինքնին բաժնետոմսեր ստանալը կոռուպցիոն ռիսկ չի, կոռուպցիոն ռիսկն այն է, թե ինչ ենք դրա դիմաց տվել, որովհետեւ բաժնետոմսերն ստացել է ոչ թե ինչ-որ օլիգարխ կամ իշխանությանը մոտ կանգնած անձ, այլ պետությունը եւ երբ այդ բաժնետոմսերից շահութ ստացվի, ՀՀ բյուջե այդ շահույթից փող է մտնելու, վաղը դրանք կարող են վաճառվել, էլի գումար կմտնի բյուջե, սա չէ խնդիրը, խնդիրը այն է, թե ինչ ենք մենք տվել»։ Իոաննիսյանը դժվարանում է ասել, թե ինչու է իշխանությունը գաղտնի պահում գործարքի մանրամասները։

«Օրինակ, կարո՞ղ է ուժայինները ինչ-որ մի բիզնեսմենի են ճնշել եւ դա խնդիր է, որովհետեւ այդ դեպքում մենք տվել ենք բիզնես միջավայրի հետ կապված ինչ-որ բաներ, ես չգիտեմ, ես իսկապես չգիտեմ։ Մենք ոչ փաստահեն գիտենք , թե ումից են ստացել այդ բաժնետոմսերը, ոչ փաստահեն գիտենք, թե ինչպես են փոխանցվել, ինչի դիմաց, այնպես որ հարցերի պատասխանները չունենալով կարող ենք տարբեր ենթադրություններ անել, բայց այն, որ գործարքը մութ է, պարզ է, որ մութ է, որովհետեւ այն, ինչ հրապարակային է, մութ է»։

Իոաննիսյանը հնարավոր է համարում, որ օրինակ, ապօրինի գույքի ծագման բռնագանձման ընթացակարգի շրջանակում տեղավորվի գործարքը, օրինակ, պարզվի, որ ինչ-որ մեկը ապօրինի ծագմամբ փող է ձեռք բերել եւ բաժնետոմսեր գնել, բայց ըստ Իոաննիսյանի այս ամենը ընդամենը ենթադրություն է , որովհետեւ մանրամասներ չեն հաղորդվում։

«Մութ կողմ կա, թե դա հասարակության շահերից է բխում, թե այդ շահերին դեմ է, ես չեմ կարող ասել, դրա համար էլ կոռուպցիոն ռիսկ կա։ եթե մենք հստակ իմանայինք, որ դա հասարակության շահերին դեմ է, մենք կասեինք, որ դա կոռուպցիա է, ոչ թե կոռուպցիոն ռիսկ»,-եզրափակեց Իոաննիսյանը եւս մեկ անգամ շեշտադրելով թափանցիկության պակասի խնդիրը՝ թե առհասարակ, թե հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:06 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը անցնում է վախի կառավարման․ ի՞նչ է կատարվում բուհական համակարգում
18:59 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ժամանել է Վլադիվոստոկ. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ
13:47 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍՄոսկվան դեմ է խաղաղության պայմանագրին. Պուտինի այցի դեպքում Փաշինյանին կստիպեն փաստաթուղթ ստորագրել (տեսանյութ)
12:48 06/09/2022  |  ՄեկնաբանությունԴուք սկի մի սովորական հեռադիտակ չունեք, որ իրիկունը լուսնին նայեք, ուզում եք Մարսը բնակեցնե՞ք.Դատարկ-դատարկ խոսելով հո չի՞.Հովհաննիսյան
12:01 06/09/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետին
10:08 06/09/2022  |  Մամուլ«Չկա տենց դատավոր, որ իմ ասածը չանի»․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 84․ «Ժողովուրդ»
09:49 06/09/2022  |  ՄամուլԴիլիջանում բոլորովին այլ խոսակցություն է ընթացել. «Հրապարակ»
21:12 05/09/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
20:54 05/09/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլն անձամբ է նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի արժեզրկմանը․ Աշոտյան
15:02 05/09/2022  |  ԼՐԱՀՈՍՀատկապես ուժային կառույցներում անհրաժեշտ են ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ. վարչապետը ներկա է գտնվել ԱԻ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]