Թեմաներ
Երեքշաբթի 10 / 03 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/02/2023   23:41 Միջազգային հանրությունը Բաքվի քաղաքականությունը կանխելու ուղղությամբ գործուն քայլեր չարեց. Արարատ Միրզոյան 10/02/2023   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 10/02/2023   23:02 Փոխարտգործնախարարը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանման հետեւանքները 10/02/2023   22:43 Մանրամասներ է ներկայացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ կառավության կողմից 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման վերաբերյալ 10/02/2023   22:21 ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի պատվիրակությանը ներկայացրել է Բաքվի ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները 10/02/2023   22:07 Թող որևէ մեկը չկասկածի՝ մենք Սյունիքը չենք կորցնի. Շահե Աճեմյան 10/02/2023   21:54 Դիտորդ մարմինը ներողություն է խնդրել 24News/BLOG կայքի խմբագրությունից 10/02/2023   21:42 Յոթ հոգով բարեկամի տանն ենք մնում դեռ․ վարձով տուն ենք գտել մի կերպ, մեկ ամսից կազատվի, բայց գրեթե դատարկ տուն է․ Ստեփանակերտից բռնի տեղահանված 10/02/2023   21:38 ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա տուժած 10/02/2023   21:33 Թուրքիան լծվել է հայկական ատոմակայանը փակելու գործին 10/02/2023   21:29 ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ ՔԿ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակի համալրման մրցույթին պակասող փաստաթղթերը կարող են ներկայացնել ավելի ուշ 10/02/2023   21:20 Անդրանիկ Քոչարյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞՝ Արցախի նախագահին ինքնասպանության փորձի հասցնելու, հակելու համար 10/02/2023   21:07 Հայկական կողմն ունի մեկ զոհ, երկու վիրավոր 10/02/2023   20:44 Գիշերը գետնին եմ քնում, առավոտն իջնում եմ՝ մի սկամեյկայի վրա նստում ՝ լաց լինում. Տղայիս եմ ուզում, գտնել չեմ կարողանում. Բռնի տեղահանված կին 10/02/2023   20:24 Ստեփանակերտում դիպուկահարի զենքից կրակել են ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ 10/02/2023   20:19 Փաշինյանը Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ քննարկել է ԼՂ հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը 10/02/2023   20:07 Սուրենավանի համայնքապետի կողմից արցախցիների հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ հաղորդումը քննության առարկա է դարձվել 10/02/2023   19:58 Մոսկվան հույս ունի, որ «ոչ մի ժամանակավոր վարչակազմ» չի խաթարի Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերը. Լավրով 10/02/2023   19:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին 10/02/2023   19:29 Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ արտգործնախարարին. ընդգծվել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը 10/02/2023   19:09 Ինչո՞ւ կամ աշխարհի ամենախորհրդավոր քարտեզը․ Հայկ Դեմոյան 10/02/2023   18:40 Անթույլատրելի է ՀՀ կողմից որևէ փաստաթղթի ստորագրումը, որը կճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում. հայտարարություն 10/02/2023   18:36 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» կմատուցի հոգեկան առողջության նորարար ծառայություններ (Տեսանյութ) 10/02/2023   18:12 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում. ԿԳՄՍՆ 10/02/2023   18:03 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանը 10/02/2023   17:44 Տեղահանված արցախցիներին 15 տուն է առաջարկվել սահմանամերձ Կութում 10/02/2023   17:40 ԵՊՀ-ն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում 10/02/2023   17:27 Թուրքիան Հայաստանի հետ քննարկում է «Զանգեզուրի միջանցքի» բացումը 10/02/2023   17:26 Ես Արցախից դուրս կյանքս չէի պատկերացնում․ Հունան Թադևոսյան 10/02/2023   17:18 Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում ԼՂ-ով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա. Ալեն Սիմոնյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին 10/02/2023   17:13 Միրզոյանը բարձր է գնահատել ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու Կիպրոսի պատրաստակամությունը 10/02/2023   16:59 ՄՄԿ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին․ ՆԳ նախարարն ընդունել է կազմակերպության տարածաշրջանային տնօրենին 10/02/2023   16:56 Վարչապետն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին 10/02/2023   16:52 Թուրքիան քննարկում է Ուկրաինային «Բայրաքթարի» լավարկված տեսակի ԱԹՍ-ներ փոխանցելու հարցը 10/02/2023   16:33 Չինաստանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել 10/02/2023   16:27 Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 520 բռնի տեղահանված. Արցախում մնացել են հիմնականում պաշտոնյաները 10/02/2023   16:22 Հայկական կողմն ունի տուժածներ 10/02/2023   16:18 Ինչ է լինելու արցախցիների վարկերի հետ. Բանկերը գույքագրում են սկսել 10/02/2023   15:56 Ուշադրություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված, աշխատանք փնտրող անձանց և վերջիններիս աշխատանք առաջարկող գործատուներին 10/02/2023   15:50 Աշխարհը ցինիկ է, երկդիմի, հաշվենկատ, բայց աշխարհը մեղավոր չէ, որ մենք անտեր թողեցինք Արցախը․ Աշոտյանը՝ կալանավայրից 10/02/2023   15:48 Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան՝ օգնելու ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին 10/02/2023   15:43 Նարեկ Մալյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք 10/02/2023   15:39 ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո 10/02/2023   15:36 Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից առեւանգված Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին եւ Դավիթ Բաբայանին. Նոր գերեվարվածների տվյալները հավաքագրվում են 10/02/2023   15:33 Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը 10/02/2023   15:28 «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի և տնտեսվարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է 10/02/2023   15:27 «Առաջիկա շաբաթներին ու ամիսներին բոլորը կտեսնեն իմ ակտիվ գործունեությունը»՝ խոստանում է Սաակաշվիլին 10/02/2023   15:24 Ընդդիմության մի հատվածը մաս է կազմում Արևմուտքի վարած քաղաքականությանը՝ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում.քաղտեխնոլոգ 10/02/2023   14:59 Գլխավոր դատախազություն. «ԱՕԿՍ»-ի շենքը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը 10/02/2023   14:50 Իրանը լայնածավալ զորավարժություն է իրականացնելու ԱԹՍ-ների մասնակցությամբ
10/01/2023   23:05 Արցախում մնացել է մի քանի տասնյակ հայ. նրանք այսօր Սուրբ Հովանի մայր տաճարում աղոթք են բարձրացրել 10/02/2023   16:22 Հայկական կողմն ունի տուժածներ 10/02/2023   11:57 Երկրորդ փուլ չի լինելու, ես չեմ գնալու երկրորդ փուլի. Հայկ Մարությանի դուդուկի տակ չեմ պարելու. Վարդան Ղուկասյան 10/02/2023   13:56 Երկու ավտոբուս հիվանդ էին ու մենք․ ճանապարհին մեկը մահացավ՝ աղջկա ձեռքերի մեջ․․․ վկայություններ՝ բռնագաղթից 10/01/2023   11:50 Ես արդեն Երևանում եմ, առաջինը եկա Եռաբլուր․ Արտակ Բեգլարյան 10/02/2023   20:44 Գիշերը գետնին եմ քնում, առավոտն իջնում եմ՝ մի սկամեյկայի վրա նստում ՝ լաց լինում. Տղայիս եմ ուզում, գտնել չեմ կարողանում. Բռնի տեղահանված կին 10/02/2023   16:18 Ինչ է լինելու արցախցիների վարկերի հետ. Բանկերը գույքագրում են սկսել 10/02/2023   21:07 Հայկական կողմն ունի մեկ զոհ, երկու վիրավոր 10/02/2023   12:20 Մոսկվայի երեք օդանավակայաններում շուրջ 20 չվերթ է հետաձգել 10/02/2023   11:09 Նկուղում սկսված նորածնի կյանքը շարունակվում է հիվանդանոցում․ արցախցի ընտանիքը չգիտի՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ուր է գնալու․․․ 10/01/2023   18:29 Միայն Ադրբեջանը կարող էր մեկ օր տևած պատերազմում ոչնչացնել ավելի քան 400 ադրբեջանցի երիտասարդի միայն մի բանի համար. Դեմոյան 10/02/2023   20:07 Սուրենավանի համայնքապետի կողմից արցախցիների հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ հաղորդումը քննության առարկա է դարձվել 10/01/2023   16:12 Նրանց վերջին շնչառությունն է. Էրդողանը մեկնաբանել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության փորձը 10/01/2023   21:38 Սա վերջը չէ, կա «Զանգեզուրի հարցը», որտեղ նախատեսվում են նոր ջարդեր, որից հետո Ադրբեջանը կմիաձուլվի Թուրքիային. Բաց մի թողեք միջազգային հետաքրքիր լուրերը (տեսանյութ) 10/02/2023   11:55 Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը 10/01/2023   10:49 Ռուբեն Վարդանյանը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա, զորակցություն եմ հայտնում Լեւոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին․ Տոնոյան 10/01/2023   11:03 Արցախից տեղահանված ընտանիքում երկվորյակ է ծնվել 10/02/2023   12:01 Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը 10/02/2023   21:33 Թուրքիան լծվել է հայկական ատոմակայանը փակելու գործին 10/02/2023   09:31 Արցախի նախկին նախագահներնն ու կառավարության անդամները երեկ եկել են Հայաստան

«Ալրաղացի Լյովիկի» և Սուրեն Ղազարյանի գործով դատավճիռը բողոքարկվել է. պաշտպանները պահանջում են արդարացում կամ գործի նոր քննություն 09/06/2022   20:37  |  Դատական ռեպորտաժներ

ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի պաշտպանները պահանջում են բեկանել մեղադրական դատավճիռը և դադարեցնել հետապնդումը՝ մեղքն ապացուցված չլինելու հիմքով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Լևոն Սարգսյանին և Ղազարյանին՝ դատապարտելով ազատազրկման՝ համապատասխանաբար 9 և 8 տարի ժամկետներով։

Պաշտպանության կողմը համաձայն չէ դատավճռի հետ և բողոքարկել է այն։ Վերաքննիչ բողոքով պաշտպանները պահանջում են բեկանել մեղադրական դատավճիռը։ Լևոն Սարգսյանի պաշտպանը պահանջում է արդարացնել նրան, կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ նշանակել առավել մեղմ պատիժ։

Սուրեն Ղազարյանի պաշտպանը ևս պահանջում է կայացնել արդարացման դատական ակտ՝ մեղավորությունն ապացուցված չլինելու հիմքով դադարեցնելով Ղազարյանի և Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը, կամ՝ գործն ուղարկել նոր քննության։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Վերաքննիչ բողոքը կքննվի դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, դատարանի կազմում են դատավորներ Վազգեն Ռշտունին և Արշակ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 14 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը ստեղծել են հանցավոր համագործակցություն, որի անդամների կողմից կատարվել են մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը։ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

2018 թվականին ԱԱԾ-ն հայտարարեց, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը, որը, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը: Գործով մյուս մեղադրյալը՝ Սուրեն Ղազարյանը մեղադրվում է Լևոն Սարգսյանին օժանդակելու մեջ։

Լեւոն Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ին։

2020 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը բավարարել է Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

Նա Հայաստան է տեղափոխվել օգոստոսի 6-ին, գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել է «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:20 30/06/2022  |  Քրեական խրոնիկոն«Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով
16:13 07/04/2021  |  Դատական ռեպորտաժներԱլրաղացի Լյովիկին արտահանձնելու միակ նպատակը եղել է «Մարտի 1»-ի գործով նրանից ցուցմունք կորզելը.փաստաբան
18:00 24/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Ալրաղացի Լյովիկի» գործով դատարանն անցնում է ապացույցների հետազոտմանը. Նախկին պատգամավորը պնդում է, որ մեղադրանքն իրեն հասկանալի չէ
15:49 24/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱզգությունը՝ իտալացի. «Ալրաղացի Լյովիկի» գործով դատական նիստը սկսվել է
13:24 27/01/2021  |  Դատական ռեպորտաժներԼևոն Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված
19:08 26/01/2021  |  Քրեական խրոնիկոնՊաշտպանները միջնորդեցին՝ գրավի դիմաց ազատ արձակել «Ալրաղացի Լյովիկին»
18:37 26/01/2021  |  ԼՐԱՀՈՍԴատախազը միջնորդեց անփոփոխ թողնել «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը
17:40 26/01/2021  |  Դատական ռեպորտաժներՄեկնարկել է «Ալրաղացի Լյովիկի» գործով առաջին դատական նիստը. Վերջինս չի մասնակցում դատական նիստին
13:02 20/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀայտնի է «Ալրաղացի Լյովիկի» վերաբերյալ քրեական գործով նախնական դատական նիստի օրը
15:31 08/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկը կկանգնի դատարանի առաջ

Արխիվ

[]