ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե ես հանցագործություն կատարած լինեի, տղամարդավարի կասեի՝ այո, արել եմ, իրենց ուզածը 150.000 դրամ չի՞. Շիրինյանը պահանջում է արդարացնել իրեն 09/01/2022 19:14 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի պաշտպանները պահանջում են արդարացնել Շիրինյանին՝ առաջադրված մեղադրանքում։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պաշտպանության կողմը ճառով հանդես եկավ՝ պահանջելով արդարացնել Սայաթ Շիրինյանին՝ առաջադրված մեղադրանքում։
Ինքը՝ Շիրինյանը, պաշտպանական ճառում նախ զգուշացրեց՝ դատարանի դիտողությանը չարժանանալու համար կզսպի էմոցիաները, ապա շարունակեց՝ արձանագրելով, որ այս իշխանություններին ծառայող իրավապահ համակարգին միայն շոուն է հետաքրքրում։ Շիրինյանը հիշեցրեց նաև Մարտունիում «սրճեփ» գողանալու գործը, ինչը Շիրինյանի գնահատմամբ՝ ծաղր էր։
«Սրանք չկարողացան հասկանալ, որ ես հանդուգն եմ, անկոտրուն կամք ունեմ, ես չեմ վախենում սրանցից, եթե ես վախկոտ լինեի, կմնայի կծառայեի, նման հնարավորություն ունեի, բայց ինձ դա պետք չէր, ես իմ պետության, պետականության համար եմ կռիվ տալիս։ Ունեի շատ մեծ հնարավորություն՝ չգալու, քաղաքական խնդիրներին չմասնակցելու, բայց պետությունս եմ կորցնում։ Սրանք գալիս բյուրոկրատական բաների մասին են խոսում, Բերձորն առանց կրակոցի տվեց, Սոսը տվեց, Աղավնոն տվեց, բա ով մտածի այս ամենի մասին »,- նշեց Շիրինյանը, ինչին ի պատասխան նախագահող դատավորը հորդորեց խոսել գործի շրջանակներում։
Շիրինյանը նշեց, որ գործը խարխսված է հենց քաղաքական հիմքերի վրա, ինքն ամբողջ ընթացքում եղել է օրինապահ քաղաքացի, ինքն է պայքարել հանցավորության դեմ և պատահաբար ինքն է դարձել հանցագործ։ Շիրինյանը հայտնեց, որ իրեն բազմիցս են ասել՝ լռել, սակայն ինքը շարունակում է պայքարել, ինքը չի պատրաստվում տուն գնալ և իր դիմաց խոտ դնեն, թող իրավապահ համակարգը մտածեն։
«Եթե ոստիկանները, դատախազները կարող են իրենց պագոնների տակ թաքնվել, բայց երբ գալիս է դատարանը՝ Դուք հանուն ՀՀ-ի եք դատում, եթե անգամ կալանավորեք ինձ, անկեղծորեն եմ ասում՝ Ձեր հասցեին ոչինչ չեմ ասի, բայց շատ կափսոսամ, որ Դուք դրանով արդարադատությունը կթաղեք։ Եթե ես հանցագործություն կատարած լինեի, տղամարդավարի կասեի՝ այո, արել եմ, չէի ասի՝ ներողություն եմ խնդրում, իրենց ուզածը՝ 150.000 դրամը չի՞ »,- նշեց Շիրինյանը։
Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև սեպտեմբերի 13-ը։
Հիշեցնենք, որ 2020թ դեկտեմբերի 23-ին Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժանմունք, ապա ձերբակալվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով։ Քրեական գործի հարուցման համար հիմք է դարձել ֆեյսբուք սոցիալական ցանցում արված մեկնաբանությունը, մասնավորապես Շիրինյանը գրել էր՝ «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»։ Քրեական գործի շրջանակներում Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ