Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   18:02 Ղազարյան, մատով իմ հետ չխոսաս․ պահեստազորի գնդապետը՝ ՆԳ նախարարին (տեսանյութ) 04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն

Դատավորի համար գործի «վերնագրից» պարզ էր, որ պետք է կալանավորման որոշում կայացնի, ուստի «թքած» ուներ Միքայել Արզումանյանի ազատության և պաշտպանության իրավունքների վրա.փաստաբան 08/31/2022   17:32  |  Մեկնաբանություն

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում թույլ տրված ակնհայտ ապօրինությունների ոչ սպառիչ ցանկը.
«1․ Գործում առկա է Միքայել Արզումանյանին 25․08․2022թ․ ժամը 10։00-ին վկայի կարգավիճակով հարցաքննության կանչելու վերաբերյալ ծանուցագիր, սակայն այն

Միքայել Արզումանյանին չի հանձնվել։

2․ Չնայած դրան, նույն օրը որոշում է կայացվել Միքայել Արզումանյանին հարկադրաբար ներկայացնելու մասին (բերման ենթարկել)։ Որոշման մեջ նշվել է, թե իբրև նա առանց հարգելի պատճառների չի ներկայացել քննիչի մոտ։
Եթե ծանուցագիր չի հանձնվել, ինչպես պետք է իմանար, որ քննիչը կանչում է։ Իհարկե դա նման գործերով ոչ ոքի չի հետաքրքրում։

3․ 5 օր որոշումը չի կատարվել և միայն 30․08․2022թ․-ին որոշել են «մասկի շոու»-ի միոջոցով՝ հատուկ ջոկատայինների օժանդակությամբ, Արցախ-Երևան ավտոճանապարհին կանգնեցնել և հարկադրաբար քննիչի մոտ ներկայացնել Միքայել Արզումանյանին, կարծես թե ՀՀ ամենավտանգավոր հանցագործին էին որպես վկա ներկայացնում քննիչի մոտ։

4․ Ժամը 11։45-ին վկայի կարգավիճակով քննիչի մոտ ներկայացվելուց ժամեր անց հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է մեղադրանք առաջադրվի։

5․ Իսկ ժամը 19։30-ի սահմաններում հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է ձերբակալեն, քանի որ նրան կալանավորելու համար պետք է ներկայացնեն դատարան։

6․ Ձերբակալման հիմնավորումը ևս այդ չհանձնված ծանուցագրով չներկայանալն է, այսինքն՝ ակնհայտ անհիմն և անօրինական ձերբակալում։

7․ Ժամը 23։40-ի սահմաններում Միքայել Արզումանյանը տեղափոխվել է դատարան և պահվել դատարանի խցում։

8․Կալանավորման միջնորդության քննությունը սկսվել է առավոտյան ժամը 12։10-ի սահմաններում։ Քանի որ ժամը 11։45-ին արդեն իսկ լրացել էր ձերբակալման առավելագույն ժամկետը, ուստի Միքայել Արզումանյանն այդ ժամից սկսած արդեն իսկ պետք է ազատ արձակված լիներ, սակայն ապօրինի պահվել է անազատության մեջ։

9․ Դատավորը նիստի սկզբում Միքայել Արզումանյանին հանձնեց կալանավորման միջորդության օրինակը՝ մոտ 50 էջ, ապա հարցրեց, թե արդյոք պաշտպանության կողմը հասցրել է ծանոթանալ միջնորդությանը և կից ներկայացված 3 հատոր (մոտ 1000 թերթ) նյութերին, որին ի պատասխան հայտարարեցի, որ ամբողջ գիշերվա ընթացքում փորձել եմ ծանոթանալ, սակայն ծավալը խիստ մեծ է և օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ավարտել ծանոթացումը, ընդգծեցի նյութերին լիարժեք ծանոթանալու, դրանք Միքայել Արզումանյանի հետ քննարկելու և պաշտպանությունը նախապատրաստելու կարոևորության մասին և խնդրեցի ողջամիտ՝ 1 օր ժամանակ տրամադրել։

10․ Արդարադատություն իրականացնող դատավորը որոշեց, որ պետք է ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրի։

11․ Տեղում հայտարարեցի, որ այդ ժամանակն ակնհայտորեն բավարար չէ և որ դատարանը խախտում է Միքայել Արզումանյանի պաշտպանության իրավունքը, որ նա նույնիկ չի հասցնի այդ մեկ ժամում ուղղակի կարդալ հենց այդ պահին տրամադրված 50 թերթից կազմված կալանավորման միջոնդրությունը։

12․ Պնդեցի, որ համոզված եմ, որ նույնիսկ դատավորը ինքն այս ընթացքում չի կարողացել կարդալ այդ ծավալուն նյութերը, ուր մնաց խորությամբ հասկանա և օբյեկտիվ քննություն կատարի։

13․ Դատավոն անդրդվելի էր և որոշեց ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրել։

14․ Տեղում պահանջեցի, որ անհապաղ ազատ արձակվի ապօրինի անազատության մեջ պահվող Միքայել Արզումանյանը, ինչին դատավորը չարձագանքեց և հեռացավ դահլիճից։

15․ Մոտ 40 րոպեից դատարանի աշխատակազմից հայտնեցին, որ դատավորը հրատապ նիստ է հրավիրում, որը սկսվեց մոտ 13։05-ի սամաններում։ Նիստի ընթացքում դատավորը հայտարարեց, որ նյութերի լրացուցիչ ուսումնասիրությունից պարզել է, որ դեռևս ժամը 11։45-ին լրացել է Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը և որ նա արդեն իսկ ազատ է, սակայն պարտավոր է մասնկացել կալանավորման միջնորդության քննությանը։

16․ Դատարանին հարցրեցի, թե արդյոք սա այն ապացույցը չէ, որ դատավորը նույնպես չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին, դրա համար էլ նախապես չէր պարզել, որ Միքայել Արզումանյանն ապօրինի է պահվում անազատության մեջ, ինչպես նաև, թե ով է պատասխանատվություն կրելու նրան ապօրինի անազատության մեջ պահելու համար, որին ի պատասխան դատավորը հայտնեց, որ իրեն հարցեր տալու իրավունք չունեմ։


Կարծում եմ, որ դատավորն ուղղակի համարձակություն չուներ առանց իրեն ցուցում տվողների կամքը հարցնելու ազատ արձակել ապօրինի անազատության մեջ պահվող Միքայել Արզումանյանին։

17․ Այնուհետև, դատավորը, հավանաբար, նույն ցուցում տվողներից պարզել էր, որ այդ հսկայածավալ նյութերին ծանոթանալու համար ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրելով, ուղղակի չափն անցել է և որ լուրջ խախտոմ է թույլ տվել, որ պետք է լրացուցիչ ժամանակ տա պաշտպանության կողմից՝ նյութերին ծանոթանալու համար, ուստի իր նախաձեռնությամբ բառացի սկսեց համոզել, որ նորից միջնորդեմ, որ լրացուցիչ ժամանակ տա։

18․ Այս ամենի մասին հայտնեցի նաև դատավորին և նշեցի, որ այդ կապակցությամբ ես իմ դիրքորոշումն արդեն իսկ հայտնել եմ, որ դա պետք է հիմք ընդունի, որին ի պատասխան դատավորը հանկարծ սկսեց կարևորել պաշտպանության իրավունքը և հայտնեց, որ գործի նյութերին պաշտպանության կողմի ծանոթանալը կարևորագույն արժեք է և դրա համար էլ ինքը պատրաստ է լրացուցիչ ժամանակ տալ։

19․ Դատավորին հարցրեցի, թե որն է նրա նման փոփոխական վարքագծի պատճառը, որ քիչ առաջ այդ նույն իրավունքի կարոևորության մասին իմ մեկնաբանություններն ուղղակի անտեսեց, իսկ արդեն ընդմիջումից հետո ինքն է խնդրում, որ լրացուցիչ ժամանակ տրամադրի։ Հարցրեցի, թե արդյոք զանգերի միջոցով է պարզել, որ պետք է լրացուցիչ ժամանակ տա, որին դատավորը կրկին չպատասխանեց։

20․ Ի վերջո դատավորը որոշեց, որ մինչև ժամը 19։00-ն ժամանակ պետք է տրամադրի, որպեսզի ծանոթանանք նյութերին, ինչը, ակնհայտորեն այդ ծավալի նյութերի համար ողջամիտ ժամկետ չէ։

Այսքանից հետո մի՞թե կարող ենք պատկերցանել, որ զուտ իրավական գործընթացների հետ գործ ունենք և որ դատավորն ի վիճակի կլինի այս գործով օբյեկտիվ և արդար որոշում կայացնել։ Ակնհայտորեն դատավորի համար արդեն իսկ գործի «վերնագրից» պարզ էր, որ պետք է կալանավորման որոշում կայացնի, ուստի «թքած» ուներ Միքայել Արզումանյանի ազատության և պաշտպանության իրավունքների վրա»,-գրել է Երեմ Սարգսյանը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:58 31/08/2022  |  Քրեական խրոնիկոնՄիքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է. նա ազատ է արձակվել
13:07 31/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Արզումանյանի գլխին սարքել են․ այսօր մարդուն կեղտոտելն ի՞նչ է որ, 5 րոպե է պետք մարդուն կեղտոտելու համար.զինվորականներ
09:38 31/08/2022  |  ՄամուլՄիքայել Արզումանյանին մի քանի անգամ ծանուցում էր ուղարկվել. մանրամասներ. «Ժողովուրդ»
09:21 31/08/2022  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանի հերթական շոուի զոհը. «Հրապարակ»
22:00 30/08/2022  |  ԼՐԱՀՈՍ«44 օրերից ընդամենը 12-օրն է Արզումանյանը ղեկավարել ՊԲ-ն․ Ի՞նչ այլ նպատակ է հետապնդում նրա այսօրվա ձերբակալությունը». Ռոբերտ Հայրապետյան
21:21 30/08/2022  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Արզումանյանի ձերբակալությունը. քարոզչության նրբությունները․ Մելքոնյան
21:17 30/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀայրենիքը չեք ուզում փրկել, գոնե ձեր չեղած ռեպուտացիան փորձեք փրկել. Տիգրան Քոչարյան
20:02 30/08/2022  |  ԼՐԱՀՈՍՇուշին հանձնելու բեռը գցեցին Միքայել Արզումանյանի վրա. ՔԿ-ն հաստատեց Արզումանյանի ձերբակալությունը
17:19 30/08/2022  |  ՔաղաքականԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ չի եղել իր խորհրդականի ձերբակալության մասին. Արցախպրես
14:45 30/08/2022  |  ԼՐԱՀՈՍԲերման է ենթարկվել ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը.politik.am

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]