ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է. նա ազատ է արձակվել 08/31/2022 15:58 | Քրեական խրոնիկոն
ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, նա ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստիֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է երեկ՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննարկելու նպատակով դատարան ներկայացնելու համար։ Միքայել Արզումանյանին մեղադրում են Շուշին «հանձնելու» մեջ, մասնավորապես, ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Փաստաբան Երեմ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ ձերբակալման իրավաչափության հարցը կալանքի միջնորդության հետ պետք է քննարկվի, սակայն միայն այն փաստը, որ ձերբակալման առավելագույն ժամը լրանալուց հետո անգամ նրան պահել են անազատության մեջ՝ դատարանում, քիչ հույսեր է տալիս, որ դատարանը հանկարծակի կարող է այն ոչ իրավաչափ ճանաչել։ Այժմ Արզումանյանն ազատության մեջ է, քանի որ ձերբակալման ժամկետը լրացել է, ժամը 19.00-ին դատական նիստը կվերսկվի, կքննարկվի կալանավորման միջնորդությունը։
Ինչ վերաբերում է մեղադրանքին, պաշտպանի փոխանցմամբ, Արզումանյանն իրեն բնականաբար մեղավոր չի ճանաչում։ Ավելին, մեղադրանքի բովանդակությունը կարդալիս, տեսնում ենք, որ շատ գեղեցիկ նկարագրություններ են կատարել, թե, ընդհանրապես, ամենաիդեալական իրավիճակում, ինչ պետք է արվեր, ՊԲ հրամանատարն ինչ պարտականություններ ունի՝ զորքի բարոյահոգեբանական վիճակի, նյութական ապահովման համար, բայց, ինչպես նշեց փաստաբանը, մոռանում են, որ Ջալալ Հարությունյանի վիրավորում ստանալուց հետո՝ ակամայից անակնկալ ձևով հրաման են տվել՝ Արզումանյանին ՊԲ հրամանատար նշանակելու մասին և նման դեպքերում առնվազն որոշ ժամանակ պետք է՝ այդ ամբողջ քաոսի մեջ, խուճապի մեջ տեղեկատվություն ստանալու, իրավիճակը վերականգնելու համար։
«Այն ինչ արվել է, առնվազն պարոն Արզումանյանի կողմից առավելագույնն ու անհնարինն է արվել այդ պահին և, թե ինչու են այդքան ժամանակ անց հանկարծ որոշել նման մեղադրանք առաջադրել, նման կերպով ձերբակալել, հերիք չէ՝ կալանավորման միջնորդություն ներկայացնել, պետք է առանձին վերլուծել, որը հետագայում կներկայացնեմ»,- նշեց Սարգսյանը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ դատարանը կալանավորելու որոշում կկայացնի։
Հարցին՝ արդյո՞ք քավության նոխազ են փնտրում՝ պատերազմում անհաջողությունների բեռը բաշխելու համար՝ Սարգսյանը նշեց, որ այժմ զերծ կմնա նման մեկնաբանություններից, սակայն հետագայում՝ դիրքորոշում կհայտնի։
Ինչ վերաբերում է ավելի վաղ գործի շրջանակներում Արզումանյանի մասնակցությամբ իրականացված գործողություններին, ապա Սարգսյանը հայտնեց, որ Միքայել Արզումանյանը երեք անգամ հարցաքննվել է և իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունները, թե, իբր, ծանուցում է տրվել եւ նա չի ներկայացել։ Առնվազն, նման ծանուցում չի հանձնվել, հետևաբար, հարկադրաբար բերման ենթարկելու, ձերբակալելու փաստը ճիշտ չէ և այդ գործողություններն անհիմն են։
«Թե ինչու որոշվեց, որ պետք է իրեն մեղադրանք առաջադրեն, կարծում եմ, երևի այլ անձինք և այլ տեղում են որոշում»,- նշեց փաստաբանը։
Իսկ թե ինչու էր Արզումանյանը ՀՀ եկել, որտեղ էր ձերբակալվել է, փաստաբանը նշեց՝ տեղեկություն չունի, կարծում է՝ անձնական հարցերով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ