Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի հետ կապված նոր շոու է սպասվում. «Հրապարակ» 08/30/2022   10:18  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է ՀՀ  նախկին  վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման գործընթաց սկսել: Այս մասին «Հրապարակին» հայտնում են ոչ պաշտոնական աղբյուրները: Դատախազությունը հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունը՝ հայտնելով, որ ապօրինի գույքի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում:  Թեեւ բազում դեպքերով հրապարակել են այս ընթացքում։ Նույնիսկ այն դեպքերով, որոնցով դեռեւս գործընթացն առաջ չի գնացել՝ ընդամենը նոր-նոր են սկսել։

2016 թվականի սեպտեմբերին, երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական էր տալիս, նա դոլարային միլիոնատեր էր, ինչպես ՀՀ վարչապետներից շատերը: Նա եւ կինը հայտարարագրել էին մոտ 5 մլն դոլար, մոտավորապես այնքան, որքան հայտարարեցին, որ Աբրահամյանների ընտանիքը վերջերս է ստացել Մոնումենտի հայտնի դղյակի վաճառքից: 

Շքեղ առանձնատներ, բիզնեսներ, անգամ ավտոմեքենա Հովիկ Աբրահամյանը չէր հայտարարագրել, թեեւ նրան պատկանող գույքի, հողերի, դղյակների մասին լեգենդներ էին շրջում: Հեղափոխությունից անմիջապես հետո Հովիկ Աբրահամյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու (Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մաս) եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու (ՔՕ 310-րդ հոդված) համար։ Սա հայտնի «Ավազահատիկ» ընկերության գործն էր, որով, դատախազության տվյալներով, դեռ 2008-ին բարձրաստիճան պաշտոնատար անձինք արհեստական խոչընդոտներ էին դրել՝ բաժնեմաս պահանջելով: Սա թալանչիներին պատասխանատվության կանչելու շոուի սկիզբն էր: Այս գործը մինչ օրս քննվում է: Հովիկ Աբրահամյանն այս մեղադրանքն ակնհայտ կեղծ համարեց ու կապեց իր կողմից մամուլում հնչեցված քննադատության հետ:

Բայց չխորանալով  մեղադրանքի հիմքերում, ՀՀ քաղաքացիներն իրենց վերդիկտն արդեն կայացրել էին՝ արժանի է պատժի, քանի որ նրանց համար Աբրահամյանը նախեւառաջ ահռելի հարստության տեր է, ուստիեւ՝ պատժվելու ենթակա: 

Այդ դատավճիռը  հանրությունը կայացրել էր դեռ մինչեւ 2020 թվականը, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը դեռ չէր ընդունվել: Աբրահամյանին պատժելու պահանջն այնքան մեծ էր, որ մի քաղաքացի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանին ասաց․ «Մկին բռնեք», ինչին Նիկոլն արձագանքեց. «Տո մկին էլ, ձկին էլ, ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չի պլստալու»։ Բայց լուրեր էին հասնում, որ ԱԺ ընտրություններից առաջ Հովիկ Աբրահամյանն ու նրա մարդիկ աջակցում են ՔՊ-ին, եւ ՔՊ-ն լիուլի օգտվում է նրանց ռեսուրսներից: Թեեւ արտաքուստ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանին էր աջակցում, եւ այս հողի վրա Աբրահամյանի ու խնամու՝ Գագիկ Ծառուկյանի միջեւ կոնֆլիկտ էր առաջացել, Աբրահամյաններն արդյունքում խանգարեցին ԲՀԿ-ին՝ շատ ձայներ ստանալ Արարատում: 

Սա էր թերեւս պատճառը, որ իրավապահները չէին շտապում նախկին օլիգարխին ունեզրկել, եւ իշխանությունը բարեհաճ էր նրա նկատմամբ: Նույնիսկ թույլ տվեցին, որ կալանքից արագորեն հանի ու շտապ՝ 15 օրում վաճառի Մոնումենտի՝ ԱԺ շենքի նմանությամբ կառուցված առանձնատունը: Թեեւ չար լեզուներն ասում էին, որ վաճառքը ձեւական է՝ բռնագրավումից փրկելու նպատակով արված։ 

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց համարվող այդ դղյակը կալանքից հանելու պահանջով Աբրահամյանի ընտանիքն անցյալ տարի էր դիմել դատարան, ինչը բավարարվել էր: Գործարքը հնարավոր էր դարձել, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, առանց սպասելու բողոքարկման արդյունքներին, կադաստրի կոմիտեին տեղեկանք էր տվել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա որեւէ սահմանափակում չկա։ Սա հարուցեց դատախազության զայրույթը։

Այժմ քննիչին հեռացրել են վարույթից: Դրանով զբաղվում են ԱԱԾ քննիչները: Իսկ ի՞նչ եղավ դատախազության բողոքը:

Դատախազության՝ հանրության հետ կապերի վարչությունից պատասխանում են. «Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը, դատախազությունը դիմել է վճռաբեկ դատարան, որից դեռ լուր չունենք»: Այնուամենայնիվ, դատախազությունը կրկին կալանքի տակ է առել Մոնումենտի տունը, մինչեւ դատական գործընթացի ավարտը: Ի՞նչ եղավ 5 մլն դոլարի հետ, արդյո՞ք այս գումարը վերադարձվելու է պետությանը: Մեր տվյալներով, գումարը դեռ ամբողջությամբ Աբրահամյաններին չի տրվել: «Պայմանագիր կա, որ պետք է որոշակի ժամկետում վճարումը կատարվի, բայց այդ պայմանագիրը դեռ ընթացքի մեջ է: Գործարքը դեռեւս պայմանագրային վիճակի մեջ է»,- հայտնեց Աբրահամյանին մոտ աղբյուրը: 

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթները համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը չցանկացավ հարցերի պատասխանել՝ հորդորելով հետեւել դատախազության պաշտոնական լրահոսին: Թերեւս պաշտոնական հաղորդագրությունը երկար սպասել չի տա՝ բարեհաճ վերաբերմունքն Աբրահամյանի հանդեպ ավարտվել է, վերեւում կրկին տրամադրություն է փոխվել: 

Ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները, հնարավո՞ր է, որ առաջիկայում դատախազությունը մտնի դատարան՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող գույքի բռնագանձման պահանջով, եւ ի՞նչ գույքի մասին է խոսքը: Հիշեցնենք, որ 2019-ին քրեական գործ էր հարուցվել նաեւ Աբրահամյանին պատկանող 15 հողատարածքների վերաբերյալ։ Դրանք, ըստ քննչականի, Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարները եւ աճուրդային հանձնաժողովների անդամները, առանց աճուրդ կազմակերպելու, կեղծ փաստաթղթերով  վաճառել էին Հովիկ Աբրահամյանի ազգականներին եւ մերձավորներին: 

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը չի հերքում ու չի հաստատում նախապատրաստվող բռնագանձումների մասին մեր տեղեկությունները: Նա ասում է, որ դատախազությունը չի հրապարակում ուսումնասիրվող գույքի ցանկը: «Բռնագանձման գործընթացի նախաձեռնման վերաբերյալ, մինչեւ azdarar.am-ում ծանուցագրի հրապարակումը, որեւէ տեղեկություն դրանով անցնող անձանց, գույքերի վերաբերյալ չի հայտնվում: Այս փուլում դա հրապարակման ենթակա տեղեկություն չէ: Կոնկրետ անձանց վերաբերյալ նման տեղեկատվություն չի հրապարակվում»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասում է, որ իրենց դեռ չեն տեղեկացրել նման գործընթացի մասին: «Մենք կարող ենք տեղյակ չլինել»: 

Տրամաբանությունն այն է, որ ուսումնասիրության փուլում տեղեկատվության հրապարակումը կարող է անձանց դրդել գույքերի «օրինականացմանը» կամ թաքցմանն ուղղված գործողությունների: Ընթացակարգն այնպիսին է, որ անձինք պաշտոնապես ծանուցվում են ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու հնարավորության մասին եւ դրանից հետո կարող են իրենց հակափաստարկները, ապացույցները ներկայացնել դատախազություն: Եթե անձն ապացուցում է, որ իր հակափաստարկներն իրոք հիմնավոր են, հնարավոր է վերանայվեն որոշումները: Օրենքը հնարավորություն է ընձեռում անձին՝ գույքի մեծ մասը պետությանը թողնել, մի մասը՝ առավելագույնը՝ 25 տոկոսը, պահելով իրեն: «Ազդարար» համակարգում ծանուցումը հենց այդ նպատակով է իրականացվում: Անձինք գալիս են, նյութերին ծանոթանում եւ որոշում՝ կամովին տա՞լ գույքը պետությանը՝ ¼ մասը պահպանելով, թե՞ պայքարել՝ պաշտպանելով իրենց գույքի տիրապետման իրավունքը:

Թեեւ ապօրինի գույքի հետ կապված գործընթացը դատախազությունը հնարավորինս գաղտնի է անցկացնում, Հովիկ Աբրահամյանի դեպքում կոնֆիդենցիալությունը խախտվել է: Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետին հայտնի է դարձել, որ շուտով իր գույքի հետ կապված գործընթաց են սկսելու, եւ նա վրդովված է այս անշնորհակալ պահվածքի առիթով: Բայց Նիկոլ Փաշինյանի հետ շփվելու 20 եւ ավելի տարվա փորձը Հովիկ Աբրահամյանին պետք է հուշեր, որ նա երախտագիտության զգացում ոչ մեկի հանդեպ չունի եւ միշտ գործում է անձնական շահերից ելնելով։ Եթե այս պահին իրեն պետք է, որ «ոչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չպլստա», նա գնում է «թալանչիներին պատժելու» նոր շոու սարքելու ուղղությամբ, ուստի նախկին վարչապետը պետք է որոշի՝ երկարատեւ պայքարի՞ է գնում, թե՞ կամովին զիջում է՝ իր անաշխատ գույքն ու բիզնեսները հանձնելով իշխանություններին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 30․ 08.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:26 29/07/2022  |  Մեկնաբանություն«Նիկոլ Անհողի իշխանությունն իրականացնում է փթիրի այն երազանքը, որ՝ «թող նախկինները հետ չգան ու թող հացը դառնա 1000 դրամ» ծրագիրը.Գագիկ Համբարյան
08:56 01/07/2022  |  ՄամուլԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ»
09:46 21/06/2022  |  ՄամուլԱսողին լսող էր պետք. ինչո՞ւ ժամանակին Հայաստանի առաջարկի հետ կապված գործուն քայլեր չարվեցին. «Փաստ»
09:59 14/06/2022  |  ՄամուլՆարեկ Նալբանդյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է. «Ժողովուրդ»
15:47 26/04/2022  |  Դատական ռեպորտաժներՀովիկ Աբրահամյանի եղբոր նկատմամբ համաներում է կիրառվել
09:58 21/04/2022  |  ՄամուլՀովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է. «Ժողովուրդ»
10:10 13/04/2022  |  ՄամուլՈչ մի մուկ եւ ոչ մի ձուկ չէր պլստալու, բայց Հովիկ Աբրահամյանը պլստաց. Նա հիմա իշխանության սիրելին է. «Հրապարակ»
10:06 07/04/2022  |  ՄամուլԱԱԾ-ն կարող է հարցաքննության կանչել Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նալբանդյանին. «Ժողովուրդ»
16:12 06/04/2022  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աբրահամյանի որդու առանձնատան վաճառքը մնացել է իրավապահների կոկորդում. Քննիչը վարույթից հեռացվել է, Հակակոռուպցիոն կոմիտեն՝ անհիմն և ապօրինի է համարում այդ որոշումը
09:59 01/04/2022  |  Մամուլ«Գազի Հովոն» եւ նրա վաղեմի ախոյան Արգամիչը. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]