Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

Երևանյան լճի հարակից տարածքում շարունակվում է հանգստի գոտու կառուցման ծրագիրը. քաղաքապետն աշխատանքային շրջայց է կատարել 08/30/2022   21:36  |  ԼՐԱՀՈՍ

Երևանյան լճի հարակից տարածքում ընթանում է հանգստի գոտու շինարարությունը: Համայնքի նախաձեռնած ծրագրով դեռևս 1970թ. կառուցված Երևանյան ջրամբարը ոչ միայն կառանձնանա նոր հնարավորություններով, այլև լիարժեքորեն կծառայի բուն գործառույթին՝ լուծելով բնապահպանական խնդիրներ:

Ծրագրի ընթացքին աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Մինչ հանգստի գոտու ստեղծումը՝ Երևանյան լիճը նախ մաքրվեց շուրջ 50 տարվա աղբից: Աննախադեպ այս նախագծի առաջին փուլով տարածքից տեղափոխվեց շուրջ 650 մեքենա աղբ, մաքրվեց 8 հա տարածք:

«Բավականին երկար ժամանակ աղտոտված էր Երևանյան լիճը: Ճիշտ է՝ խնդիրն ամբողջովին չենք լուծել, բայց 2022թ. ծավալուն աշխատանք իրականացվեց, և 8 հա-ից ավելի եղեգ այստեղից հանվեց:

Գալիք տարի ևս նախատեսում ենք եղեգները չորացնել և մաքրման աշխատանքներ իրականացնել՝ Երևան մտնող Հրազդան գետի հատվածից մինչև Երևանյան լիճ: Կարծում եմ, եթե այս տեմպերով շարժվենք և յուրաքանչյուր տարի բյուջեով միջոցներ նախատեսենք, մի քանի տարի հետո կունենանք շատ լավ միջավայր»,- ընդգծում է Երևանի քաղաքապետը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

«Երևանը վերջերս դարձել է բավականին փոշոտ, և Երևանյան լիճը բնակլիմայական շատ մեծ խնդիր է լուծելու: Հետզհետե նկատելու ենք, որ լիճը դարձել է մաքուր, ինչը միկրոկլիմայի մեծ խնդիր է լուծելու»,- նկատում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Բարեկարգ հանգստի գոտու կվերածվի լճի ափամերձ տարածքի 2.8 հա-ը, որից 2.1 հա-ը կլինի կանաչ գոտի, կանցկացվի 1100 գծամետր ոռոգման ցանց:

«2023թ. նախատեսվում է նաև հաջորդ ափում շինարարական աշխատանքներ իրականացնել: Մենք այստեղ կունենանք նաև փոքր կամուրջ, որպեսզի ափերի միջև կապ ապահովենք:

Աշխատանքները շարունակական են: Հատուկ ուշադրություն ենք դարձնում բնապահպանությանը, քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, Երևանում ունենք կանաչապատման խնդիր, և քայլ առ քայլ գնում ենք առաջ»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:

«Հանձնարարական ստացանք լճի հարակից ժայռապատ հատվածների համար կանաչապատման նախագիծ մշակել և տեղանքային ճարտարապետության տարրեր կիրառել: Մինչ այդ, աշնանը սանիտարական էտ կիրականացնենք: Կարծում եմ՝ այստեղից մի քանի հարյուր մեքենա աղբ և չորացած ծառեր ու ճյուղեր կտեղափոխենք: Բույսային և տեղանքային լուծումներ են լինելու, որը գարնանը կստանանք»,- ասում է Արմեն Բեգոյանը:

Ծրագրով նախատեսված է տեղադրվել նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, շուրջ 500 մ երկարությամբ հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով սնվող էներգախնայող լուսատուներով:

Մայրաքաղաքի կլիմայական չոր պայմանները մեղմելուց բացի, Երևանյան լիճը լուծում է նաև ոռոգման ջուր կուտակելու խնդիր: 2023թ. համայնքը միջոցներ կձեռնարկի նաև այս ուղղությամբ:

«Մենք Երևանյան լճից նաև սահմանակից համայնքներին ոռոգման ջուր ենք մատակարարում, և դա է պատճառը, որ 2023թ. բյուջեով նախատեսել ենք Գետառ և Հրազդան գետերի միացման հատվածում մաքրման կայան ունենալ, որպեսզի գետը մաքրվի և նոր լցվի Երևանյան լիճ: Աշխատանքները ծավալուն են, և առաջին քայլերն արդեն արել ենք»,- ընդգծում է քաղաքապետը:

Մայրաքաղաքի համար բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող ծրագրերից է նաև Ծիծեռնակաբերդի հարակից հատվածի անտառային գոտու վերականգնումը: Դեռևս 2019թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ սկսվեցին: Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային հատվածը կարգի բերելու գործընթաց ներգրավվեց շուրջ 160 աշխատակից: Տարածքից տեղափոխվեց ավելի քան 400 բեռնատար աղբ:

Աշխատանքային շրջայցի ընթացքում ծրագրի արդյունքերին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Պատասխանատուները նշել են, որ գարնանային ծառատունկի ժամանակ 2 հա-ում տնկվել է շուրջ 620 ծառ և թուփ:

Քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել ոռոգման խնդիրը:

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում կանաչապատման ծավալուն ծրագիր կիրականացվի նաև աշնանը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշել է, որ 6 հա-ում կհիմնվեն անտառտնկարկներ: Ոռոգելի կդառնա նաև ձախակողմյան հատվածի 1.2 հա-ը: Կկառուցվի ոռոգման նոր համակարգ:

Մի քանի ուղղություններով իրականացվող կարևոր այս ծրագրերի ավարտից հետո, բնապահպանական նշանակությունից բացի, Երևանյան լիճն ու Ծիծեռնակաբերդի հարակից անտառապուրակը քաղաքի բնակիչների ու հյուրերի հանգստի սիրված գոտիներ կդառնան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:40 28/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս տարի առաջին անգամ սուբվենցիոն հայտերը համայնքներից ընդունում են նախապես. Կառավարություն
20:00 26/08/2022  |  ԼՐԱՀՈՍԵրևան համայնքն ու բիզնես կառույցները կրթական ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր կիրականացնեն. ստորագրվել է եռակողմ հուշագիր
11:57 19/08/2022  |  ԼՐԱՀՈՍ«Երևանի օրեր` Գյումրիում» միջոցառումը տեղափոխվում է սեպետեմբերի 2-3-ը
20:49 12/08/2022  |  ԼՐԱՀՈՍՊոլիկլինիկաները ուլտրաձայնային ստացիոնար հետազոտության սարքավորումներ են ստացել
23:11 29/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀամայնքը նախաձեռնում է երևանյան հնավայրերի վերականգնման գործընթաց. կհիմնվի ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրություն
21:21 28/07/2022  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոց- Կոմիտասի պողոտա խաչմերուկում
15:40 24/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱջափնյակում կանգառը վնասել են, լույսերը՝ գողացել. Աշոտ Սարգսյան
19:03 20/07/2022  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկն ընդլայնում են գործակցությունը
21:21 19/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱվտոմեքենայի և անշարժ գույքի առուվաճառքի գործընթացում այլևս չի պահանջվում 0-ական տեղեկանք. տվյալներն էլեկտրոնային եղանակով ստուգվում են տեղում
22:49 12/07/2022  |  Արտակարգ պատահարներԱրտակարգ դեպք՝ Երևանում. ըստ որդու՝ հնարավոր է, մայրը անզգուշաբար ընկել է Երևանյան լիճը. ժամանել են մեծ թվով փրկարարներ, պարեկներ ու ջրասուզակ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]