Թեմաներ
Շաբաթ 03 / 25 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/24/2023   23:54 Մետրոպոլիտենը վաղը 1 ժամ ավելի կաշխատի, գնացքները կերթևեկեն մինչեւ կեսգիշեր 03/24/2023   23:42 Մակրոնը հայտնել է Չինաստան այցելելու ծրագրերի մասին 03/24/2023   23:24 Հալեպի նահանգում սիրիացի զինվորականները հետ են մղել ահաբեկիչների հարձակումը 03/24/2023   23:01 էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 03/24/2023   22:45 Պետերբուրգի բնակչին ձերբակալել են փոքրիկ խորթ դստեր մասնակցությամբ «պոռնոդասերի» համար 03/24/2023   22:29 Թաիլանդում խստացնում են օրինախախտ զբոսաշրջիկների դեմ պայքարը 03/24/2023   22:13 Չեմ կարծում, որևէ բան կկարողանան հիմնավորել. այն, ինչ ներկայացված է մեղադրանքով՝ ինչ-որ քավոր-սանիկական, նախկին աշխատանքային հարաբերություններ, դրանք ուղղակի պատրվակ են. Սիմոնյանի փաստաբան 03/24/2023   22:05 Մարտունու շրջանում կրկին արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում․ ՌԴ ՊՆ 03/24/2023   22:01 Գնացքը վաղուց գնացել է. ընդդիմությունն այլևս ոչինչ չի կարող անել. Քաղտեխնոլոգ 03/24/2023   21:53 Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ԱՀ ՊՆ 03/24/2023   21:45 Գուցե Փաշինյանը ճիշտ է ասում, 5-րդ շարասյուն ենք ունեցել ու ինքն է գլխավորել այն. Սերժ Սարգսյանը հակադարձել է Փաշինյանին (տեսանյութ) 03/24/2023   21:27 ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղություններում․ ՊՆ-ն հերքում է 03/24/2023   21:19 Սա գերտերությունների խաղ է, քաղաքական կոմպոնենտը շատ մեծ է այստեղ. Եթե Ամուլսարի հանքը շահագործվի, ապա շատ վատ վիճակում է հայտնվելու հենց ՀՀ Կառավարությունը. Ինգա Զարաֆյան 03/24/2023   21:12 Երևանում մեկ տարի բնակվող և մայրաքաղաքային հաշվառում ունեցող օտարազգիները ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը 03/24/2023   21:07 Երեւանի քաղաքապետարանը սակուրայի մեկ տնկին ձեռք է բերել 65-72 հազար դրամով. «Հետք» 03/24/2023   21:00 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դի 03/24/2023   20:49 Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ 03/24/2023   20:33 Ամեն անգամ Հայաստանի և Արցախի նկատմամբ «հավակնություններ» ներկայացնելիս Բաքվի վարչախումբը պետք է հիշի, նախևառաջ, Ապշերոնի մասին․ Ոսկանյան 03/24/2023   20:15 Սերժ Սարգսյանը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսին 03/24/2023   20:01 Ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են, օկուպացրել են 130 քառ. կմ տարածք, սա ուժի կիրառում է, ձեր պայմանավորվածությունները լինելու են առոչինչ. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) 03/24/2023   19:57 Որքան մենք շեշտում ենք խաղաղության մասին, ադրբեջանական կողմը մտածում է, որ մենք մուրում ենք այդ խաղաղությունը. Նազարյան (տեսանյութ) 03/24/2023   19:53 Պայմանական Զախարովաների կողմից հնչեցվող բացահայտ ու քողարկված թեզեր կան ՀՀ իշխանությունների մասին, մենք չենք ՌԴ-ի հետ հարաբերություններ խզել. Արսենյան (տեսանյութ) 03/24/2023   19:45 Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի առաջնորդները սերտացնում են համագործակցությունը՝ ընդդեմ Իրանի 03/24/2023   19:38 Ինչ եք անում, որ Ադրբեջանի իշխանությունները բարձր մակարդակով ճանաչվեն ռազմական հանցագործներ, փաստերը բազմաթիվ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 03/24/2023   19:36 Ադրբեջանն ուղղակի արդեն հարվածում է ԵՄ-ին, արեւմտյան պետություններին. Գեղամ Նազարյան (տեսանյութ) 03/24/2023   19:29 Վրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում 03/24/2023   19:18 Իսկ մե՞նք․․․ Ավետիք Իշխանյան 03/24/2023   19:10 Պարոն նախարար, ձեզ կհորդորեմ մյուս անգամ նման դեպքերում պարզապես չարձագանքեք. Աղաջանյան 03/24/2023   19:03 ՀՀ-ն 4 միջպետական գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ) 03/24/2023   18:56 Դուք էլ գնահատականներում շատ ուշադիր եղելք. Դանիելյանը՝ Միրզոյանին 03/24/2023   18:52 Բռնի տեղահանվածների վերադարձի դրույթը կա, բայց առարկայական ձեռքբերում այս հարցում չկա. Միրզոյան 03/24/2023   18:45 Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է 03/24/2023   18:44 Երևի սենց մանր շուստրիությամբ եք բանակցությունները վարում, որ էս կետում ենք. Վարդանյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) 03/24/2023   18:42 Ծխախոտի աղմկոտ մաքսանենգության բացահայտում Լարսում. մաքսանենգ ծխախոտը հանվել է Հայաստանից (տեսանյութ) 03/24/2023   18:34 Ընտրական գործընթացներում մեծ է «թաղային հեղինակությունների» ներգրավվածությունը. Բադալյան 03/24/2023   18:30 ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ 03/24/2023   18:19 Մի ընդհատեք ինձ. ես ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում եմ, ոչ թե օկուպացնում. Միրզոյանը՝ Կրպեյանին 03/24/2023   18:17 Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները․ Ներսիսյան 03/24/2023   18:14 Առաջին կարեւորության հարցերի շուրջ կողմերը դիրքորշումները բավականին հեռու են. Արարատ Միրզոյան 03/24/2023   18:08 Վարչապետին ներկայացվել է փոխվարչապետերի գրասենյակների 2022թ. կատարողականը 03/24/2023   18:05 Ցավոք, չկան մեխանիզմներ ՌԴ և Ուկրաինայի հայազգի քաղաքացիներին հետ պահելու ռազմական գործողություններից. Միրզոյան 03/24/2023   17:44 Վերահաստատել ենք՝ մինչեւ զբոսաշրջային շրջանի մեկնարկ հայ-թուրքական սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար.Միրզոյան (տեսանյութ) 03/24/2023   17:41 Հայ գերիների հարցերով փաստաթղթեր են տարածվել Նյու Յորքում, Ժնևում, Վիեննայում և այլուր. Միրզոյան 03/24/2023   17:40 Գրիգոր Մինասյանը Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ոլորտների վերաբերյալ հարցեր 03/24/2023   17:31 Սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանն օկուպացրել է արդեն շուրջ 150 քառ. կմ տարածք. Միրզոյան (տեսանյութ) 03/24/2023   17:29 Իրացնելու նպատակով մեծաքանակ թմրամիջոցներ՝ ավտոմեքենայի պահեստային անվադողի մեջ. նախաքննությունն ավարտվել է 03/24/2023   17:28 Ադրբեջանը, ցավալիորեն, 2022-ին շարունակել է իր առավելապաշտական գործողությունները. Միրզոյան 03/24/2023   16:58 Ադրբեջանը մի կողմից կեղծ լուրեր է տարածում, մյուս կողմից կրակում քաղաքացիական անձանց ուղղությամբ 03/24/2023   16:34 Կյանքից հեռացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը 03/24/2023   16:22 Վարչապետն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին
03/23/2023   21:49 Արսեն Թորոսյանի շանտաժն է՞ տեղ հասել , թե նրա վախն են բռնել. «Քովիդի» գործը փորձ է արվում մոռացության մատնել 03/24/2023   14:18 Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել 03/23/2023   17:49 Թշնամու թիրախի տակ ենք ապրում. Երասխի վարչական ղեկավարն ասել է, թե ինչպես է զոհվել ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը 03/24/2023   18:42 Ծխախոտի աղմկոտ մաքսանենգության բացահայտում Լարսում. մաքսանենգ ծխախոտը հանվել է Հայաստանից (տեսանյութ) 03/23/2023   21:21 Ադրբեջանից շատ կտրուկ ու ցինիկաբար են պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նշել իր պատկերացմամբ «խաղաղության» հաստատման գինը 03/24/2023   08:33 ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին. «Ժողովուրդ» 03/24/2023   15:24 ԱԱԾ-ն հարցաքննել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը մերժած դատավոր Տիգրան Դավթյանի աշխատակազմին 03/23/2023   12:02 Ստորագրահավաք՝ ի աջակցություն Գրիգորի Խաչատուրովի 03/24/2023   14:54 «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանության գործով նախաքննությունն ավարտվել է 03/23/2023   17:31 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել է օժանդակել Ադրբեջանին Իրանի հետ սահմանը պահելու համար ու կրթել. Մենենդեսը չի թաքցրել իր զարմանքը 03/23/2023   10:56 «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը և դրա քննարկումն անընդունելի են ինձ համար. Դավիթ Տոնոյան 03/23/2023   08:08 «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ» 03/23/2023   15:17 Պատմությունը սկսվեց նրանից, որ կովիդի ժամանակ փոխնախարարը մեզ անվանեց «թոշակառուներ», ինչա թե մենք ինչ-որ նյութեր չէինք դնում Ֆեյսբուք. Արթուր Սահակյան 03/23/2023   18:44 Վերջին մեծ հայը 03/24/2023   07:51 Ինձ համար այդ հանձնաժողովը չկա, չեմ գնալու. Մովսես Հակոբյան. «Ժողովուրդ» 03/24/2023   13:30 Եթե Արցախը հայկական ստատուս չունենա, այնտեղ հայ չի մնալու, եթե Արցախում հայ չմնա, այստեղ էլ չի մնա. Հայրիյան 03/23/2023   18:59 Ադրբեջանցիները հայկական զինված ուժերի դաշտային համազգեստով 2020-ի հոկտեմբերին` Ֆիզուլիի Դովլաթյարլը կոչվող տեղանքում (տեսանյութ) 03/23/2023   21:07 Ադրբեջանը կկռվի գետնի վրա, Իսրայելը և ԱՄՆ-ն կաջակցեն՝ օդում. հնարավոր էսկալացիայի դերաբաշխումն արվել է․ Կ․ Իգիթյան (Տեսանյութ) 03/23/2023   20:36 Փաշինյանի որոշ թիմակիցներ գաղտնի տեսաձայնագրող սարքեր են գնել․ կոմպրոմատային պատերազմ. Politik.am 03/24/2023   08:56 Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք

Մրգավետ համայնքի ղեկավարի՝ 35-ամյա կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող որդին մեղադրանքը չի ընդունում. Պնդում է՝ դեպքից երկու օր առաջ երեք տղամարդ է այցելել կնոջը 08/24/2022   19:44  |  ԼՐԱՀՈՍ

Իր կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Մրգավետ համայնքի ղեկավարի որդին՝ Նարեկ Սարգսյանը, չի ընդունում մեղադրանքը, պնդում է, թե կնոջը չի խեղդել, չի սպանել։ Փոխարենը՝ կասկածներ են հայտնում մահացած կնոջը՝ հնարավոր դավաճանության մասին։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթևիկ Աբրահամյանի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ ընդունված ՔՕ հեղ. ) 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի ղեկավարի որդին է, որն ըստ մեղադրանքի՝ խեղդամահ է արել կնոջը։

Պաշտպանության կողմը, սակայն, նախաքննության ընթացքից դժգոհություններ ունեն, ավելին, կարծում են, որ քննությունը ոչ միայն պատշաճ չի իրականացվում, այլև՝ ուղղորդված է, մեղադրանքում անգամ նշված չէ՝ ենթադրյալ սպանության շարժառիթը, նպատակը։

Նարեկ Սարգսյանի պաշտպան Աննա Ծառուկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ առ այս պահը չի ստացվել դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, բայց Սարգսյանը կալանավորված է սպանության մեղադրանքով այն դեպքում, երբ որևէ մեկն առանց փորձաքննության եզրակացության չի կարող ասել, թե ինչի հետևանքով է վրա հասել մահը։ Ստացվել է միայն մեկ փորձաքննության եզրակացություն, համաձայն որի՝ Սարգսյանի վրա որևէ հետք չի հայտնաբերվել։ Պաշտպանի փոխանցմամբ՝ Սարգսյանի տեսակցությունների վրա արգելք է դրվել, թեև օրենսդրական փոփոխություններից հետո քննիչը նման լիազորություն չունի, որոշումն այժմ վիճարկվում է։ Ըստ պաշտպանի՝ սա խոշտանգում է, որովհետև ցանկացած կալանավորված անձ պետք է կապը չկորցնի իր ընտանիքի և անձնական կյանքի հետ, այս դեպքում՝ կինը չկա, չի կարողանում տեսնել նաեւ ծնողներին, երեխային, ընկերներին։

«Չեմ տեսնում ակտիվություն քննիչի կողմից՝ բացահայտման ուղղությամբ։ Ինքն իր համար արդեն որոշում է կայացրել, որ Նարեկ Սարգսյանն է մեղավոր, ութ ժամ է ընդամենը նախորդ անգամ աշխատել։ Ե՛վ առաջին ատյանի դատարանը, և Վերաքննիչ դատարանն անցել են այդ հիմքի վրայով, չեն պատճառաբանել, թե ինչպես կարելի է երկու ամսվա ընթացքում գրեթե մեկ օր աշխատել այն պարագայում, երբ քննչական խումբը հինգ հոգուց է բաղկացած»,- նշեց Ծառուկյանը՝ համոզմունք հայտնելով, որ կալանքի երկարացման որոշման դեմ արդեն կ բողոք է ներկայացվել, պատրաստվում է նաեւ ՄԻԵԴ դիմում ներկայացնել և միայն այն հանգամանքը, որ անհրաժեշտ ջանասիրություն չի ցուցաբերվում՝ գործի բացահայտման ուղղությամբ և ՀՀ ներպետական ատյանները նորմալ են համարում, որ մարդը կարող է կալանավորված մնալ այն պայմաններում, երբ քննիչները երկու ամսվա ընթացքում ընդամենն 8 ժամ են աշխատել, ՄԻԵԴ-ի կողմից արդեն արդյունք է նախատեսվում։

Պաշտպանը նշեց, որ նախաքննության մեջ օբյեկտիվություն չի տեսնում, ապա ավելացրեց՝ գործում առկա չէ որևէ տվյալ, որն ուղղակիորեն կվկայեր այն մասին, որ Նարեկ Սարգսյանից բացի այլ կասկածյալ չէր կարող լինել. «Տրամաբանություն չկա, ինքը բոլոր հնարավոր նմուշները հանձնել է, որևէ խնդիր չի տեսել։ Դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ բազմաթիվ հարցեր եմ ուղղել, հակառակ պարագայում՝ չէի անի դա՝ մտավախություն ունենալով, որ կարող է վնասել իմ պաշտպանյալին։ Որևէ չունենք, միայն ուզում ենք, որ արդարացի լինի»։

Պաշտպանի փոխանցմամբ՝ Նարեկ Սարգսյանը պնդում է, որ միջամտություններ կան գործով, ավելին՝ հաղորդում է ներկայացվել՝ տուժողի հոր և նրա որդու կողմից ենթադրյալ միջամտությունների մասին։

Մեղադրյալը քրեական վարույթի շրջանակներում ցուցմունք է տվել, որից մանրամասներ պաշտպանը չհայտնեց, միայն նշեց, որ Սարգսյանն իր ցուցմունքում նշել է դեպքի օրը՝ մեկ այլ անձի այնտեղ գտնվելու վերաբերյալ։ Ընդ որում, պաշտպանության կողմը չի բացառում, որ խոսքը ոչ թե մեկ անձի, այլ՝ մի քանի անձի մասին. «Դեպքից երկու օր առաջ երեք տղամարդ է եկել բնակարան։ Կան ենթադրություններ, որ անձինք են եղել։ Եթե քննիչն օբյեկտիվ աշխատի, շատ բան կարող է բացահայտվել»։

Նախաքննության ընթացքում առգրավվել են տարածքում առկա բոլոր տեսախցիկները, բացի՝ նկուղային հարկում առկա տեսախցիկներից, և թեև պաշտպանության կողմը միջնորդել է՝ ուսումնասիրել նաև դրանք, նման գործողություններ դեռևս չեն իրականացվել. «Անձը՝ քննիչը, հասկանում է, որ տեսախցիկների արձանագրածները 15 օրից ավել չեն պահպանվում, ինչու՞ առ այս պահը չեն առգրավել նկուղային հարկի տեսախցիկները։ Ինչպե՞ս չասենք, որ սա ուղղորդում է»։

Ըստ նախաքննական մարմնի, տեսախցիկներն արձանագրել են, որ Նարեկ Սարգսյանը երեխայի հետ դուրս է եկել, դեպքի վայրում կինը մոտ երկու ժամ միայնակ է եղել, հետո՝ վերադարձել է, սակայն պաշտպանը նշեց, որ անձի նույնականացման փորձաքննություն դեռևս առկա չէ, տեղեկություններ չկան, թե դեպքի ժամանակ որտեղ է եղել երեխան, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի ստացվել, հետևաբար, դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել դեպքը, արդյոք գործ ունենք սպանության հետ, թե ոչ։

Ինչ վերաբերում է կնոջ դին հայտնաբերելուն, պաշտպանը նշեց, որ, երբ իր պաշտպանյալը մուտք է գործել, տեսել է ուշագնացություն, չի կարող պնդել, որ այդ պահին կյանքի էլեմենտներ չի ունեցել, նույնիսկ՝ չի մոտեցել։ Պաշտպանները չեն բացառում նաեւ բժշկական անփութությունը. «Ըստ քննիչի՝ խեղդամահության մեղադրանք ունենք, սակայն դիակի վրա՝ գլխի հարվածում նույնպես վնասվածքներ կան։ Պետք է ԴՏՓ եզրակացությունը ստացվի, հասկանանք՝ մահն ինչից է վրա հասել՝ գլխի հարված է, խեղդամահություն է, թե բժշկական անփութության արդյունք է։ Ինչպես կարելի է պրոֆեսիոնալ դաշտում պնդել մի բան այն դեպքում, երբ ունենք դիակի արտաքին զննության արդյունքում արձանագրված երկու վնասվածք՝ գլխի հատվածում և կոկորդի հատվածում և պնդել, որ դա միայն խեղդամահություն է։ Նարեկը մատնահետքեր է հանձնել, պարզվելու է, որ ինքը որևէ առնչություն չունի»։ Ծառուկյանի փոխանցմամբ՝ դիակի արտաքին զննությամբ կնոջ վրա որոշակի հետքեր են հայտնաբերվել՝ ենթադրյալ բռնության, կա կանխավարկած, որ կնոջ նկատմամբ բռնություն է գործադրվել. «Ես նույնիսկ միջնորդություն եմ ներկայացրել՝ սեռական ակտի հետ կապված։ Պատրաստ ենք նմուշ հանձնել, այդ թվում, որ հասկանանք՝ երբ է տեղի ունեցել վերջին սեռական ակտը, հասկանանք՝ կարող է այլ կասկածներ ունենք, այլ անձինք կան, որն է իրականությունը »։

Նշենք, որ տուժողի և Սարգսյանի հարաբերությունների մասին մամուլն առաջին անգամ անդրադարձել էր 2017թ սեպտեմբերի 1-ին, երբ ԵՊՀ շենքի մոտից երիտասարդը «փախցրել» էր դասախոսին։

Հայտնի էր դարձել, որ աղջկա ծնողները դեմ են եղել այդ հարաբերություններին՝ հաշվի առնելով նաեւ ազգակցական կապերը, բացի այդ, 2016թ -ից Նարեկ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործ էր քննվում դատարանում՝ գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ անձին մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ, որը հետագայում կարճվել էր՝ տուժողի և ամբաստանյալի հաշտության հիմքով։

Ծառուկյանն, անդրադառնալով կնոջ և Սարգսյանի հարաբերություններին, նշեց, որ Նարեկ Սարգսյանի պնդմամբ՝ իրենք առանձնացել էին, քանի որ կինն աշխատում և բնակվում էր Երևանում, Սարգսյանն էլ՝ տուն էր կառուցում և կառուցապատման աշխատանքներից հետո պետք է բնակվեին միասին, որոշակի վեճեր եղել են, սակայն որևէ բռնություն չի եղել, ըստ մեղադրյալի՝ դեպքից մեկ օր առաջ միասին զբոսնել են։

Դեպքի լուսաբանման բազմակողմանիության ապահովման անհրաժեշտությունը նկատի ունենալով՝ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովիկ Սուքիասյանի հետ, որը, սակայն զերծ մնաց գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, քանի որ չունի տուժողի ծնողների համաձայնությունը, հրապարակումներից հետո ծնողները վերապրում են վիշտը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:58 13/08/2022  |  Քրեական խրոնիկոնԵրևանում 17-ամյա որդին պարանով խեղդամահ է արել մորն ու ահազանգել 911, թե մայրը խոհանոցում կախվել է
21:37 07/08/2022  |  Արտակարգ պատահարներԵռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են
21:21 01/07/2022  |  Քրեական խրոնիկոնՄոսկվայում սպանվել է Վանաձորցի բնակիչ. տեսախցիկն արձանագրել է սպանության պահը
23:12 18/04/2022  |  Միջազգային լրահոսՄոսկվայում կնոջն ու դստերը սպանած տղամարդը 13 միավոր զենք է ունեցել
20:48 09/01/2022  |  Քրեական խրոնիկոնՍպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադևանքով հետախուզվողը բերման է ենթարկվել
10:00 24/11/2021  |  ՄամուլԿարևոր վկան հրաժարվում է ցուցմունք տալ. ինչու սպանվեց քրեական հեղինակությունն ու նախկին պատգամավորը. «Ժողովուրդ»
14:59 21/11/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանում հայ գործարար է սպանվել. նրա դին ընկել է վթարի ենթարկված մեքենայի բեռնախցիկից (տեսանյութ)
22:33 15/11/2021  |  Քրեական խրոնիկոնՔանաքեռում սպանված Արտուշ Սիմոնյանի որդիները կալանավորվել են
11:17 12/11/2021  |  Քրեական խրոնիկոնՔանաքեռում սպանված Տյուշի որդիները ձերբակալված են
10:37 11/11/2021  |  Քրեական խրոնիկոնՉորս սպանված, չորս վիրավոր. Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել

Արխիվ

[]