ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղենիի բերդ-ամրոցի բարեկարգում, զբոսաշրջային գոտի, թանգարան, կարծես՝ հրաշալի է, բայց այս ամենը երբ դիտարկում ենք ներկա իշխանությունների համապատկերում, տագնապն է պատում․․․ 08/23/2022 12:55 | Մեկնաբանություն
Երեկ, երբ կարդացի, թե վարչապետի տիկինը երկօրյա այցով Արագածոտնի մարզում է, անմիջապես հիշեցի՝ մի քանի օր առաջ ուրարտական ժամանակներից բազմաթիվ շերտեր իր մեջ ամփոփող Դաշտադեմ գյուղի փառահեղ բերդ-ամրոցին ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կատարած անդրադարձը։
Հետաքրքիր է, Արագածոտնի մարզ երկօրյա այցի ընթացքում Աշտարակ, Պերճ Պռոշյանի տուն-թանգարան, Կարմրավոր եկեղեցի և այլն, հաջորդելու՞ է Դաշտադեմի բերդ-ամրոց այցը։ Մի տեսակ, կարծում եմ՝ երկօրյա այցի հիմնական նպատակն այդ էր՝ ուղեկից՝ ֆոնային ֆոտոներով․․․Միգուցե սխալվում եմ․․․
Ներքին Թալինի այս հազարամյակներ ուսած բերդի մասին մեր իրականության մեջ մասնագիտական անդրադարձներն էլ շատ չեն եղել, այն լավ չի ուսումնասիրված, հնագիտական պեղումներ չեն իրականացվել, քչերն են տեսել այս բացառիկ բերդ-ամրոցը՝ իր խորախորհուրդ, հազարամյակների խորքը գնացող պատմությամբ։ Հայ ճարտարապետության երախտավոր Թորոս Թորամանյանի համոզմամբ՝ Քաղենիի ամրոցի ակունքները հնագույն ուրարտական շրջանին է հասնում՝ նկատի ունենալով առաջին շարքերի մեծամեծ քարերը, շարվածքն ու շաղախը։
Իհարկե, դեռ նախորդ իշխանությունների ծրագրերում և հաշվետվություններում ոչ մեկ անգամ ենք հանդիպել Դաշտադեմ գյուղի կամ Քաղենիի ամրոցի բարեկարգման թեմային։ Ի մասնավորի 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունն անդրադարձել է Քաղենիի ամրոցի վերջին բնակելի տների իրացման հարցին, որոնց լուծման արդյունքում պիտի մասնագետները տարածքում սկսեին լայնամասշտաբ հնագիտական պեղումներ, ապա նաև՝ վերականգնողական աշխատանքներ։ Այն ժամանակ մշակույթի նախարարությունն իր գործողությունների փաթեթը ներկայացրել էր մի քանի դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում նաև՝ տվյալ շրջանում նման ցանկություն հայտնած՝ ԱՄՆ դեսպանի հիմնադրամին։
Փուլ առ փուլ իրականացվելիք ծրագրի վերջնական նպատակը ամրոցի ամբողջական վերականգնումն էր լինելու, ուր պատմամաճարտարապետական և էթնիկ-մշակութային բազմաշերտությունը հնագույն ժամանակներից, ընդհուպ՝ Ուրարտուից էր սկսվում, կառուցվել էր ուրարտական ամրոցի տեղում և հայ արքայական դինաստիաների պատկանել՝ այստեղ կա Կամսարականների ամուր ոտնահետքերը, Բագրատունիների ներկայությունը, նաև՝ Զաքարյան իշխանների․․․Իհարկե, հայկականից զատ ներառելով նաև արաբական և պասկական շինություններ և արձանագրություններ։ Պետությունը բյուջեի հաշվին դեռ 2013-ից էր սկսել ամրոցի վերականգնմանն ուղղված աշխատանքները, նախատեսվում էր նաև հայ ռազմարվեստի թանգարան կյանքի կոչել․․․ Ինչևէ։
Օրերս, օգոստոսի կեսերին տեղեկանում ենք, որ Հայաստանում պահպանված ամրաշինական եզակի այս կառույցի բարեկարգման ծրագիր է մեկնարկում՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ծրագրի բովանդակության պատասխանատուն է, իսկ իրականացնողը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում ներառված է «Հուշարձանի բուֆերային գոտու բարեկարգումը /ճանապարհներ, հեծանվուղի և այլն/ Պարսից խանի պալատի /19-րդ դար/ վերականգնումը՝ որպես թանգարանային շենք»։ Մինչ այդ՝ նաև՝ ամրոցի տարածքի կիսակառույց բնակելի տան ապամոնտաժմամբ․․․։
․․ Բարեկարգում, զբոսաշրջային գոտի, թանգարան, կարծես՝ հրաշալի է, բայց այս ամենը երբ դիտարկում ենք ներկա իշխանությունների համապատկերում, տագնապն է պատում։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել