ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմռկեցուցիչ տեսարան էր. մարդիկ են գալիս՝ հրաժեշտ տալու, բերքը ծառերի վրա՝ չհավաքած, տների վրա ինչ-որ գրություններ, գաղթական հայը՝ 21-րդ դարում, ծանր է շատ. Մետաքսե Հակոբյան 08/20/2022 19:37 | ԼՐԱՀՈՍ
Աղավնո գյուղը մեռավ, վերջ: Կառավարական փութաջանությամբ ապամոնտաժված է ամեն ինչ, նույնիսկ գեներատորը տարածքային ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցները լուրջ դեմքով տարան, որ հանկարծ հնարավորություն չլինի այդտեղ լույս ունենալու, կամուրջն են ապամոնտաժելու: Դատարկ տներ, չփակված՝ դռներ: Բերձորում՝ ծխացող շենքեր, կտրած ծառեր, չգիտես ովքեր են կտրել շքեղ բարդիները, որ երևի չորանա, տանեն վառեն: Քաոս է, չգիտեմ երևի Սոդոմ-Գոմորը պատկերացնելու համար պետք է լինեն այստեղ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որն Արցախ վերադառնալիս այսօր այցելել է Աղավնո, Բերձոր:
«Սա է իրականությունը, որն իրականում շատ ավելի ծանր է, քան կարելի է բառերով նկարագրել»,- նշեց Հակոբյանը:
Աղավնոյում, Բերձորում դեռևս մի քանի մարդ մնացել է, որոնք, Հակոբյանի խոսքով, հող ու ջրին կպած, ազնիվ մարդիկ են, որոնք շոու անելու համար տուն չեն այրել, բայց չեն էլ կարողանում պոկվել, դեռ մանկահասակ երեխաների հետ այնտեղ են,բայց հիմնականում գյուղում մարդ չկա: Այնտեղ են նաև Արցախի ոստիկանության աշխատակիցները, որոնք վերահսկում են գյուղը, որ միջադեպեր չլինեն, ՀՀ-ից հայրենասեր երիտասարդներ նույնպես այնտեղ են գտնվում։ Ռուս խաղաղապահ զորախմբի երկու ծառայող էլ անցակետում են՝ անվտանգությունից ելնելով, հիմնականում անվտանգության գործառույթները ԱՀ ոստիկանության ծառայողներն են իրականացնում: Աղավնոյում անցակետն արդեն ապամոնտաժված է, իսկԲերձորում՝ դեռևս ոչ:
«Սահմռկեցուցիչ տեսարան էր, մարդիկ են գալիս՝ հրաժեշտ տալու, բերքը ծառերի վրա՝ չհավաքած, տների վրա ինչ-որ գրություններ: Քարվաճառը չհասցրինք տեսնել: Ծանր է շատ՝ 21-րդ դարում գաղթական հայը, բայց՝ սեփական կառավարության ուժերով արդեն։
Այստեղ ավելի շատ դավաճան հայի շունչն էր, քան՝ թշնամու»,- նշեց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է բնակիչների հետագա բնակության վայրին, Հակոբյանը նշեց, որ հիմնականում արդեն ինչ-որ վայրեր գտել են տեղակայման, իրենց՝ ուժով, այնպես չէ, որ կառավարության կողմից մեծ աջակցություն է, ամեն մեկն իր գլխի ճարը տեսելէ, ինչպես կարողացել է, այնպես, ինչպես՝ պատերազմից հետո մեր 40.000-ից ավել մեր հայրենակիցները։
«Ուղղակի բոլորս լռել ենք: Չկա ասելիք, իրենք՝ չունեն ասելիք, մենք՝ չգիտեինք ինչ ասել: Չմիավորվեցինք, չստացվեց, Նիկոլի մոտ այդ պառակտումը շատ լավ ստացվեց, պառակտված ժողովրդի հետ անում են այն, ինչ մեզ հետ արեցին»,- նշեց Հակոբյանը:
Բերձորի, Աղավնոյի հանձնմամբ՝ Քաշաթաղի շրջանն ամբողջությամբ հանձնվում է թշնամուն՝ ժապավենը կապված՝ առանց բանակցությունների:
«Ժամանակին Խծաբերդի համար «պայքարողները», որոնք հիմա պաշտոններ են գրավել, չեք պատկերացնում, թե ինչ եռանդով, փութաջանությամբ են կազմակերպում հանձնման աշխատանքները: Ժամանակին հայրենասիրություն խաղացողները…Սա մեր իրականությունն է, Աղավնոն՝ Հայաստանի և Արցախի մակետն է, իրական կերպարը »,- նշեց Հակոբյանը:
Այլընտրանքային ճանապարհը, Հակոբյանի փոխանցմամբ, փութաջանորեն կառուցվում է, ամեն դեպքում՝ ժամկետներ կան. Ըստ երևույթին, իրական ժամկետը սեպտեմբերի 2-ը կլինի. «Ադրբեջանը սիրում է, չէ՞, նման օրեր: Դա Արցախի Հանրապետության օրն է,իրենք իրենց նվեր կանեն, մեզ համար էլ դա հերթական ստորացումը կլինի, որը պատվով կամ վայ-վույով կուլ կտանք»:
Հակոբյանն ընդգծեց՝ պետք է պառակտվածությանը վերջ տանք, չկան նիկոլականներ կամ նախկիններ-ներկաներ, կա հայ և հայի հայրենիք, որը բոլորինս է:
«Եթե մենք տեր չկանգնեցինք, Արցախի դուռը փակ չփակեցինք, նույնը կլինի յուրաքանչյուրիս հետ»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ ոչ թե թշնամուց են վախենում, այլ, որ հային՝ թիկունքից կհարվածեն:
Նրա փոխանցմամբ՝ նախաձեռնել են շարժում՝ «Հանուն Արցախի պաշտպանության », որը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին: Շարժումը կլինի ժողովրդինը, Արցախում ժողովրդի իշխանություն պետք է հաստատվի:
«Մինչ ՀՀ գալը հանդիպումներ ենք ունեցել, մարդիկ պատրաստակամ են: Ֆեյսբուքյան էջում շուտով կտեղադրվեն մարդկանց տվյալներ, որպեսզի հասարակ քաղաքացին, ժողովուրդն իմանա, թե որտեղ կարելի է գրանցվել, միանալ, քանի որ այստեղ լիդերներ չեն լինելու, որոշել ենք, որ բոլոր լիդերները կծնվեն շարժման ժամանակ, որոնք կլինեն համակարգող, իրենք չեն ձգտում լինել լիդեր: Բոլորս պայմանավորվածություն ունենք, որ առաջնայինը հիմա մեզ համար հայրենիքի պաշտպանությունն է»,-նշեց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ, եթե կարողանան գաղափարի շուրջ համախմբվել, ապա կկարողանանք շատ բաների հասնել: Արդեն իսկ ձևավորվել են պահանջներ՝ կապված այլընտրանքային ճանապարհի հետ, որոնք կներկայացվեն կառավարությանը:
«Նրանք կունենան երկու ճանապարհ՝ կամ կատարել մեր պահանջները և լինել ժողովրդի հետ, կամ չանել դրանք և չլինել ժողովրդի հետ, չեմ կարծում, որ երկրորդ տարբերակը ձեռնտու կլինի իրենց»,- նշեց Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ