ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտոնանկությունների շքերթ ինչու՞ չենք տեսնում, եթե վարչապետի ենթակաները նրա հանձնարարականները հրաժարվում են կատարել 08/18/2022 19:06 | Վերլուծություններ
«Սուրմալու» առևտրի կենտրոնի դեռևս՝ անհստակ և բազմաթիվ հարցականներ պարունակող, սակայն, արդեն իսկ՝ ուղղորդվող քրեական գործը ի՞նչ ընթացք կունենա, կարծես՝ կանխորոշվում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից։ Անմիջապես՝ հանրության աչքի առաջ, կառավարության նիստում է ուղղությունը տրվում։ Օրենքի բազմաշերտ խախտումներով և անվտանգության բոլոր կանոնները ոտնակոխ արած այս առևտրի կենտրոնը, բնականաբար, միակը չէ։ Սակայն ունենք փաստ՝ Սուրմալուում տեղի ունեցա՛ծն է բազմաթիվ մարդկային կյանքեր խլել, ընդ որում, նաև՝ դեռ չծնված, մի քանի տասնյակ վիրավորներ, դեռևս՝ չգտնված անձ․․․ Այս ամենի ֆոնին՝ ոչ մի պաշտոնանկություն, թեպետ ի սկզբանե հայտնի դարձավ, որ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգման արդյունքում բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել Սուրմալուում, տուգանել և դրանք վերացնելու հրահանգ կամ հրաման տվել։ Ընդ որում, մեկ տարի առաջ։ Տվել է և անուշադրության մատնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում իր իսկ մատնանշած խնդիրներն էլ, իր հրամանն էլ․․․
Հիմա, Բեյրութի պայթյունը կառավարության նիստի ընթացքում վկայակոչող Փաշինյանը նույն հանցանքն է գործել՝ հանձնարարել է համապատասխան կառույցներին և ոչ ի՛նքն է հետևողական եղել, ո՛չ էլ՝ այդ հանձնարարությունը ստացողները։ Հարց՝ ինչու՞ չեն եղել։ Պատասխանը մեկն է և միանշանակ՝ նրանց համար միևնույն է։ Հայաստանն էլ, հայ մարդն էլ։ Կարևորը՝ իրենց իշխանությունն է, պաշտոնը, պարգևավճարը, իրենց կորած ժամացույցը, օծանելիքը․․․Ի վերջո, կարևորը իրենց չարածի ֆոնին սելֆիներն են։ Փիարը։ Խմբակային և առանձին։ Տեղի ունեցող ողբերգությունը նույնիսկ՝ նախընտրական քարոզարշավի սկիզբ դարձնելով․․․
Այսօր վարչապետի աթոռին համառորեն կառչածը կառավարության նիստում համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին /ԱԻՆ, ԱՆ, ՔԿ և այլն/ իր ուղղած հարցերում սեփական ցանկալի պատասխանը մանրամասն զետեղելու արդյունքում ստանում էր ցանկալի պատասխանները։ Այսինքն, այդպիսով ուղղորդում էր նրանց, թե ինչ և ինչպես ներկայացնեն։ Բավական չէ, որ գործից բացարձակ անտեղյակների մի բազմություն հավաքվել ու քննարկում է պետությանդ և ՀՀ քաղաքացուն վերաբերվող կարևորագույն թեմաներ, դեռ մի բան էլ՝ մարդկայնորեն տգեղ, տհաճ ու մեծ հաշվով, անտարբեր, բայց նաև՝ ցուցադրական տեքստեր են ասվում։ Եվ այդ տեքստերն էլ ամբողջովին վկայում են իշխանությունների անտարբերության մասին։
Փաստորեն, վարչապետի աթոռին նստածը «Սուրմալու»-ի հարցում հին մեղավոր է։ Ասում է՝ « 20 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո համապատասխան գերատեսչություններին հանձնարարել էի հավաքել տեղեկություն պայթյունավտանգ բոլոր հնարավոր այն օբյեկտների մասին, որոնք ունեն պայթյունավտանգ նյութեր»: Հետո էլ, թե՝ «ինքը փորձել է հաշվետվություն ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ»: Ի՞նչ ասել է՝ փորձել է։ Այսինքն, վարչապետը նրա համար է, որ ընդամենը «փորձի՞» հաշվետվություններ ստանա՞լ։ Փորձի և չստանա՞, այսինքն։ Ի՞նչ է սա նշանակում։ Արդյո՞ք ոչ՝ հստակ խոստովանություն, որ ինքն իրավիճակին չի տիրապետում, քանի որ իր տված հանձնարարականների վերաբերյալ հաշվետվություն ստանալու փորձը անհաջողությամբ է պսակվել։ Ասել է, թե՝ կառավարությունում իր հանձնարարականները չե՛ն կատարում։ Հայերի և Հայաստանի անվտանգության վերաբերյալ հանձնարարականները վեջները չի, ի շահ Ադրբեջանի՝ ստրկաբար ենթարկվում են․․․
Հարց, եթե չեն կատարում, ինչու՞ են տվյալ պաշտոնյաները շարունակում պաշտոնավարել։ Միգուցե ԽԾԲ-ն խեղդու՞մ է երբեմնի ընդդիմադիրին, որ ամբիոնը գրկած՝ նախկիններին վերագրվող խնամի-ծանոթ-բարեկամից էր խոսում։ Իսկ գուցե հակառա՞կն է՝ այսինքն, ի՛ր խոսքը կատարող չկա։ Երկու դեպքում էլ՝ հրաժարականների շքերթ պիտի տեսնեինք։
Իսկ փաստերը որքան էլ՝ աղաղակող են և խայտառակ, սակայն պաշտոնանկությունների, հրաժարականների շքերթ չկա։ 44-օրյա խայտառակ պարտությունից հետո չեղավ, հիմա՝ կլինի՞․․․
Փարիսեցիաբար, մեկմեկու պաս տալով, ու՞մ էին խաբում կառավարության նիստում, թե՝ անցած որոնողական աշխատանքների ժամանակ ոչ մի բանի կարիք չի եղել, այն դեպքում, երբ ժամեր շարունակ՝ տեխնիկայից սկսած՝ ավարտած՝ ամենապրիմիտիվ անհրաժեշտություններից զուրկ են եղել մարդիկ։ Փրկարարները, կամավորները, կարմիրխաչական կամավորները աշխատեցին։ Բայց՝ իշխանության՝ անկազմակերպ, փնթի, կատարվածի ահագնությունը չպատկերացնելու հետևանքով մարդկային կյանքեր կորցրինք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/04/2024 08:18 Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ»
- 10/04/2024 08:13 Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ»
- 10/04/2024 08:10 Փարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ»
- 10/04/2024 08:02 Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:59 Արսեն Թորոսյանը հարցաքննության կհրավիրվի` «Քովիդի» շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով․ «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:54 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ»
- 10/04/2024 07:50 Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/04/2024 11:24 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան
- 10/03/2024 17:32 Կիրանցի դպրոցի «ամենաանվտանգ» խաղահրապարակն է. Սարգսյան
- 10/03/2024 12:41 Ազնիվ խոսք՝ Բագրատ Սրբազանին. Սուրենյանց
- 10/03/2024 11:54 Լո՞ւրջ եք ասում, որ Արփի Դավոյանին ԱՆ նախարար նշանակելու հարցն է քննարկվում, Արփի Դավոյանին պետք է նշանակել ու վերջ․փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/03/2024 18:09 Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները
- 10/03/2024 15:36 Պայթյուն Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան
- 10/03/2024 10:32 Պատահար Աղավնաձոր գյուղի խաչմերուկում. 3 մարդ հոսպիտալացվել է
- 10/02/2024 16:04 Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/03/2024 23:16 ՄԻԱՎ-ով հիվանդ երիտասարդ կինը պատմել է անձնական կյանքի մասին
- 10/02/2024 23:38 Գիշերը Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
- 10/02/2024 14:40 Նկուղում հայտնաբերված կտավը, պարզվել է, իրապես Պիկասո է
- 10/01/2024 13:49 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը
Հետաքրքիր է իմանալ
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ