ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան 08/12/2022 16:12 | Մեկնաբանություն
Դիվանագիտության պատմությունը շատ կարևոր է իմանալ, որովհետև այնտեղ կարելի է գտնել դիվանագիտական հնարքներ, որոնք ներկայում և ապագայում ևս կիրառվում ու կիևառվելու են: Նաև, երկրներն, ունենալով դիվանագիտական դպրոցներ, օգտագործում են անցյալի վրա կառուցված փորձն ու հմտությունները, ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիալյանը.
«Պարզ ասած, ամեն երկիր ունի իր ՛՛ձեռագրերը՛՛, որը կեղծել չի ստացվում, ինչպես մարդու ձեռագիրը:
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները մենք հաճախ նմանեցնում ենք 1920 թվականի հարաբերություններին, ինչը տեղին է, սակայն այդ հարաբերությունները պարտադիր չի հենց այդ երկրների հարաբերությունների տիրույթում դիտարկել:
Օրինակ, 1939 թվականի սովետա-գերմանական հարաբերությունների տեխնիկան նույնպես շատ հետաքրքիր է, և նույնպես կարող է ունենալ նմանություններ մտածողության ու հնարքների տեսքով, այսօրվա ռուս-թուրքական հարաբերությունների առումով:
Անցնենք գործի:
Ուրեմս, 1939 թվականին, երբ Գերմանիան հարձակվեց Չեխոսլովակիայի վրա, Սովետը դիմել էր Լեհաստանին ռազմական միջանցք տրամադրելու համար, որպեսզի օգնության հասնի չեխերին, սակայն Լեհաստանը դա թույլ չի տվել: Այն ժամանակ լեհ-գերմանական մեղրամիս էր ու լեհերն ասում էին, որ էլ երբեք ռուս զինվորի ոտքը չի մտնի լեհական տարածք: Միաժամանակ, Սովետը դիմել էր Բրիտանիային ու Ֆրանսիային, որը Եվրոպայում ամենակարող ռազմական ուժին էր տիրապետում (համենայն դեպս այն ժամանակ այդպես էր համարվում), սակայն այդ երկրները խուսափում են նման պարտավորությունից:
Արդյունքում, Գերմանիան Լեհաստանին կաշառեց, Չեխական տարածներից մի կտոր Լեհաստանին զիջելով, և սկսեց նախապատրաստվել Լեհաստանի հարցերը լուծելուն:
Բրիտանիային դա ձեռնտու էր, որ Լեհաստանը որպես բուֆեր վերանա ու սովետա-գերմանական բախում լինի: Այդ ժամանակ կնքվեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը: Լեհաստանը կիսեցին, տնտեսական ու ռազմական մեծ համագործակցություն սկսվեց, ինչպես հիմա Թուրքիայի ու Ռուսաստանի միջև:
Սովետական Միությունը ժամանակ շահեց ու առաջին հարվածը Ֆրանսիան ստացավ:
Պատերազմը Գերմանիայի ու Սովետական Մությունի միջև, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, բայց ավելի ուշ ու այլ սցենարով:
Դա շատ նման է այսօրվա ռուս-թուրքական հարաբերություններին: Երկուսն էլ ժամանակ են շահում, սակայն Արևմուտքին պետք էր Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բուֆերի վերացումը, որը մենք ու Վրաստանն ենք, որպեսզի ուղիղ առճակատում սկսվի: Սա Արցախի պատերազմի նպատակներից մեկն էր: Հիմա, Լեհաստանի դերում մենք ենք, կամ՝ Արցախը: Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտի նման, ամենայն հավանականությամբ, կա նաև Լովրով-Չավուշօղլու գաղտնի պակտ, որի մասին, երևի, մի 100 տարի հետո կիմանանք:
Հետագայում ինչպես կզարգանան իրադարձություններն, այս պահին չենք կարող ասել, սակայն ինձ դիվանագիտական ձեռագիրն ու մտածողությունն է հետաքրքրում:
Այ, եթե մենք ունենային դիվանագիտական կայացած դպրոց, հիմիկվա ու նախկին դալբայոբների փոխարեն, գուցե կարողանաինք խուսափել նման զարգացումից ու այլ սցենարով զարգանային իրադարձությունները: Սակայն ոչ միայն չենք ունեցել այդ դպրոցն, այլև հիմա նույնպես չունենք, այ սա է ամենավտանգավորը:
Իսկ գեներալներին դատելու կոչերին զուգահեռ, հենց, առաջինն հերթին, դիվանագետներին, հատկապես որոշում կայացնողներին, պետք է դատել, ապագայում, բնականաբար»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ