ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վեհափառի դատախազ եղբորորդին կմնա կալանավորված. Պաշտպանը պնդում է՝ դատարանի որոշումն աբսուրդ է 08/10/2022 15:25 | ԼՐԱՀՈՍ
Վեհափառի եղբորորդին՝ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Կորյուն Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Ներսիսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Կալանավորման միակ հիմքը, որը մատնանշվել էր քննիչի, ապա՝ արձանագրվել դատարանի կողմից՝ նախաքննության ընթացքին միջամտելն է։
«Նմանատիպ աբսուրդ դատողություններով աբսուրդ որոշում՝ վերջին ժամանակահատվածում չեմ տեսել, որովհետև, ըստ էության, նախորդ միջնորդության քննության ժամանակ դատավորն ամեն դեպքում վտանգ տեսել է հնարավոր խոչընդոտման՝ հաշվի առնելով, որ պարոն Ներսիսյանը համայնքի դատախազի տեղակալ է եղել, տարիներ շարունակ դատախազությունում է աշխատել, սակայն քննիչը չի հարցաքննել կոնկրետ այն անձանց, որոնք դատարանի մոտ մտավախություն են առաջացրել։ Գնացել է Ստեփանավանի գյուղերից մեկը՝ հարցաքննել, ինչը նախաքննության տվյալ փուլում անիմաստ էր։ Այն, որ քննիչն իր ուղղությունն է տալիս, դա ընդունելի է, բայց եթե դատարանն արձանագրել է հստակ վտանգներ, պետք է հաշվի առնել նաև անձի ազատության իրավունքը։ Անձի ազատությունը սահմանափակվել է խոչընդոտման հիմքով, բայց չեն կատարում անհրաժեշտ գործողությունները՝ վտանգը չեզոքացնելու համար, մի հատ էլ եկել ես դատարանում՝ նորից նույն հիմքերով, նույն պատճառաբանություններով, դատարանն էլ՝ աչքերը փակ ընդունում է և երկու ամսով երկարացնում կալանքը»,- նշեց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Կորյուն Ներսիսյանի մասնակցությամբ գործողություններին, ապա պաշտպանը նշեց, որ առաջին իսկ օրվանից, երբ Կորյուն Ներսիսյանը ցուցմունք է տվել՝ նշելով, որ ինքը որևէ մեկի հետ երբևէ կաշառք վերցնելու, կաշառք ստանալու, կաշառք պահանջելու համաձայնություն ձեռք չի բերել, միջնորդել և պահանջել է նաև՝ իրեն առերես հարցաքննել իր դեմ ցուցմունք տված անձանց հետ, սակայն առ այս պահը որևէ առերեսում չի կազմակերպվել, ինչից պաշտպանության կողմը ողջամտորեն ենթադրում է, որ որևէ ցուցմունք չկա Ներսիսյանի դեմ։ Պաշտպանները նույնպես միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով ապահովել Ներսիսյանի հակընդդեմ հարցման իրավունքը, սակայն մինչ օրս Ներսիսյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել, միայն մեկ գործողություն է տեղի ունեցել՝ մեղադրանքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքին։
«Հեղինակությունը մարդու հետ չի ծնվում, այլ՝ ձեռք է բերվում մարդու՝ որպես նորմալ մարդ ապրած կյանքի ընթացքում և ցավալի է, որ մարդու վաստակած հեղինակությունն այսօր բացասաբար է մեկնաբանվում և դրվում է կալանքի հիմքում»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով.
«Մարդուն մեղսագրվում է, որ իբր թե ապօրինի փորձել է միջամտել դատարանում քննվող գործի վրա։ Մեր դատավորը, չգիտեմ, թե փայլուն միտքն իր մոտ ինչպես է առաջացել, անձին մեղսագրվածը դնում է կալանավորման որոշման հիմքում՝ նշելով, որ, եթե այն ժամանակ անձը ցանկացել է միջամտել մեկ այլ գործի դատաքննությանը, հետևաբար, այստեղ էլ կխոչընդոտի։ Նման աբսուրդ, ապուշություն ես առաջին անգամ եմ լսում»։
Նշենք, որ Կորյուն Ներսիսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է իրականացված ՕՀՄ արդյունքները, համաձայն որի՝ 2022թ հունվարի 16-ին Ներսիսյանը հանդիպել է X անձի հետ և ձեռք է բերել կաշառքի համաձայնություն, մինչդեռ, պաշտպանության կողմի գնահատմամբ՝ խոսակցության մեջ որևէ խոսք չի գնում կաշառքի համաձայնության մասին։
«Ասում են՝ մայիսի 19-ին Կորյուն Ներսիսյանը X վայրում X անձից անձամբ ստացել է 2 մլն դրամ կաշառք՝ օպերատիվ մարմինների վերահսկողության ներքո։ Եթե օպերատիվ մարմինների վերահսկողության ներքո Շենգավիթ համայնքի դատախազի տեղակալն անձամբ 2 մլն դրամ է ստանում, այդ օպերատիվ մարմինների ձեռքը ով էր բռնել, որ մտնեին, տեղում կաշառք տվողին, կաշառք վերցնողին, կաշառքի առարկա հանդիսացող գումարը վերցնեին, բերման ենթարկեին։ Դրա պատասխանները չունեն»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը 2022թ հունիսին հայտնել էր, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․ Դ-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ․ Գ-ի և Ն․ Ա-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․ Դ-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիոն 500 հազար դրամ կաշառք։
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե: ՀԿԿ-ից հայտնել են, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար 10.06.2022 թ.-ին Կ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Ն. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար Ն. Ա.-ին և Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ