ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մինչև չլինի գրավոր եռակողմ փաստաթուղթ, որ միջանցքը տեղափոխվում է նոր կառուցված ճանապարհի շուրջ, իշխանությունները պարտավոր են ատամներով պահել Աղավնոն ու Բերձորը․ Գալստյան 08/10/2022 23:06 | ԼՐԱՀՈՍ

Աղավնոյից պետական կառույցներն այսօր արդեն պետական գույքն էին հանում, ապահով վայր տեղափոխում, որ թշնամու ձեռքը չընկնի։ Գիտեն՝ թուրքը Աղավնո, Բերձոր մտնելուն պես հիմնահատակ ոչնչացնելու է այն ամենը, ինչը հնարավոր է։ Հայկական Աղավնոյի դատարկման աննկարագրելի պատկերին ականատես եղած,Արցախի Աժ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ցավով փաստում է՝ պետական մակարդակով որոշում է կայացված, որ Աղավնոն, Բերձորն ու Ներքին Սուսը հանձնվում են թշնամուն։
«Լաչինի միջանցքը, արդեն պարզ է, որ հանձնում են՝ չնայած չկա որևէ փաստաթուղթ, որով ամրագրված է, որ մեզ հրամցվող նոր ճանապարհը գործելու է միջանցքի տրամաբանությամբ։ Բազմիցս շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ Շուշին շրջանցող երթուղին պետք է անցնի Լաչինի միջանցքով։ Եթե այն անցներ իրոք Լաչինի միջանցքով, ապա Աղավնոյի, Բերձորի, Սուսի տարհանման անհրաժեշտությունը չէր առաջանա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Աժ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Գալստյանը հիշեցնում է՝ երբ Արցախի նախագահը հրապարակային հայտարարել էր, թե Արցախի բոլոր քաղաքական ուժերն այդ ճանապարհին տվել են համաձայնություն, իրենց քաղաքական ուժն առաջինն է հակադարձել այդ պնդմանը։
«Մենք ասել ենք, որ նոր ճանապարհը եթե չի անցնում Լաչինի միջանցքով, ապա դա անընդունելի է և պետք է ամեն ինչ անել, որ հենց միջանցքով անցնի։ Հիմա փորձում են դարձյալ համոզել, թե այդ նոր ճանապարհը ևս գործելու է միջանցքային տրամաբանությամբ, բայց դա մեզ չի բավարարում։ Իշխանությունների հանդեպ վստահության մակարդակը հավասարվել է զրոյի։ Մինչև չլինի գրավոր եռակողմ փաստաթուղթ, որ միջանցքը տեղափոխվում է նոր կառուցված ճանապարհի շուրջ, իշխանությունները պարտավոր են ատամներով պահել Աղավնոն էլ, Բերձորն էլ»,-շեշտում է Արցախի ԱԺ պատգամավորը։
Իշխանություններին չվստահելու պատճառները, ըստ Գալստյանի, շատ են։ Որպես թարմ օրինակներ՝ Խծաբերդի, Քարագլուխ- Փառուխի դեպքերն է հիշում։ Ասում է՝ Ադրբեջանի կողմից Խծաբերդի զավթումից հետո Հայկ Խանումյանը բողոքի ակցիա էր անում, ինքն էլ, համարելով, որ պետք է պահանջատեր լինել, աջակցում էր այդ նախաձեռնությանը, բայց պաշտոն ստանալուց հետո Խանումյանը լռեց։
«Այսօր նույն Խանումյանը փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը՝ ասելով, թե նոր ճանապարհի կառուցմամբ Արավուսն անցնում է մեզ։ Դա հերթական պոպուլիստական քայլն է, ժողովրդին կեղծ բաներով կերակրելու միջոց։ Երբ եղան Փառուխ-Քարագլխի դեպքերը, Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ մինչև ադրբեջանցիները Քարագլխից դուրս չգան, թույլ չենք տալու, որ մեր ճանապարհներից օգտվեն։ Հիմա ինչպե՞ս հավատանք նրանց հավաստիացումներին»,-հռետորական հարց է տալիս Գալստյանը։
Որ Արցախի իշխանությունները որևէ հարցում՝ այդ թվում կադրային քաղաքականության, ինքնուրույն քաղաքականություն չեն վարում, Գալստյանը վստահ է։ Նոր երթուղու համաձայնեցումը ևս, նրա համոզմամբ, ՀՀ իշխանությունների անմիջական ազդեցությամբ ու իմացությամբ է եղել։ Իսկ որ ՀՀ ներկա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում են մի բան ու անում հակառակը, Գալստյանի խոսքով, ավելի քան ակնհայտ է․
«Ավելի հաճախ կյանքի են կոչվում Փաշինյանի՝ Ալիևի հետ ձեռք բերած ծածուկ պայմանավորվածությունները, քան հնչեցված հայտարարությունները։ Հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, տեսանք, թե ինչպես ճիշտ հակառակն արեց։ Ֆեյսբուքյան իր ասուլիսի ժամանակ ասաց, որ Բերձորից, Աղավնոյից պետք է դուրս գանք, իսկ այն, որ Կառավարության վերջին նիստին խոսում էր երթուղու պլանի համաձայնեցված չինելու մասին, կարծում եմ՝ Ալիևին ասել էր, որ ներքին լսարանի համար պետք է նման բան ասի։ Փաշինյանի՝ ոչ կառավարության նիտերին, ոչ էլ ասուլիսներին արած հայտարարությունները որևէ բանի հիմք չեն դառնում։ Ըստ այդմ՝ եթե հասարակության ակտիվ անդամները, քաղաքական գործիչները լուռ մնան ու ճնշում չգործադրեն, որպեսզի հայկական, ադրբեջանական և ռուսական կողմերի միջև կնքվի փաստաթուղթ, որով ամրագրվի, որ նոր երթուղին գործելու է միջանցքի տրամաբանությամբ, ապա կարճ ժամանակ անց կորցնելու ենք Լաչինի միջանցքը՝ առանց այդ կարևոր երաշխիքի»,-նշում է պատգամավորը և ևս մեկ անգամ շեշտում, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում առկա միակ հայանպաստ ամրագրումը՝ միջանցք հասկացությունը, պետք է ամեն գնով կյանքի կոչել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/06/2023 08:28 Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:23 Ո՞րն է հաջորդը․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:20 Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:17 Որ հանձնաժողովի կազմում կընդգրկվի Լևոն Քոչարյանը․ «Հրապարակ»
- 12/06/2023 08:04 Երևանում ու մարզերում տեղ ու դադար չկա. ամենուր շինարարություն է. «Ժողովուրդ»
- 12/06/2023 07:58 ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել. «Ժողովուրդ»
- 12/06/2023 07:54 ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/06/2023 17:01 Ալիևը Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանում է «մոլագար». ադրբեջանագետ
- 12/06/2023 16:03 ՔՊ-ն միակողմանի խզում է «Բալասանյան» դաշինքի հետ հուշագիրը. ասում են՝ ստվերային կառավարում է իրականացվում
- 12/06/2023 15:40 Չգիտես ինչու, 2018թ.-ից առ այսօր նիկոլական “արդարադատության” դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար. Զաքարյան
- 12/06/2023 15:24 ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարադատության անխուսափելիության զգացում, եթե վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործը փորձում են կոծկել․փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/06/2023 16:55 Այգուտ գյուղում այրվել է վագոն-տնակ. հայտնաբերվել է դի
- 12/06/2023 14:52 Գյուղի ակումբի մոտ թափառող շները հարձակվել են, երեխայի սիրտը վախից ճաքել է. դպրոցի փոխտնօրեն
- 12/06/2023 12:44 Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է
- 12/06/2023 11:48 Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/05/2023 23:15 Կինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիս
- 12/04/2023 23:18 Դպրոցականի մայրը նրան բռնել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս
- 12/04/2023 18:01 Ծանոթության ժամանակ ինչ ու երբ գրել աղջկան. հոգեբանի խորհուրդները տղաներին
- 12/03/2023 16:13 Ինչու են մարդիկ տեսնում ուրվականների. հոգեբանի վարկածը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը