Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների վերջին աշխատանքները՝ պայմանավորված ադրբեջանական հերթական ագրեսիայով 08/06/2022   11:31  |  ԼՐԱՀՈՍ

Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի և զորամասերի ուղղությամբ ադրբեջանական նախահարձակ ագրեսիան դատապարտելու և Ադրբեջանի լկտի պահվածքը վերացնելու համար Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները կատարել են լայնածավալ հարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակը Արցախը շարունակապես էթնիկ զտման ենթարկելն է և Արցախի ժողովրդի համար գոյութենական նշանակության անհաղթահարելի խնդիրներ ստեղծելը, ինչպիսին օրինակ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատման փորձն է՝ հակառակ նոյեմբերի 9-ի հայտարարության, որով Լաչինի միջանցքը գտնվում է բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տիրույթում։ Այս մասին տեղեկացանք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Ադրբեջանական ագրեսիային միջազգային հանրային դիվանագիտության շրջանակներում հակազդելու գործին լծվեց Հայ դատի գրեթե ամբողջ կառույցը։ Առավել մեծ ակտիվություն դրսևորեցին Հայ դատի Ամերիկայի, Եվրոպայի, Կանադայի և Հարավային Ամերիկայի հանձնախմբերը, ինչպես նաև Հայ դատի Արցախի գրասենյակը։ Վերջինս Հայ դատի միջազգային ցանցին ապահովում էր տեղում իրավիճակի զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկություններով։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին անհապաղ իրազեկել է Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ խնդրելով դատապարտել ադրբեջանական ագրեսիան, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, և Ադրբեջանի մասով վերանայման ենթարկել 2023 թ․ համար ԱՄՆ արտաքին օժանդակության ֆոնդը և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտը», ինչպես նաև վերականգնել 907-րդ բանաձևի կիրարկումը։

Ադրբեջանական ագրեսիան դատապարտել և Պետդեպարտամենտին ու Յունեսկոյին Ալիևի սանձարձակ պահվածքին վերջ տալու կոչով է հանդես եկել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը։ Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև կոնգրեսական Ջեքի Սփեյերը՝ ամերիկյան գործադիր իշխանությանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ամերիկյան օժանդակությունը։

Ավելի ուշ հայտարարություններով են հանդես եկել և ադրբեջանական ագրեսիան խստորեն դատապարտել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ադամ Շիֆը, Ջենիս Շակովսկին, Լորի Թրահանը։

Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը ադրբեջանական հարձակումների առաջին ժամերից ինտենսիվ աշխատանքային կապ է պահել Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների և Արցախյան հիմնախնդրին առնչվող ԵՄ ղեկավար այլ կառույցների հետ։ Գրասենյակը նաև հայտարարություն է տարածել և Եվրոպական Միության ղեկավարությունից պահանջել՝ հրաժարվել հավասարակշռող հայտարարություններից և իրերն իրենց անունով կոչել, Ադրբեջանին ստիպել դադարեցնել էթնիկ զտման քաղաքականությունն Արցախում, Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործություններին տալ թիրախային գնահատականներ և կանխել Թուրքիայի ռազմական ներգրավումը հակամարտությունում և այդ պետության կողմից տարածաշրջանի ապակայունացումը։

Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախումբն Արցախում ստեղծված իրավիճակը նկարագրող գրություն է ուղարկել  Արգենտինայի ազգային գործերի նախարարությանը և խորհրդարանի բոլոր անդամներին։ Հայ դատի Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի հանձնախմբերն էլ համապատասխան գրություններ են հասցեագրել հարավամերիկացի լրագրողներին և մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին։

Հայ դատի Կանադայի հանձնախումբը հարաբերական աշխատանքներ է կատարել ինչպես կանադական իշխանության օրենսդիր, այնպես էլ գործադիր թևի ներկայացուցիչների հետ։ Կատարված աշխատանքների արդյունքները հավանաբար տեսանելի կլինեն առաջիկա օրերի ընթացքում:

Հայ դատի Հունաստանի հանձնախումբը նամակ է հասցեագրել Հունաստանում Եվրոպական Միության ներկայացուցչությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակն ու ԵՄ ղեկավարությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջելով ուղղակիորեն դատապարտել ադրբեջանական հարձակումները, վերջ տալ ոչ որոշակի խոսույթին, դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն ու կանխել Արցախյան հակամարտությունում Թուրքիայի ռազմական ներգրավումը։

Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի գործողությունների արդյունքում Եվրոպական Խորհրդարանի կիպրացի պատգամավոր, ԵԽ-ում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ կոչ անելով անհապաղ և պարտադրողական միջոցառումներ կիրառել և ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան։

Հայ դատի Բելգիայի հանձնախումը օգոստոսի 4-ին նամակ է հղել երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարարին՝ պահանջելով անվերապահորեն դատապարտել Ադրբեջանի հարձակումը, կոչել ագրեսորին իր անունով և Արցախի հիմնախնդրում ցանկացած դիրքորոշման պարագայում հաշվի առնել ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հիմնարար կետերը, ինչպես նաև  2020 թվականի դեկտեմբերին Բելգիայի Դաշնային խորհրդարանում միաձայն ընդունված կարևոր բանաձևը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայ դատի Մերձավոր Արևելքի գրասենյակը` արաբական երկրների հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունը հրավիրելով ադրբեջանական ագրեսիայի վրա և նկատելով, որ կատարվածը հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության շարունակություն է։ Հայ դատի գրասենյակը նաև արաբերենի է թարգմանել և արաբական լրատվամիջոցներով տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակացությունների՝ օգոստոսի 4-ի համատեղ հայտարարությունը Ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, որով միջազգային հանրությունից ակնկալվում է հասցեական հայտարարություններով ու կոնրետ գործողություններով սանձել ադրբեջանական նախահարձակ ագրեսիան։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտարարություն է տարածել օգոստոսի 5-ին, որով Ավստրալիայի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերի ընթացքում ադրբեջանական նախահարձակ գործողությունների վրա՝ մանրամասնելով դրանց բնույթն ու հեռահար նպատակները՝ այդ թվում Հայաստանի ու Արցախի մինչև ցամաքային կապը խափանելու ադրբեջանական ծրագիրը։

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:49 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍՏղերք ջան սթափվե՛ք, մի՛ տրվեք այս ապազգային իշխանության ապօրինի հրամաններին. ՀՅԴ անդամ
12:04 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ն միացավ Թուրքիային և Ադրբեջանին, որոշ հայերի մուտքն իրենց երկրներ արգելելուն. ԱՄՆ-ից կամավորական
11:58 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍԹշնամու հրամանով ՀՀ-ն տարանջատում են կազմակերպված սփյուռքից
18:30 02/08/2022  |  ԼՐԱՀՈՍԲողոքի ակցիա ԱԳՆ-ի դիմաց՝ օգոստոսի 3-ին
14:26 02/08/2022  |  ԼՐԱՀՈՍԱպազգային իշխանությունները շարունակում են ներազգային պառակտումը խորացնելու աղետաբեր քաղաքականությունը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ
22:19 01/08/2022  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Մելիքյանին այդպես էլ թույլ չի տրվել հանդիպել Մասիս Աբրահամյանին
21:21 01/08/2022  |  ԼՐԱՀՈՍԻսկ Լաոն երեք ամիս է շնչահեղձ է լինում սահմանադրական նորմերից ու գիշերային երթերից․ Հակոբյան
16:30 01/08/2022  |  ՄեկնաբանությունԿոպտորեն խախտվում է նաև Մասիս Աբրահամյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը. Մելիքյան
15:16 01/08/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ իշխանությունները բացահայտ խտրականություն են դրսևորում իրենց քաղաքականությունը չկիսող և դրան ընդդիմացող անձանց նկատմամբ. Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ
14:00 01/08/2022  |  ՄեկնաբանությունԱյսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի. քաղաքական պատվերով զորակոչված տղերքի ոգին, բնականաբար, աննկուն է. Տարոն Ղազարյան

Արխիվ

[]