ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակում եմ. Չալաբյան 08/05/2022 15:03 | Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումները, որի շրջանակներում քննարկվել է հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցը։ Մինչ այդ՝ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ ուսումնասիրվել է Չալաբյանի կալանավորման վերաբերյալ որոշումը, սակայն նախագահող դատավորն ընդհատեց Հարությունյանին՝ նշելով, որ դատական ակտը ստացել են, կարող են բողոքարկել, իսկ այս փուլում դատարանը չի կարող անցնել խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Փաստաբանը, այդուհանդերձ, շարունակեց հայտարարությունը՝ պնդելով, որ այս դատարանը չի կարող համարվել անաչառ, անկախ դատարան։ Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ ինքը պատանդի կարգավիճակ է, այցելելու է դատական լսումներին միայն մեկ նպատակով, որպեսզի հասարակությանը ներկայացնի անմեղության բոլոր ապացույցները։ «Դուք ինձ անձնական ազատությունից զրկել՝ եք առանց որևէ փաստական հիմքի վկայակոչման, փոխարենը՝ Ձեր սուբյեկտիվ մոտեցումն է։ Ես ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակում եմ»,- ասաց նա։
Հայտարարություններից հետո դատարանն անցել է հետազոտման ենթակա ապացույցների ծավալի հարցի քննարկմանը, կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները:
Քննարկման առարկա է դարձվել նաև Արման Սահակյանի՝ վկայի կարգավիճակով հարցաքննության հարցը, Սահակյանն այս պահին երկրում չէ, սակայն նախաքննության ընթացքում պաշտպանության կողմն արդեն փաստաբանական հարցում է իրականացրել՝ Սահակյանին, որին մասնակցել է նաև վերջինիս փաստաբանը։ Քննարկվել է նաև մեկ այլ վկայի՝ Էրիկ Հայրապետյանի հարցաքննության հարցը։
Հանրային մեղադրողն առարկել է Արման Սահակյանին հարցաքննելու դեմ՝ վկայակոչելով վերջինիս իրավունքների պաշտպանության հարցը և նշել, որ վերջինիս կարգավիճակը կարող է փոխվել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է տեղեկություն անձի վերաբերյալ և իրավիճակ, որ պաշտպանության կողմը գտնում է, որ մեղադրյալը պետք է հնարավորություն ունենա հարցեր ուղղելու այդ անձանց՝ ինչպես իր դեմ վկայած անձանց, դատարանը գտել է, որ միջնորդությունը հիմնավոր է և որոշել Ա. Սահակյանին և Է. Հայրապետյանին ներառել դատակոչի ցուցակում, իսկ նրանց ցուցմունքները՝ հետազոտման ենթակա ապացույցների ցանկում։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ նախաքննական մարմնի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Հուլիսի 6-ին ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին, սակայն դատախազը չէր հաստատել մեղադրական եզրակացությունը և գործի նյութերը վերադարձրել նախաքննական մարմին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով, մասնավորապես, անհրաժեշտ էր առաջադրված մեղադրանքը համապատասխանեցնել ՀՀ քրեական նոր օրենսգրքին: Դատախազի ցուցումը արագ քննիչն իրականացրել է ու մինչ գործը կուղարկվեր դատարան հապճեպ միջնորդել է երկարացնել Ավետիք Չալաբյանի կալանավորման ժամկետը, որը դատարանը բավարարել է՝ կալանավորման ժամկետը երկարացնելով 15 օրով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:58 «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:52 Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/06/2022 21:46 Անցել է շուրջ 150 տարի և հայ ժողովուրդը շարունակում է հույսը դնել աշխարհի հզորների վրա․ իրավապաշտպան
- 08/06/2022 20:45 Մինչև պարտության դառնության տհաճությունը չզգանք, չենք գիտակցելու պետություն ունենալու քաղցրությունը.Սուրեն Սուրենյանց
- 08/06/2022 18:20 Ով պաշտպանում է Արցախը, նա էլ Արցախի տերն է. առհասարակ ով պաշտպանում է հողը, նա էլ հողի տերն է. Գրիգորյան
- 08/06/2022 18:09 Հիմա ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա․ Ստեփան Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/07/2022 18:18 Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի շենքում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել, տարհանվածների թիվը հասել է 85-ի
- 08/07/2022 17:38 Նորաշեն գյուղի ընտանեկան լողափից Սևանի ջրասուզակը դուրս է բերել տղամարդու դի
- 08/07/2022 17:18 Երևանի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, այդ թվում՝ երեխա
- 08/07/2022 14:25 Շենքից տարհանվել է 65 քաղաքացի. ԱԻՆ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
- 07/30/2022 16:12 Սիրուշոն լուսանկար է հրապարակել իր նորածնի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը