Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Չալաբյանը մեղադրում էր Փաշինյանին բանակը հետևողականորեն կազմալուծելու ու ՀՀ քաղաքացիներին պաշտպանությունից զրկելու հանցավորության մեջ. նա կալանավորվեց ևս 3 ամսով 08/04/2022   11:37  |  ԼՐԱՀՈՍ

 

Երեկ` ս.թ. օգոստոսի 3-ին, մինչև ուշ երեկո տևած նախնական դատակսումների ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ևս 3 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին: «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը կիրառվեց հենց դատարանի դահլիճում: Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին հանցակազմի բացակայությամբ շինծու քրեական գործով, ապա հուլիսի 27-ին ազատ էր արձակվել` դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրանալու արդյունքում։

«Այս որոշումն աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում, թերևս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում: Այս անհեթեթ գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից, և ինչ աղաղակող ապօրինությունների է այն պատրաստ գնալ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով: Սակայն և ոչ մի ապօրինություն ի զորու չի շեղելու մեզ մեր նպատակից՝ կառուցելու ազատ ու հզոր երկիր, և արդար հասարակարգ բոլորիս համար: Մեր պայքարը շարունակվում է և միայն նոր թափ է ստանալու, մինչ այդ ես շնորհակալություն եմ հայտնում մեր բազմաթիվ արժանապատիվ քույրերին և եղբայրներին, որոնք այս օրերին գտնվեցին մեր կողքին, և իրենց ներկայությամբ և սկզբունքային դիրքորոշմամբ, ուժ և վճռականություն տվեցին մեզ շարունակելու մեր պայքարը»,- իր պաշտոնական էջում մինչև կալանավորումը վերջին գրառումն է կատարել Ավետիք Չալաբյանը:

Դատալսման ընթացքում հանրային մեղադրողը միջնորդեօ էր Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որը, ըստ նրա, ամբողջությամբ ի զորու էր ապահովելու Չալաբյանի պատշաճ վարքագիծը և որ տվյալ պարագայում կալանավորման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ Չալաբյանի պաշտպանները  նախ առաջարկել էին ընդհանրապես ոչ մի խափանման միջոց չկիրառել, քանի որ բացակայում են դրա կիրառման քրեադատավարական հիմքերը, իսկ ամեն դեպքում խափանման միջոց կիրառելու պարագայում, առաջարկել էին դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով համակցված, այսինքն՝ մի քանի  խափանման միջոցների` գրավի և երաշխավորության համատեղ կիրառման հնարավորությունը: Չալաբյանի համար երաշխավորագրեր էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի հարգված գործիչներ, այդ թվում նաև նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, «Հայ ասպետ» դպրոցի հիմնադիր Կարին Տոնոյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, «Վերադարձ Հայաստան»  հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և այլք, ովքեր ներկա էին դատական նիստին:

Հատկանշական է, որ Չալաբյանի պաշտպաններն առհասարակ միջնորդում էին կարճել գործը` հիմք ընդունելով այն փաստը, որ գործի հիմքը հանդիսացող նյութը հրապարակվել է կեղծ լրատվամիջոց որակված հարթակում, որը փոխկապակցված է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ: Նշյալ դատողությանը հանրային ստուգված հարթակում տեղ գտած հետաքննական հոդվածի հիման վրա է կատարվում:

«Նախաքննական մարմինը հանցավոր անգործություն է ցուցաբերել և որևէ էական գործողություն չի իրականացրել, որ այդ ձայնագրությունը գտնի, նույնիսկ ծանուցագիր է ուղարկել կայքի տնօրենին, կայքի տնօրենը չի ներկայացել հարցաքննության, և նախաքննական մարմինը փակել է վարույթը։ Հետաքրքրիր է, եթե դուք ծանուցագիր եք ուղարկում, ապա ենթադրում եք, որ այդ տեղեկատվությունը կարևոր է, չէ՞: Եթե այդ տեղեկատվությունը կարևոր է, ինչու՞ քայլեր չեք ձեռնարկում այդ տեղեկատվությունը ստանալու համար: Ես կասեմ`շատ պարզ պատճառով: Հարգելի հանրային մեղադրողը հայտարարեց, որ այս գործը քաղաքական ենթատեքստ չունի, որովհետև պարզ էր դառնալու, թե որտեղ եք սարքել  այդ ֆաբրիկացիան, պարզ էր դառնալու` ինչ նպատակով: Ավելին ասեմ, գնալու էր հասներ մինչև  պատվիրատուին, իսկ մենք գիտենք, թե որտեղ է պատվիրատուն։ Պատվիրատուն նստած է վարչապետի աթոռին ու նա իրեն ենթակա տարբեր այդպիսի կայքերի միջոցով  ֆաբրիկացիաներ է սարքում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ»,-դատարանում իր խոսում ասաց Ավետիք Չալաբյանը, ով երկուսուկես ամիս անազատության մեջ գտնվելուց առողջության վատթարացում է արձանագրել, ստացել է հիպերտենզիա 3-րդ աստիճանի ախտորոշում և նշանակվել է սրտաբանի վերահսկողությամբ ամբուլատոր բուժման:

«Ես չեմ վախենում կալանավորումից։ Ես ուրիշ բանի վրա եմ զարմանում: Ինչու եք կալանավորում  ևս 3 ամիս ժամկետով։ Ցմահ տվեք, բերանս էլ կապար լցրեք, որ մեռնեմ։  Դուք էլ հետո կգնաք, կասեք` հարգելի այսինչ, Ձեր խնդիրը կատարված է»,- իր ելույթում ասաց Ավետիք Չալաբյանը, ապա հավելեց,- «Դուք Ձեզ օրենքից վեր եք դասում, բայց օրենքը դա թույլ չի տալիս։ Վաղ թե ուշ այս երկրում օրենքը վերականգվելու է, իմ պայքարը նաև դրա համար է, որպեսզի այս երկրում օրենքը  վերականգնվի, որպեսզի այս դատալսումները օրենքով տեղի ունենան, օրենքի տառին և ոգուն համապատասխան: Դուք հիշեք, օրենքը վերականգնվելու է, և այսօրվանից սպասեք այդ օրվան: Օրենքը Ձեր հետևից գալու է»։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը, ով Հայաստանում մասնակցել ու ներդրում է կատարել ռազմարդյունաբերության և պաշտպանական համակարգերի ներդրման նախագծերում և 2020թ. նոյեմբերից հրապարակավ քննադատում է Նիկոլ Փաշինյանին` բանակը հետևողականորեն կազմալուծելու ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանությունից զրկելու հանցավորության համար:  Նրա հանրային ելույթներից առանձնացված են պաշտպանական համակարգին վերաբերող խոսքեր:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:52 03/08/2022  |  Դատական ռեպորտաժներԻնչո՞ւ երեք ամիս, ցմահ տվեք, ցմահ տվեք, բերանս էլ՝ կապար լցրեք, որ ես այնտեղ սատկեմ, մեռնեմ, գործից՝ պրծնեք. հիշեք՝ երբ օրենքը վերականգնվի, օրենքը գալու է Ձեր հետևից. Չալաբյանը՝ դատավորին
13:42 03/08/2022  |  ՄեկնաբանությունԴատարանի այդ որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել, իրավապաշտպանը՝ Չալաբյանի կալանավորման մասին
13:30 03/08/2022  |  ՄեկնաբանությունՏարիներ առաջ «դատավոր» Մնացական Մարտիրոսյանը կալանավորում, այնուհետև ազատազրկման է դատապարտում Նիկոլ Փաշինյանին. Վարդևանյան
13:17 03/08/2022  |  Դատական ռեպորտաժներՆույնիսկ կալանավայրում ես ավելի ազատ եմ, քան՝ իրենք ու իրենց ուսապարկերը, իրենք ստրուկ են. Դատավորն այդ ստրուկներից մեկն է. Չալաբյան
12:56 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍՎախկոտ իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին՝ միակ հենարանը մնացել է իրենց հնազանդ ծառայող իրավապահ համակարգը. Վանեցյանը՝ Չալաբյանի կալանավորման մասին
12:29 03/08/2022  |  Դատական ռեպորտաժներԴատախազն առաջարկեց գրավ կիրառել, իսկ դատարանը Ավետիք Չալաբյանին կալանավորեց
11:20 03/08/2022  |  Դատական ռեպորտաժներԱվետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը չի կարճվի. Դատարանը մերժեց միջնորդությունը
10:32 03/08/2022  |  ԼՐԱՀՈՍ«Այս պայքարը մեր երկրում օրենքի իշխանության և արդարության հաստատման համար է». Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի արձագանքը
19:19 01/08/2022  |  Դատական ռեպորտաժներԵթե այստեղ Արմեն Գրիգորյանի պես ուշաթափվեմ կամ մահանամ, դրանից ո՞վ է շահելու. Չալաբյանը՝ Մնացական Մարտիրոսյանին
10:28 01/08/2022  |  ԼՐԱՀՈՍԳոշը Դատաստանագիրքը գրելով, փորձել է սահմանափակել մարդու նկատմամբ կիրառվող կամայականությունը և ժամանակի դատական կոռուպցիան. Չալաբյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]