ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական ագրեսիան ուղղված էր երեք հիմնական խնդիրների իրացմանը, որոնք ՀՀ իշխանությունները շտապեցին կատարել 08/04/2022 23:01 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանը և իշխանության առանձին ներկայացուցիչներ նախապես տեղյակ են եղել Բերձորը շրջանցող երթուղու տարբերակներին, որովհետև միայն այս տարբերակը չի եղել, այլ տարբերակներ ևս քննարկվել են: Նրանք տեղյակ են եղել, որ ամիսներ շարունակ Ադրբեջանը այդ հատվածում ճանապարհաշինարարական մեծ աշխատանքներ է իրականացնում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նրա տեղեկություններով, Ադրբեջանը ժամանակ է տվել հայկական կողմին, որ երթուղին փոխվի.
«Մինչև վերջին ագրեսիայի սանձազերծումը ադրբեջանական կողմը վերջնաժամկետ նշում էր օգոստոսի 5-ը, որից հետո սպառնում էր անցակետ տեղադրել Լաչինի այսօր գործող միջանցքում, ռուսական կողմի բանակցությունենրից հետո ժամկետը մի փոքր երկարաձգվել է, որքան հասկանում եմ մինչև օգոստոսի վերջ, դրանից հետո արդեն շարժը կազմակերպելու են այլ երթուղով»,-ասաց Աբրահամյանը:
Զրուցակցի համոզմամբ՝ ադրբեջանական վերջին ագրեսիան ուղղված էր ադրբեջանական օրակարգը սպասարկող մի քանի կարևորագույն խնդիրների իրացմանը: Դրանք են՝ ուժի կիրառման միջոցով հասնել Արցախի ապառազմականացմանը, երկրորդ՝ Հայաստանը Արցախին կապող միջանցքի ռեժիմի փոփոխությունը, երրորդ՝ շուտափույթ հասնել Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի հանձմանը, ինչպես նաև հիմքեր է նախապատրաստում Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան միջանցքի իրագործման համար.
«Այս պահանջների մի մասը հայկական կողմը կատարել է, մասնավորապես, հրատապ կարգով Արցախից դուրս է բերել ժամկետային զինծառայողներին և պարտավորվել է չապահովել Հայաստանի գրանցում ունեցող անձանց ծառայությունը Արցախում:
Ադրբեջանը շուտափույթ հասավ Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի հանձմանը, քանի որ իմ ունեցած տեղեկություններով՝մինչև ամվա վերջ այդ ճանապարհով երթևեկություն չի իրականացվելու, երթուղին տեղափոխվելու է նոր կառուցվող հատված»,-ասաց Աբրահամյանը` ավելացնելով, որ Ադրբեջանը փորձում է ռեժիմի փոփոխություն մտցնել նաև Հայաստանը Արցախին կապող կոմունիկացիաներում:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը և Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելությունը, ապա Արցախի ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա:
Ըստ Աբրահամյանի՝ Նիկոլ Փաշինյանը հիմքեր է ստեղծում՝Ադրբեջանի պահանջը կատարելու համար, այն է՝ Արցախի ռազմական կառույցների ապառազմականացումը.
«Նրա հնչեցրած տրամաբանության ներքո կգնան Արցախի ապառազմականացմանը՝ փորձելով հիմնավորել, որ ռուս խաղապահները անվտանգային ֆունկցիա կատարում են և անհարկի լարվածության անհրաժեշտություն չի լինի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ