ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները ցանկանում են խաղաղության գնալ այն երկրների հետ, որոնց պետական կոնցեպտը Հայաստանի մասնատումն է. Արման Աբովյան 07/30/2022 15:12 | Քաղաքական
ԱԽ քարտուղարի երեկվա հայտարարությունների մեջ որևէ նոր բան չտեսա, ՀՀ իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը՝ խաղաղության դարաշրջանի պատրվակով հանձնել Հայաստանի և Արցախի կենսական շահերը թուրք-ադրբեջանական ոհմակին: Չգիտեմ՝ միգուցե սա միտումնավոր է արվում, միգուցե պարզապես չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ իրականությունը և ապրում են ադրբեջանամետ ու թրքահաճո երազանքների մեջ:Ես չեմ հասկանում, իրենք են մեզ խելագարության հասցնում, թե՝ կարծում են, որ մարդիկ չեն կարող տրամաբանել:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ երեկվա հարցազրույցին։ Հիշեցնենք, որ վերջինս երեկ հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, կա գաղափար այն անել առանց ԼՂ հարցի վերջնական լուծման, սակայն բանաձեւ դեռեւս չունեն։
Արման Աբովյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են խաղաղության գնալ այն երկրների հետ, որոնց պետական կոնցեպտը Հայաստանի մասնատումն է.
«Ադրբեջանի և Թուրքիայի պետական կոնցեպտը ենթադրում է Հայաստանի մասնատում, իրենք սա չեն էլ թաքցնում, ավելին՝ նախապատրաստվում են սրան՝ կուտակելով զորքեր ՀՀ սահմանին, ներխուժելով ՀՀ տարածք, առաջ մղելով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, բացի սա՝ Ալիևը բացահայտ հայտարարել է, որ միջազգային իրավունքը չի աշխատում, աշխատում է միայն ուժի գործոնը, եթե իրենք ապավինում են, որ այս հայասպան, բարբարոս պետությունների հետ խաղաղություն կհաստատեն ու դրանով կապահովեն իրենց անձնական անվտանգությունը, ապա սխալվում են: ՀՀ իշխանությունը շատ հստակ և պարզ ասել է, որ խաղաղությունը տեսնում է՝ իսպառ հանձնվելով թուրք-ադրբեջանական ոհմակին և պրոպագանդա են անում՝ մարդկանց մեջ վախ սերմանելով, որ պատերազմից վատ բան չկա, տեղեկացնեմ նրանց, որ կա դրանից վատ բան, դա կոտորածն է, ցեղասպանությունը և տարհանումը »,-ասաց Աբովյանը:
Ավելին՝ ԱԽ քարտուղարը հայտարարել էր, թե Արցախահայության անվտանգության երաշխավորը այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահներն են։ Դիտարկմանը՝ արդյո՞ք ՀՀ իշխանություններն այսպիսով ամբողջությամբ չեն հրաժարվում Արցախից և Արցախի հարցի կարգավորումը թողնում են Ադրբեջանի հայեցողությանը՝ Արման Աբովյանն արձագանքել է, որ իրենք միայն Արցախից չեն հրաժարվում, այլ նաև Հայաստանից, երբ ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը ներկայացնում են որպես նորմալ երևույթ, կամ արտաբերում են հայկական բնակավայրերի ադրբեջանական անվանումները, դրա մասին է վկայում: Ավելին, ինչպես նկատեց բանախոսը, Հայաստանի իշխանությունները ադրբեջանական կողմի հայտարարություններից հետո խառնվում են իրար ու մի նոր տարօրինակ հայտարարություն են անում.
«Երբ ռազմական հանցագործ Ալիևը մատ թափ տվեց մեր իշխանությունների վրա և ասաց, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից, հաջորդ օրը ՀՀ իշխանությունները ափալ-թափալ հայտարարեցին, որ մինչև սեպտեմբերի զորքերն Արցախից պետք է դուրս գան»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդհանուր տարածաշրջանային գործընթացներին՝ Արման Աբովյանն արձանագրում է՝ հիմա գծվում է նոր աշխարհակարգի սահմանները, իսկ այն պետությունները, որոնց տարածքով անցնելու են սահմանները, այդ պետություններն այլևս գոյություն չեն ունենա, կամ կունենան միայն ֆորմալ ձևով.
«Հիմա մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական սահմանները ձգտում են գծել նաև Հայաստանի տարածքով, ինչին Հայաստանը ոչ միայն չի ընդդիմանում, այլ անվանում է խաղաղության դարաշրջան, բայց թող չփորձեն Հայաստանի շահերի վրա խաղալը ներկայացնեն ինչ-որ բարիք»,-ասաց Աբովյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել