Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում

«Ընտանեկան կապալ՝ ռազմական գերատեսչությունում. Ովքեր են իրենց հարազատներին տեղավորել ՊՆ համակարգում «Հրապարակ» 07/16/2022   09:51  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ պաշտպանության նախարարությունում փակ խորհրդակցության ժամանակ տեղի ունեցածը լուրերի տեսքով շատ արագ դուրս եկավ ռազմական գերատեսչության պատերից եւ հասավ մամուլ: Հայտնի դարձավ, որ այդ հավաքի ժամանակ նախարարության որոշ աշխատակիցներ շեֆի առաջ բարձրացրել են խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու՝ ՊՆում արմատավորված արատավոր ավանդույթի մասին հարցը:

Մենք փորձեցինք գտնել, թե ովքեր են իրենց հարազատներին, կանանց, բարեկամներին ծանոթով գործի խցկել պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումներում, ու մի ամբողջ ընտանեկան կապալ հայտնաբերեցինք: Ի մի բերելով մեր աղբյուրներից ստացած տվյալները՝ ստացանք հետեւյալ պատկերը, որը լիարժեք չէ, սակայն անգամ այս ծավալով տպավորիչ է:

 
Եվ այսպես, ովքե՞ր են ծանոթով գործի տեղավորել իրենց հարազատներին: Աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ԳՇ պետի խորհրդական Գառնիկ Հայրապետյանն իր կնոջը՝ Հասմիկ Հայրապետյանին, տեղավորել է ՊՆ աշխատակազմի քարտուղարությունում: Գառնիկ Հայրապետյանի պաշտոնը նախարարությունում քչերը գիտեն: Հերթապահ գեներալի հաստիք է, եւ ՊՆ կայքում նույնպես նրա անուն-ազգանունը նշված չէ, սակայն ասում են, որ նա համակարգի ամենաազդեցիկ պաշտոնյաներից է, եկել է Սեյրան Օհանյանի հետ, բայց նրա հետ չի գնացել, ու դարձել է աշխատակազմի ղեկավար:

Աշխատակազմի քարտուղարությունը, առհասարակ, ՊՆ պաշտոնյաների կանանց հանգրվանն է: Այստեղ է աշխատում նաեւ ՊՆ կադրերի եւ ռազմակրթական վարչության պարգեւատրումների բաժնի պետ, գնդապետ Արթուր Մարտիրոսյանի կինը՝ Կարինե Զաքարյանը: Նա քարտուղարության սպա է: Քարտուղարությունում են նաեւ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանի կինը՝ Սիլվա անունով, եւ Սիլվայի մորաքույրը՝ Նվարդը, որին ՊՆ-ում ճանաչում են որպես Սասունի քենի:

Նվարդին Սասուն Սիմոնյանը տեղավորել է իր վարչությունում՝ որպես խմբագիր: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության աշխատակից Նոնա Պողոսյանի եղբայրն օպերատիվ գլխավոր վարչությունում է աշխատում, իսկ հարսը` մարտական վարչությունում:

Դրոյի անվան Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Քոչարյանի կինը, որը գեներալ Միքայել Մելքոնյանի դուստրն է, աշխատում է ՊՆ կոլեգիայում (սա եւս վարչություն է համարվում): ՊՆ համակարգում է աշխատում նաեւ Դրոյի անվան համալսարանի աշխատակից Սերոբ Սուջյանի կինը՝ Ազգուշ Սուջյանը։ Գեներալ Վարդան Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Սուսաննա Մագումյանը, ՊՆ գրադարանավարուհին է:

Ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչության աշխատակցուհի, քաղծառայող Գետա Խաչատրյանի դուստրն աշխատում է նույն ֆինանսական վարչությունում: Գործերի կառավարչության պահեստապետ Լեւոն Բարսեղյանի որդին՝ Արշակն էլ է ՊՆ քաղծառայող: Կազմզորահավաքային վարչության ավագ սպա, ծագումով արցախցի գնդապետ Էռնեստ Ղուլյանի կինը՝ Լուսինե Միքայելյանը եւս տաք-տաք տեղավորվել է ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության վարչությունում: Նույն վարչությունում է աշխատում ԳՇ պետի տեղակալ, գեներալ Առաքել Մարտիկյանի դուստրը` Արմինեն, կադրերի վարչությունում է:

Կազմզորահավաքային վարչության աշխատակից, պահեստազորի ենթասպա Բելլա Սեդրակյանի դուստրն էլ մոր գործի տեղն է տեղավորվել՝ Սիրարփի Խաչատրյանը: Մեր տեղեկություններով, նա բուժքույր է կամ գործավար: Ռազմաբժշկական վարչության աշխատակից, պահեստազորի մայոր Գեղամ Ռոնոյանի դուստրը՝ Էմման, ծառայում է Բալահովիտի զորամասում: Նախկինում ծառայում էր ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում:

Մի զավեշտալի փաստ՝ ռազմաբժշկական վարչության նախկին պետ Սահակ Օհանյանի կինը` Անուշը, Կանազի հոսպիտալում է աշխատում, դուստրը` Անահիտը, ՊՆ բուժկետում, փեսան` Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում։ Երբ Սահակ Օհանյանն ազատվել է պաշտոնից, կինը ստիպված՝ նույնպես դուրս է եկել աշխատանքից:

ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին էլ՝ Անժելա Դումիկյանը, վերջերս նշանակվել է հրատարակչության պետ: ՊՆ-ում ընտանեկան ու նաեւ արտամուսնական կապալն այնքան տարածված է, որ նույնիսկ անեկդոտներ են շրջում այս մասին: Գեներալներից մեկի սիրուհին հիվանդանում է։ Գնում է բժշկի, պարզվում է, որ սեռավարակով հիվանդ է: Հետո էլ նույն հիվանդությունը գեներալի ու նրա կնոջ մոտ են հայտնաբերում, եւ աշխատանքային ու ինտիմ կապը բացահայտվում է:

Ժամանակին նախարարի կարգադրություն կար, որ հարազատները միասին չաշխատեն։ Այն որոշ չափով զսպում էր ՊՆ-ի կադրային վակխանալիան: Հետաքրքիր է, որ կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո համակարգում սկսվեցին կեղծ ամուսնալուծություններ ձեւակերպել, որ պահպանեն աշխատանքը: Անցավ ժամանակ, եւ այդ կարգադրությունը մոռացվեց:

Չի բացառվում, որ մեր հրապարակումից հետո նույնպես կեղծ ամուսնալուծությունների ալիք սկսվի:

ՀԳ. Հոդվածը հրապարակելիս ոչ բոլոր անուն-ազգանուններն ու պաշտոններն է հաջողվել մեզ ճշտել: ՊՆ-ն խոսնակ էլ ունեցավ, մեր աշխատանքը չհեշտացավ։ Մենք գրավոր հարցում ենք ուղարկել պաշտպանության նախարարություն՝ պարզաբանումներ հայցելով: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 16․ 07.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:57 14/07/2022  |  Արտակարգ պատահարներՎանաձորում ՊՆ ծառայողը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
19:43 14/07/2022  |  ԼՐԱՀՈՍՈւսումնական տագնապ՝ զորամասերից մեկում
23:48 13/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ
23:08 12/07/2022  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ական պատգամավորի ջոկատն առաջնագծում չի եղել և որևէ մարտական առաջադրանք չի կատարել․ ՊՆ
12:03 12/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ-ն հերքում է
12:01 12/07/2022  |  ԼՐԱՀՈՍՊՆ-ն նոր մամուլի քարտուղար ունի
10:36 12/07/2022  |  ՄամուլՊՆ-ում լրտեսության դեմ են պայքարում. «Հրապարակ»
10:01 09/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ-ն հերքում է
22:42 08/07/2022  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը և ՄԻՊ ներկայացուցիչները այցեր են իրականացրել ՊՆ զորամասեր
17:08 08/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀորը ճանաչել են 44-օրյա պատերազմի մասնակից և անհայտ բացակայող, պետությունից ստացել 11 մլն դրամ գումար, պարզվել է՝ հայրը դստրերին հայտնել է, որ 2019-ից բնակվում է Արցախում. ՊՆ

Արխիվ

[]