ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տիգրան Սիմոնյանը հավակնում է Արմեն Դանիելյանի գահին. փաստաբանը կպահանջի կարգապահական վարույթ հարուցել 07/12/2022 21:49 | ԼՐԱՀՈՍ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն այս պահին ավելի Արմեն Դանիելյան է, քան ինքը՝ Արմեն Դանիելյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Տիգրան Սիմոնյանն ամենամեծ Արմեն Դանիելյանն է, որովհետև հավակնում է այն գահին, որտեղ եղել է Արմեն Դանիելյանը։ Այդ դատավորն իրեն թույլ է տալիս վեց ամիս դատական ակտ չուղարկել կողմերին կամ առանց պաշտպանին, մեղադրյալին ծանուցելու՝ նիստ հրավիրել, հետին թվով ծանուցագրեր կազմել՝ ուղարկել դատավարության կողմերին, հետին թվով որոշումներ կայացնել՝ ուղարկել կողմերին։ Տիգրան Սիմոնյանն այսօր արտացոլում է մեր դատաիրավական համակարգի ամբողջ պատկերը, սիմվոլն է։ Վստահաբար հաղորդում լինելու է »,- նշեց Ալեքսանդր Կոչուբաևը՝ ավելացնելով, որ այս փուլում կփորձեն օգտագործել միայն ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին դիմելու մեր գործիքը, իսկ հետագա քայլերի վերաբերյալ որոշում կկայացվի վստահորդների հետ առարկայական քննարկումների արդյունքում։
Չմանրամասնելով քրեական գործի հանգամանքները՝ Կոչուբաևը հայտնեց, որ դատավոր Տիգրան Սիմոնյանն առանց մեղադրյալին ծանուցելու, առանց պաշտպանի ներկայության՝ քննարկել է անձի խափանման միջոցի հարցը և կալանավորելու որոշում կայացրել։ Ընդ որում, դա այն դեպքում, երբ պաշտպանը նախապես միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ պետք է ներկայանա նախապես նշանակված այլ դատական նիստին։
«Այդ հանգամանքը նա ճանաչել է անթույլատրելի։ Ես որպես պաշտպան դատավորների նախասիրություն, նախապատվություն չեմ տալիս, առաջնորդվում եմ այն սկզբունքով, թե որ դատավորն է ինձ նախապես ծանուցել, որ դատական նիստն է նախապես ծանուցվել, ես գնացել էի ընդամենը նախապես նշանակված այլ դատական նիստի, պատշաճ ձևով դիմում էի հասցեագրել Տիգրան Սիմոնյանին, որ նախապես նշանակված դատական նիստ ունեմ։ Սա նա համարել է անթույլատրելի։ Ընդ որում՝ մեղադրյալն առհասարակ որևէ ծանուցում չի ունեցել։ Սա արդարադատության էության ծայրահեղ խաթարում է, սրանից ավել անձի ազատության իրավունքը ոտնահարել, դժվարանում եմ պատկերացնել, թե էլ ինչպես պետք է լինի։ Հատկապես մտահոգիչ է, որ հենց այդ գործով ընդամենն օրեր առաջ Տիգրան Սիմոնյանը կեղծ ծանուցագիր է ուղարկել մեզ, իբր թե ինքը դատական նիստ էր նշանակել՝ եռօրյա ժամկետում, մինչդեռ, ծանուցագիրն ուղարկվել էր այն հաշվարկով, որ ես այն ստանամ դատական նիստից հետո արդեն»,-նշեց փաստաբան Կոչուբաևը։
Դիտարկմանն ի պատասխան, որ ԲԴԽ-ն Արմեն Դանիելյանի վերաբերյալ համանման վարույթով արդեն մերժել էր միջնորդությունը, այսպես ասած՝ «նախադեպ» է ձևավորվել, Կոչուբաևն արձագանքեց՝ ԲԴԽ-ն կմերժի, թե ոչ՝ սթափեցնող ազդեցություն կունենա։
«Ունենք այսպիսի իրավիճակ և դա չի ազատում մեզ գործելու պարտականությունից։ Եթե անգամ փաստաբաններով նստենք, ասենք՝ դա է իրավիճակը, դա մեզ ոչ մի լավ տեղ չի հասցնի, որովհետև, ցավոք, այսօր դատաիրավական համակարգի դիմադրողականությունը, որը դեռևս շարունակում է լինել, դա փաստաբանների, լրագրողների և որոշ պատվախնդիր դատավորների շնորհիվ է, եթե մենք էլ կորցնենք էնտուզիազմը և պայքարելու մեր ցանկությունը, վստահաբար տեղ չենք հասնի, իսկ, հրապարակային դատավարության պայմաններում, եթե հանրությունն իմանա, որ Տիգրան Սիմոնյանը նման ապօրինություններ է անում, առհասարակ դատավարության հետ աղերս չունի՝ աշխատող գործիք է»,- նշեց Կոչուբաևը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/21/2023 08:07 Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»
- 03/21/2023 08:04 Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 08:01 Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:56 ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 07:52 Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»
- 03/21/2023 07:49 Հեռանում են նաև յուրայինները․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:43 Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/21/2023 18:28 Սա էլ բավարար է, որ երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից. Զաքարյան
- 03/21/2023 14:32 Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և առհասարակ՝ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է. Ասլանյան
- 03/21/2023 13:23 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
- 03/21/2023 12:53 Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. Ավինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը