ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներքին Խնձորեսկի բոլոր տղամարդիկ դատվում են.քիչ անց կմեկնարկի մեր ժամանակների ամենաաբսուրդային դատական գործերից մեկը.Նաիրա Զոհրաբյան 07/07/2022 10:49 | Մեկնաբանություն

Ներքին Խնձորեսկի բոլոր տղամարդիկ դատվում են : Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.
«Քիչ անց Գորիսի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի մեր ժամանակների ամենաաբսուրդային դատական գործերից մեկը։
Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղում, որտեղից թուրքն ընդամենը 600 մետրի վրա է, ապրում է 36 ընտանիք ու այդ 36-ից 34 ընտանիքի տղամարդիկ այսօր ամբաստանյալի կարգավիճակ ունեն եւ նրանց սպառնում է 2-7 տարի ազատազրկում։ Սեփական համագյուղացիներին դատի է տվել Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանը։ Արզանյանը 2005 թվականից Ներքին Խնձորեսկի գյուղապետն էր, ով, ասում են, սկզբում Քոչարյանի, հետո Սերժ Սարգսյանի նկարը ծոցագրպանում էր ման գալիս, բայց 2018-ին լույսի արագությամբ դառնում է գյուղի առաջին «Սերժ մերժողն» ու միակ ՔՊ-ականը։
Ու սույն շուստրի այլեւս նախկին գյուղապետը տարիների ընթացքում հասցնում է կեղծ, ապօրինի աճուրդներով, որոնցից գյուղացիները տեղյակ չեն եղել, իր մերձավորների անուններով սեփականաշնորհել գյուղի ամբողջ 474 հետկար վարելահողը։ Համառ պայքարից հետո գյուղացիներին հաջողվում է 200 հեկտարը պոկել Մարտուն Արզանյանի ձեռքից, իսկ կեղծ աճուրդներով յուրացված 274 հետկարը, ըստ գյուղացիների, շարունակում է մնալ Մարտունի կլանի տիրապետության տակ։
Փաստորեն, գյուղի Մարկիզ Կարաբասը գյուղի բոլոր տղամարդկանց դատի է տվել, որովհետեւ գյուղացիները, ովքեր սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունից հետո դավթարներով դիմումներ են ուղղել թավշյա իշխանություններին եւ իրենց ասել են՝ «հեսա Պապիկյանը կգա ու հարցը կկարգավորի» ու Պապիկյանն այդպես էլ չեկավ, դե, գյուղացիներն էլ որոշել են արդարության սկզբունքով թույլ չտալ Մարտունի կլանին շահագործել ապօրինաբար զավթված հողերը. իրենք մշակել են, իրենք հավաքել ու պահեստավորել են բերքը՝ ցորեն, գարի, խոտ՝ մինչեւ դատարանը կորոշի ապօրինի աճուրդների հարցը։
Բայց այսօր, ժամը 12-ին, Գորիսի դատարանում քննվելու է ոչ թե Մարտուն Արզանյանի կողմից տարիներ շարունակ կեղծ աճուրդներով գյուղի ողջ վարելահողերի սեփականաշնորհման, այլ համագյուղացիների հետ այդ հողերից ստացված բերքը չկիսելու հարցը։
Հենց նոր խոսեցի Ներքին-խնձորեսկցիների հետ՝ մի բաժակ սուրճ էին խմում, որ գնան Գորիս՝ դատվելու։
Իսկ թուրքը գյուղից 600 մետր այն կողմ է եւ մի քանի անգամ գյուղացիները գյուղի մթերային խանութում թուրք են բռնացրել։
Թե ինչքա՞ն կտեւի դատական այս աբսուրդը, պարզ չի, բայց մինչ պարզվի Մարկիզ-Կարաբաս-Մարտուն Արզանյանի՝ ապօրինի զավթված վարելահողերի գարու ու ցորենի ճակատագիրը, գյուղի ինքնապաշտպանությունը մնալու է կանանց եւ երեխաների վրա, ովքեր վերջերս գյուղում 600 ծառ էին տնկել՝ որպես ինքնապաշտպանական պատնեշ, որպեսզի թուրքն իրենց տների անցուդարձին չկարողանա հետեւել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/09/2022 10:30 ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64. «Ժողովուրդ»
- 08/09/2022 10:05 Լրագրողներն՝ անցանկալի անձ Արցախում . «Հրապարակ»
- 08/09/2022 10:01 Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել . «Հրապարակ»
- 08/09/2022 09:50 ՏԻՄ ընտրությունները կկայանան խորհրդանշական օրը «Հրապարակ»
- 08/09/2022 09:11 Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:08 Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:03 Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/09/2022 17:31 Երբ իշխանությունը սկսի համոզել, որ մարդ ու փող չունի մի գյուղ պահելու համար, հիշեք մայիսին $6 մլն պարգևավճար ստացած բերետավորներին.Էլիբեգովա
- 08/09/2022 17:14 Աղվան Հովսեփյանը «Նաիրի»ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ վերադառնալիս ուշագնաց է եղել. փաստաբան
- 08/09/2022 12:04 Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, հիմա նրան դատում են Փաշինյանին հրաժարական տալու «պարտադրանքի» համար. Մելիքյան
- 08/09/2022 11:58 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը