ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հետ կանչելու մասին 07/06/2022 13:50 | Քաղաքական

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի պաշտոնավարման հարցը շարունակում է խնդրահարույց մնալ և չտեղավորվել քաղաքական սկզբունքայնության շրջանակներում: Այն բանից հետո, երբ ՔՊ-ն ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին հեռացրեց իրենց պաշտոններից, ընդդիմադիր բոլոր պատգամավորները միասնաբար հրաժարվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, սակայն Թագուհի Թովմասյանը «խախտեց» ընդդիմության այս միասնականությունը և իրեն հռչակեց հանձնաժողովի «անկախ» նախագահ, թեև այսպիսի հասկացություն գոյություն չունի:
Ընդ որում՝ վերջին հանձնաժողովի նախագահ էր դարձել «Հայաստան» խմբակցության քվոտայով, քանի որ «Պատիվ ունեմ»-ը չուներ հանձնաժողով նախագահելու բավարար մանդատ:
Այսպիսով «Փաստինֆո»-ն փորձեց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պարզել՝ արդյո՞ք քննարկել են վերջինիս հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու հարց:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն ասաց, որ նման հարց չեն քննարկել, քանի որ այլ առաջնահերթ հարցեր կան.
«Նման նախաձեռնությամբ հանդես չենք գալու, քանի որ խորհրդարան չենք գնալու, զբաղվածության, այլ օրակարգային առաջնահերթություններ ունենալու պատճառով՝ նման հարց չենք էլ քննարկել»,-ասաց Մանուկյանը:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ միայն խմբակցության անդամ պատգամավորը կարող է ղեկավարել ԱԺ մշտական հանձնաժողովը։Ստացվում է, որ եթե «Պատիվ ունեմ»-ը հեռացնի Թագուհի Թովմասյանին, նա այլևս չի կարող հանձնաժողով ղեկավարել:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցինք՝ քննարկել են նման հարց, սակայն նա հրաժարվեց մեկնաբանել. «Թովմասյանի հայտարարությանը ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն հայտարարել է, որ Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց այս պահին չի քննարկում։ Համենայն դեպս՝ այդպես էր «Փաստինֆո»-ին ասել ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։ Նկատենք, որ Թ. Թովմասյանի պաշտոնավարումն այս պահին բխում է ՔՊ-ի շահերից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/09/2022 10:30 ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64. «Ժողովուրդ»
- 08/09/2022 10:05 Լրագրողներն՝ անցանկալի անձ Արցախում . «Հրապարակ»
- 08/09/2022 10:01 Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել . «Հրապարակ»
- 08/09/2022 09:50 ՏԻՄ ընտրությունները կկայանան խորհրդանշական օրը «Հրապարակ»
- 08/09/2022 09:11 Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:08 Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:03 Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/09/2022 11:58 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի
- 08/09/2022 11:46 Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը. Գեղամյան
- 08/09/2022 11:06 Չինաստանը ուղեծիր է հանել երեք արբանյակ
- 08/09/2022 10:15 ՀՀ իշխանությունը ծանր կորուստները սրա կամ նրա վրա բարդելու ուղղությամբ է աշխատում․ այս փուլում դա Արցախի նախագահն է լինելու.Տիգրան Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը