ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի հիմնական խնդիրը միջանձնային հարաբերություններն են.Ստեփան Դանիելյան 07/05/2022 15:50 | Մեկնաբանություն

Հայաստանի հիմնական խնդիրը միջանձնային հարաբերություններն են, որոնց վրա ձևավորվում են մնացած բոլոր ինստիտուտները: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հենց այդ հարաբերությունների կանոններն են, որ ոմանք կոչում են ազգային գաղափարախոսություն, ավելի բարձր մակարդակներում՝ մշակույթ, որոնց վրա ձևավորվում են քաղաքակրթություններ:
Աբրահամյան կրոնները՝ հուդայականությունը, քրիստոնեությունը, իսլամը հենց այդ խնդիրն էին լուծում:
Հուդայականության մեջ կա 600-ից ավել պատվիրան ու կանոններ, քրիստոնեության մեջ՝ 10, իսլամում դա Շարիաթն է: Ինչի մասին են Պատվիրաններն՝ ընդամենը միջանձնային հարաբերությունների կանոնների մասին: Այդ պարզ կանոնները ժամանակին կարողացան աշխարհը փոխել: Հիմա դրանք մեզ համար շատ պարզ ու բնական են թվում, սակայն շատ դժվար փուլով են անցել, մինչև որ դարձել են այդքան պարզ ու բնական:
Միջանձնային հարաբերությունների վրա ձևավորվում են հանրություններ, իսկ հետագայում ազգային ու պետական ինստիտուտներ: Դրանք ունիվերսալ հասկացություններ են:
Հետագայում, Արևմուտքում, կրոնական ունվերսալ կանոններին եկան փոխարինելու աշխարհիկ կանոններ ու առաջացան սոցիալական նոր գաղափարախոսություններ, որոնք նույնպես փորձում են միջանձնային նոր հարաբերություններ ձևավորել, ինչի պատճառով հիմա ճգնաժամի մեջ են հայտնվել, սակայն դա այլ քննարկման թեմա է:
Ով ինչ կանոններ է ներդրում, համապատասխան հասարակություն ու հանրային ինստիտուտներ է ստանում, կամ էլ եթե դա չի հաջողվում, մնում է ցեղային ու կրոնական համայնքի մակարդակներում ու դուրս մնում քաղաքակրթությունից, ինչպես այսօր մենք:
Առանց նման կանոնների չի լինում Վստահություն, առանց որի հնարավոր չի միմյանց հետ հարաբերվել, առավել ևս դառնալ քաղաքական ազգ:
Հիմա Հայաստանի հիմնական խնդիրը դա է, մենք չունենք միմյանց հետ հարաբերվելու կանոններ ու սկզբունքներ, արդյունքում ունենք այն, ինչն ունենք, չկա Վստահություն միմյանց, հանրային, քաղաքական ու պետական ինստիտուտների հանդեպ:
Հենց միջանձնային մակարդակից է պետք սկսել ելքեր որոնել:
Արդյոք Հայաստանում կկարողանան սահմանափակ թվով մարդիկ միավորվել ու միմյանց միջև նման կանոններով հարաբարվել, իրենց վրա պատասխանատվություն վերցնելով, ու այդ մոդելը տարածել մնացածի վրա»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/18/2022 09:42 Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 71. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:21 Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:15 Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին,սակայն խորհրդի նախագահ դարձել է Կոտոլյանը. «Հրապարակ»
- 08/18/2022 09:10 Նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:01 Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ. «Հրապարակ»
- 08/17/2022 10:57 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70..«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:52 Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/18/2022 16:40 Քեզանից սկիզբ առած աղետները թողած, հիմա էլ կարուսել ե՞ս խաղացնում. Արտակ Զաքարյան
- 08/18/2022 13:46 Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ.Թևանյան
- 08/18/2022 13:27 Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլեւս փաստ է.Դանիելյան
- 08/18/2022 10:30 Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը.Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/18/2022 23:53 Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
- 08/18/2022 21:38 Վերին Կարմիրաղբյուր գյուղի հանդամասում հրդեհ է բռնկվել
- 08/18/2022 20:46 Գեղարքունիքում այրվել է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը
- 08/18/2022 20:02 11-ամյա երեխային օգնության են հասել ջրափրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը