Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2021-2022 ուսումնական տարվա փակումը 06/30/2022   22:22  |  ԼՐԱՀՈՍ

Հունիսի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի` 2021-2022 ուսումնական տարվա փակման հանդիսությունը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգը։

Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Ներկաներին  իր ողջույնի խոսքը հղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ճեմարանի և ճեմարանի սաների հանդեպ մշտական ու հետևողական հայրական խնամքի և հոգածության, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի, Քահանայից պատրաստման լսարանի տեսչական անձնակազմերին և դասախոսներին կատարված կարևոր աշխատանքի ու ներդրման համար, ընդգծեց, որ ճեմարանի ամավերջյան հանդիսությունը յուրահատուկ և ավանդաբար փոխանցված մի ձև է ամփոփելու անցնող տարվա ձեռքբերումները և հույսի վճռական աչքերով նայելու եկող ուսումնական տարվա հեռանկարներին ու հնարավորություններին։

«Փառք երկնավոր Տիրոջը, որ այսօր կարող ենք արձանագրել․ ճեմարանն անցնող ուս. տարվա ընթացքում հաղթահարեց բոլոր դժվարությունները՝ վերագտնելով իր բնականոն ընթացքը։ Դարերով ամրագրված ու բազում վայրիվերումներով անցած, հոգևոր համակեցության և դաստիարակության վրա հենված ճեմարանական կրթության շարունակականությունը լավագույն երաշխիքն է քահանայական սուրբ կոչման հասունացման համար։ Այդ փորձառությունը, որպես հոգևոր ապրումի և գիտելիքի օրինակելի համադրում, անցյալում պահպանել և դրա վրա գուրգուրացել են մեր հերոսական ու փառապանծ նախնիները։ Ճեմարանը, ճեմարանական կրթությունն ու կյանքը, ճեմարանում դասավանդելու բարձր և պատասխանատու առաքելությունը նրանք շատ հաճախ ընկալել են որպես աղոթասացություն, սաղմոսասացություն, սրբազան գործ», -նշեց Հայր Շահեն՝ հավելելով, որ ճեմարանում ուսանելն ու դասավանդելը հարատև, սրբազան ու համբերատար գործընթաց է՝ լի ամենատարբեր դժվարություններով, շատ հաճախ հուսահատական պահերով, բայց այդ երկար գործընթացը պսակվում է հոգևորական դառնալու և հոգևորական դաստիարակելու հաստատուն պատրաստակամությամբ, Փրկչին, Նրա հիմնած եկեղեցուն և ազգին ծառայելու անմնացորդ նվիրումի գիտակցությամբ։

Այնուհետև  հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը։ Ճեմարանի 5-րդ լսարանի սան Սեյրան սարկավագ Վահրադյանն ասմունքեց Կոստան Զարյանի «Մեր Հայրենիքիը» բանաստեղծությունը: Ուսանողության անունից խոսք ասաց ավարտական 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Նարեկ սարկավագ Գասպարյանը։

Հանդիսության ընթացքում կատարվեց նաև նվիրաբաշխություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ուսման մեջ բարձր առաջադիմության և կարգապահության համար պարգևների արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի  ուսանողները:

Ցերեկույթի վերջում ներկաներին իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց նաև  Ամենայն Հայոց Հայրապետը:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունները սնուցող անոթներն են Հայոց Եկեղեցու հոգեփրկչական առաքելության, դարբնոցները մեր Սուրբ Եկեղեցու լուսավոր ապագայի, երաշխավոր կաճառները նրա սրբազան ժառանգության։ Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ իբրև մայր կրթարան, շուրջ մեկ ու կես դար սրբազան առաքելություն է իրականացնում ազգային-եկեղեցական մեր կյանքում։ Այս հաստատությանն է վստահված հավատավոր, նվիրյալ, ծառայասեր հայ հոգևորականի կերտումը, ազգանվեր հոգևոր առաջնորդների դաստիարակությունը»,-ասաց Նորին Սրբությունը և հավելեց, որ հայրենիքի ու Եկեղեցու առջև ծառացած նորօրյա մարտահրավերները պահանջում են, որպեսզի Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորները գործեն առկա հրամայականներին համարժեք և կիրառեն ժամանակի ընծայած բոլոր միջոցները՝ բազմարդյուն դարձնելու Եկեղեցու տերունապատվեր առաքելությունը։

Նորին Սրբությունը կարևոր նկատեց ազգային-քրիստոնեական արժեհամակարգի ամրապնդումը և ազգային, հայեցի կրթության առավել զորացումը:

«Այս ամենը ուղեգծում է նաև, թե հոգեփրկչական առաքելության ծիրից ներս ինչպիսի՛ն պետք է լինի Հայոց Եկեղեցու հովվական ծառայությունը առաջիկա տարիներին։ Այս համատեքստում կարևոր է մեր հոգևոր-կրթական հաստատությունների դերակատարությունը՝ իրավիճակի պահանջներին համարժեք հոգևորականների պատրաստության գործում։ Հատկապես առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի հովվական, հոգեխնամ և քարոզչական առաքելության հմտությունների զարգացմանը, նախաձեռնողական ոգուն,  կազմակերպչական ունակություններին, որպեսզի հոգևորականաց հոգեշահ ծառայությամբ զորանան մեր ժողովրդի արժեքային ընկալումները, ազգային գիտակցությունը և  պատասխանատվությունն ու լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ»,- ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Անդրադառնալով մերօրյա հոգևոր հովիվների առաքելությանը՝ Վեհափառ Հայրապետն ի մասնավորի ընդգծեց.  «Եկեղեցականն այսօր պետք է լինի Աստծո պատվիրանների օրինակելի իրագործողը, սփոփողը որդեկորույս ընտանիքի, օգնականը կեղծ արժեքներից շփոթահար երիտասարդի, աջակիցը կարիքի մեջ գտնվողի, քաջալերողը վհատված զինվորի և hոգևոր խորհրդատուն, հարկ եղած դեպքում՝ նաև հանդիմանողը հասարակական-քաղաքական կյանքում անարդարության դրսևորումների, որպեսզի նորոգվի ու բարելավվի կյանքը»:

Դիմելով ճեմարանի դասախոսական անձնակազմին՝ Նորին Սրբություն թելադրեց, որ հոգևորականների նոր սերունդ պատրաստելու ճանապարհին ջանադիր աշխատանքով գիտելիքներ և իմացություն մատուցելու հետ մեկտեղ շարունակեն սաներին կոփել ու ձևավորել հոգևոր նկարագրով ու ազգային գիտակցությամբ, ոգեշնչեն եկեղեցական մեծ գործիչների օրինակով՝ զորացնելով նրանց հոգիներում հավատն առ Աստված, նվիրումը Հայ Եկեղեցուն և սերն առ ազգն ու հայրենին։

Ամավերջյան փակման հանդիսության առիթով Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց տեսչական անձնակազմին ու նրանց զորավիգ սպասավորներին՝ մաղթելով, որ Տիրոջ օրհնությամբ առավել արդյունավորվի նրանց պատասխանատու ծառայությունը։

Նորին Սրբությունը նաև իր բարեմաղթանքն ու օրհնությունը բերեց ճեմարանի սաներին՝ աղոթելով, որ Բարին Աստված ուսումնառության ընթացքում առավել լուսավորի նրանց միտքն ու հոգին և հաստատուն պահի հոգևոր կոչման և նախանձախնդիր՝ ծառայանվիրումի մեջ։

«Մեծ է Մեր սպասումը ձեզանից, սիրելի ճեմարանականներ։ Գործունեության ընդարձակ անդաստան կա, ուր կարիքն ունենք բազում նվիրյալ ու նախանձախնդիր նոր մշակների»,- նշեց Հայոց Հայրապետը՝ մաղթելով, որ Տիրոջ օրհնությամբ հոգևոր կրթական հաստատությունների հունձքը միշտ բարեբեր և առատ լինի հայ ժողովրդի հոգևոր-ազգային կյանքի պայծառության համար։

 Հանդիսությունը եզրափակվեց Նորին Սրբության «Պահպանիչ» աղոթքով:

2021-222 ուսումնական տարում ճեմարանն ավարտեց 24 սան:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:50 28/06/2022  |  ԼՐԱՀՈՍԿատարվեց հոգեհանգիստ Գարեգին Ա Հայրապետի հոգու խաղաղության համար
17:00 19/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
13:44 09/05/2022  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի
18:49 24/04/2022  |  ԼՐԱՀՈՍՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:08 23/04/2022  |  ԼՐԱՀՈՍՍուրբ Հարությունը խորհդանշող լույս-կրակը տեղափոխվել է Հայկական թաղամաս՝ Սրբոց Հակոբյանց եկեղեցի
20:40 14/04/2022  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
15:51 12/04/2022  |  ԼՐԱՀՈՍՆոր նշանակումներ՝ Մայր Աթոռում
10:56 11/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱվագ երկուշաբթի
10:29 07/04/2022  |  ԼՐԱՀՈՍՄաղթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին. Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
16:25 24/03/2022  |  ԼՐԱՀՈՍԵկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]