ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔՊ-ն մտադիր է գոհել Երեւանն ու Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնել՝ քրեաօլիգարխիկ շրջանակների օգտագործմամբ 06/29/2022 20:59 | ԼՐԱՀՈՍ

Դեռ մեկուկես տարի առաջ են սկսվել Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները՝ նախընտրելի թեկնածուի համար քաղաքային իշխանության կազմի փոփոխությամբ, այսօր նաև՝ օրենսդրական փոփոխություններով, ըստ որի՝ ավագանին ինքնալուծարման գնալու հնարավորություն կունենա՝ արագացնելով Երևանի ավագանու ընտրական գործընթացները։
Իշխանության քաղաքապետի թեկնածուի անունը գործող քաղաքապետի ընտրությանը զուգահեռ, դեռ ավելի առաջ է հնչել՝ հանձինս նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի։ Բայց ներկա իշխանությունից ով էլ լինի, միևնույն է՝ ներկա իշխանությունը մայրաքաղաքում ծանրակշիռ ձայներ հավաքելու խնդիր է ունենալու։ Դեռ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՔՊ-ն Երեւանում մեծամասնություն չունի։
Այդ է պատճառը, որ այսքան շուտ են գործի անցել՝ փորձելով մեծամասնություն ապահովելու ուղիներ գտնել. նրանց հույսը միշտ գյուղական համայնքներն են եղել։
Այս ֆոնին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ ուշագրավ զարգացումներ են սպասվում։ Ընդ որում, այդ զարգացումների մեջ իշխանությունը կարևոր դեր է վերապահում նախկին օլիգարխներին։ Այն նախկիններին, որոնց ուղղությամբ «բոչկա գլորելը» ներկա իշխանության առաջնորդի փրկօղակն է միշտ։
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին իշխանությունը նոր, արտառոց դաշինքներով կգնա, ուր պատվավոր տեղ կզբաղեցնեն նախկին օլիգարխիայի ներկայացուցիչները։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանության սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է «Ալեքսանյան» դաշինք ձևավորելով իր մասնակցությունն ունենալ ավագանու ընտրություններում եւ, ավագանիում տեղ զբաղեցնելով, նպաստել ազգադավ իշխանությունների վերարտադրությանը` Երեւանուն` Ավինյանին` քաղաքապետ դարձնելով։ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անունը ևս տրվում է, թեպետ, այս դեպքում, իշխանությունն առավելապես շանտաժի իր սիրած մեթոդին է դիմում։ Մեր տեղեկություններով նրա հետ եւս տարբեր ճանապարհներով բանակցություններ են իրականացվել, ստացել խոստում, սակայն նրան վերահսկողության տակ պահելու համար նախաձեռնել են տարբեր քրեական գործընթացներ։ Օրեր առաջ Բեգլարյանի ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դիմումն ընդունվել է վարույթ. Սա ըստ էության շանտաժի տարրեր է իր մեջ պարունակում. Գույքից եւ ունեցվածքից կզրկեն, եթե հանկարծ փորձի խոստումը չկատարել ու իր կապերով չօգնել Ավինյանին։
Ստացվում է, որ նախկիններին մեղադրելով՝ այսօր հենց վարկաբեկված նախկինների ձևավորած դաշինքների՞ց է կառչում ներկա իշխանությունը՝ հասկանալով, որ անհնար է լինելու մայրաքաղաքում արդյունքի հասնել։ Այս կերպ քաղաքապետի թեկնածու Ավինյանն ինքն էլ հակասում է իրեն, քանի որ պետական պաշտոնը թողնելիս հայտարարել էր, թե կարեւորում է բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը, բայց այսօր պատրաստվում է նույն ոչ միայն բիզնեսի, այլեւ քրեաօլիգրախիկ շրջանակների ներգրավվմամբ իրականություն դարձնել Երեւանի քաղաքապետ դառնալու իր ցանկությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/18/2022 09:42 Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 71. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:21 Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:15 Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին,սակայն խորհրդի նախագահ դարձել է Կոտոլյանը. «Հրապարակ»
- 08/18/2022 09:10 Նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:01 Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ. «Հրապարակ»
- 08/17/2022 10:57 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70..«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:52 Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/18/2022 13:46 Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ.Թևանյան
- 08/18/2022 13:27 Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլեւս փաստ է.Դանիելյան
- 08/18/2022 10:30 Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը.Ղազարյան
- 08/17/2022 16:16 Այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնական լծակների օգտագործման. Ասլանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/17/2022 23:39 Երեւանի Ծարավ Աղբյուր փոոցի տներից մեկում 21-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
- 08/17/2022 21:21 Հրդեհ՝ Երևանի Աղբյուր Սերոբ փողոցում
- 08/17/2022 20:22 Ժամը 19։30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են․ զոհերի թիվը 16 է
- 08/17/2022 20:20 Եղվարդի երկհարկանի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը