ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտական դիրքում պետք է առավելագույն անվտանգություն ապահովել ոչ միայն ժամկետայինների, այլ պայմանագրայինների համար․ Տիգրան Աբրահամյան 06/29/2022 12:05 | Մեկնաբանություն

Քանի գլխավոր շտաբից խոսեցին առաջնագծում աստիճանաբար պարտադիր ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու հարցից, ապա մի քանի դիտարկում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.
«Առաջին, զինված ուժերում պայմանագրային անձնակազմի աստիճանաբար մեծացումը վերջին 2 տասնամյակում դրված օրակարգային հարց է եղել և ամեն տարի պայմանագրայինների թիվն աճել է։
Երկրորդ, տպավորություն կարող է ստեղծվել, որ այս քայլին գնում են, որովհետև պարտադիր ժամկետային զինծառայողները մարտական հերթապահություն արդյունավետ չեն իրականացնում։
Ես իմ աշխատանքային փորձից ասեմ, որ Պաշտպանության բանակում իմ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարտադիր ժամկետային զինծառայողները ոչ միայն արդյունավետ են մարտական հերթապահություն կրելիս, այլ մարտական այլ առաջադրանքներ կատարելիս։
Ինչպես դիվերսիաններ հետ մղելիս, այնպես էլ 2016 և 2020 թվականների մարտական գործողությունների օրերին, մեծ թվով ժամկետայիններ, պատերազմական տարբեր դրվագներում աչքի ընկան սխրանքներով։
Այսինքն՝ այստեղ հարցը պետք է լինի ոչ թե ժամկետայիններին պայմանագրայիններով մեխանիկորեն փոխելու և արդյունավետություն բարձրացնելու մոտեցումը, այլ այնպիսի մոդելների կիրառումը, որի դեպքում ժամկետայինը՝ իր տեղում, պայմանագրայինը՝ իր դիրքում, կլինեն առավելագույնը արդյունավետ։
Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ ես դեմ եմ պայմանագրայինների թվի՝ առաջնագծում էական մեծացմանը, այլ կարծում եմ, որ մարտական հերթապահության կրման, զորքերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, հակառակ դեպքում համակարգը կամ չի գործի կամ կգործի նվազ արդյունավետությամբ։
Երրորդ, երբ նշվում է, որ պարտադիր ժամկետային անձնակազմն աստիճանաբար առաջնագծից դուրս է բերվելու՝ ակնարկ կա նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ։
Այս տեսանկյունից՝
ա) Մարտական դիրքում պետք է առավելագույն անվտանգություն ապահովել ոչ միայն ժամկետայինների, այլ պայմանագրայինների, այդ թվում՝ սպայակազմի համար։
բ) Մեր օրերում զուտ անհատական անվտանգության տեսանկյունից շատ հարաբերական է գնահատել առաջին խրամատը կամ նրանից 5, 10, 15 կմ հետ տարբեր զորատեսակների մշտական տեղակայման վայրերը, դիրքերը, հրամանատարական կետերը, կրակակետերը և այլն։
Տարբեր իրադրություններում պայմանական թիկունքում իրավիճակը կարող է շատ ավելի խոցելի լինի, քան առաջին խրամատում։
2016, 2020 թվականների պատերազմը ևս սա ապացուցել է։ Հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, օրինակ՝ շատ ժամանակ թիկունքում, խորը թիկունքում Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր խոցումներ է իրականացրել, քան տարբեր զորամասերի պաշտպանության հատվածում։
Եվ այս տեսանկյունից, ասել, որ ժամկետայիններին հրաձգային ստորաբաժանումների կազմում մարտական հերթապահության չընդգրկելը անվտանգային խնդիր է լուծում, մեղմ ասած, շատ հեռու է իրականությունից։
Զինված ուժերում ցանկացած փոփոխություն պետք է դիտարկել համակարգային փոփոխությունների համատեքստում, որովհետև ցանկացած չհաշվարկված ծրագիր, փոփոխություն կարող է իր օղակում աշխատել, սակայն վնասել այլ օղակների բնականոն ծառայությունը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/18/2022 09:42 Արբանյակի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 71. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:21 Նախորդ տարի Սուրմալու կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին միջնորդություն է եղել. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:15 Ամենաշատ ձայներ ստացել է Աղազարյանի որդին,սակայն խորհրդի նախագահ դարձել է Կոտոլյանը. «Հրապարակ»
- 08/18/2022 09:10 Նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները հավելավճարներ կստանան. «Ժողովուրդ»
- 08/18/2022 09:01 Շիրակի մարզպետը կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ. «Հրապարակ»
- 08/17/2022 10:57 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 70..«Ժողովուրդ»
- 08/17/2022 10:52 Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/18/2022 16:40 Քեզանից սկիզբ առած աղետները թողած, հիմա էլ կարուսել ե՞ս խաղացնում. Արտակ Զաքարյան
- 08/18/2022 13:46 Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ.Թևանյան
- 08/18/2022 13:27 Այս կառավարությունը չունի վստահություն հանրության արդեն մեծամասնության մոտ, դա այլեւս փաստ է.Դանիելյան
- 08/18/2022 10:30 Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի Հանրապետությունը.Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/18/2022 23:53 Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Էջմիածնում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
- 08/18/2022 21:38 Վերին Կարմիրաղբյուր գյուղի հանդամասում հրդեհ է բռնկվել
- 08/18/2022 20:46 Գեղարքունիքում այրվել է «Հայփոստի» նախկին շենքի տանիքը
- 08/18/2022 20:02 11-ամյա երեխային օգնության են հասել ջրափրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը