ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը երեկ ստացավ իր զաչոտը՝ ՆԱՏՕ-ական եւ թուրք-ադրբեջանական պատվիրատուների մոտ. Շարմազանով (տեսանյութ) 06/28/2022 15:12 | ԼՐԱՀՈՍ
2018 թ. Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել են երկու խնդրի լուծման համար։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ նրա՝ առաջնային խնդիրը եղել է՝ Արցախի հանձնումը, ազգային արժեքների, ազգային ինստիտուտների քայքայումը, իսկ երկրորդը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն։
«Նա իր երեկվա զաչոտը՝ ՆԱՏՕ-ական եւ թուրք-ադրբեջանական պատվիրատուների մոտ, ստացավ։ Նա ասաց, որ շեֆ «все по плану идет», հերթով հանձնելով գնում եմ, հիմա էլ հանձնելու եմ Բերձորն ու Աղավնոն, ռուսներն են մեղավոր գերիների հարցում եւ այդպես շարունակ»,- նշել է Շարմազանովը՝ ավելացնելով, որ Փաշինյանը Հայաստանը տանում է հերթական կապիտուլյացիայի։
«Երեկ ինքը երեք վատ լուր հաղորդեց. Այն, որ Արցախը հանձնվում է, դա գիտենք, եւ հիման ժամանակն է, որ Արցախի իշխանությունները, Արայիկ Հարությունյան անուն-ազգանունով Արցախի նախագահի աթոռին բազմած անձը հստակ ասի՝ համաձա՞յն է երեկ ասուլիսում Նիկոլի հնչեցրած գնահատականներին հետ, թե՞ ոչ։ Ինքն համաձայն է, որ ԼՂՄ-ից դուրս տարածքները, այդ թվում՝ Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին ու արդեն կա գաղտնի պայմանավորվածություն, նա դրան ինչպե՞ս է վերաբերվում»,- ասել է Շարմազանովը՝ կոչ անելով Արցախի քաղաքական ուժերին՝ քաղաքական գնահատական պահանջել՝ Արցախի նախագահի աթոռը զբաղեցնող անձից արդյոք համամի՞տ է Նիկոլի այս կարծիքի հետ։ «Արցախի թիվ մեկ սպառնալիքը եւ թշնամին Թուրքիայից ու Ադրբեջանից հետո այս կապիտուլյանտ ռեժիմն է»,- շեշտել է բանախոսը։
Հաջորդ վատ լուրը, ըստ նրա, խաղաղության օրակարգի ձախողման մասին հայտարարությունն էր։
«Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձնավորությունը, հիշո՞ւմ եք, երբ առանց թուղթ ու գրչի, 2020թ. դեկտեմբերի 18-ին հանձնեց Սյունիքի մի շարք տարածքներ, ասում էր, որ բանավոր պայմանավորվածության համաձայն են հանձնում։ Երբ ընդդիմադիր պատգամավորները հարցնում էին՝ ի՞նչ իրավունքով, սա նոյեմբերի 9-ի արձանագրության մեջ նախատեսված չէ, ի՞նչ հողեր ես հանձնում։ Պատասխանեց, թե՝ այլընտրանքը պատերազմն է, հանձնեցի, որ պատերազմ չլիներ։
Հայ ժողովուրդ, այ այսպես պատերազմով վախեցնելով, հերթով հողերը տալիս է։ Դե, ասում է՝ տալիս եմ, որ պատերազմ չլինի, իսկ երեկվա ասուլիսում ասում է, որ Ադրբեջանը պատճառ է ման գալիս ՝լեգիտիմ պատերազմ սկսելու համար։ Ուրեմն եթե Ադրբեջանը պատճառ է ման գալիս պատերազմ սկսելու համար, ապա ինչո՞ւ էիր բաժակ չխկացնում Ալիեւի հետ, ինչո՞ւ էիր ստորագրություն դնում»,- նշել է Շարմազանովը՝ նկատելով, որ այս պահին խաղարկվում է նույն սցենարն է, ինչ եղել է 2020թ. նոյեմբերյան 44-օրյա պատերազմից առաջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ