ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արծվիկ Մինասյանը և Հակոբ Մարտիրոսյանը դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրին՝ կանխակալության հիմքով 06/28/2022 14:39 | Դատական ռեպորտաժներ

Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննության շրջանակներում բողոքաբեր կողմը նախագահող դատավոր Կարեն Բիշարյանի անկողմնակալությունը կասկածի տակ է դնում։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թեև բողոքի քննությունը գտնվում է ավարտական փուլում, և, ամենայն հավանականությամբ, դատարանն այսօր արդեն պետք է հեռանար խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ դատավորի կանխակալության հիմքով։ Փաստաբանը նշեց, որ, թեև դատավորի հարցադրումներն ի սկզբանե ենթադրում էր, որ դատավորը կողմնակալ չէ, սակայն, քանի որ բողոքի քննությունը դեռևս չէր ընթացել, կանխակալության հիմքով զերծ էին մնացել ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց, մինչդեռ, ընթացքը ցույց տվեց, որ պետք էր նաև այդ հիմքով միջնորդություն ներկայացնել։ Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը նախագահողից հետաքրքրվեց, թե արդյոք դատավոր Բիշարյանի՝ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքը կարո՞ղ է պատճառ հանդիսանալ դատաքննությունն արագ ավարտելու համար կամ առհասարակ ազդեցություն ունենալ, ինչին ի պատասխան Կարեն Բիշարյանը փորձեց վստահեցնել, թե նշված հանգամանքը որևէ կերպ և որևէ գործով որևէ ազդեցություն չի կարող ունենալ։
Փաստաբանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության վերաբերյալ ՓՊ նախկին նախագահ Արա Զոհրաբյանի և մի շարք փաստաբանների ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, որը եւս կցվել էր Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործին, սակայն բողոքի արդյունքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել էր, որ հաղորդումը պետք է առանձին քննության առարկա դառնա։ Հակոբ Մարտիրոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր դատավոր անկախ է ինքնուրույն՝ իր դատական ակտը կայացնելու հարցում, սակայն գոյություն ունի իրավակիրառ պրակտիկա, օրինական ուժ մտած դատական ակտի վկայակոչումների օրենսդրական հնարավորություն, ինչը պետք է զսպի դատավորներին՝ իրարից էականորեն տարբերվող դատական ակտ չկայացնելու համար։
«Չեմ ասում, որ սա պետք է այն աստիճանի բարձրացվի, որ վնասի դատավորի ինքնուրույն գնահատականին, սակայն երբ երկու դատավորի՝ գրեթե նույն փաստի վերաբերյալ գնահատականը էականորեն տարբերվում է՝ դատավորի կանխակալությունը խիստ կասկածի տակ է դրվում։ Երբ դատավորների կողմից քննված դատական ակտերը իրենց քանակությամբ արդեն որակ են կազմում, սա արդեն ոչ միայն խոսում է դատավորի կանխակալության մասին, այլ՝ դատավորի իշխանական ներազդեցության ներքո գտնվելու մասին։ Սա ընդհանրական գնահատական է »,- նշեց Մարտիրոսյանը։
Բացի այդ՝ փաստաբանի դիտարկմամբ՝ երեկ դատավորը հնարավորություն չի տվել կողմին՝ պատշաճ ծանոթանալու դատախազության ներկայացրած գործի նյութերին։
Արծվիկ Մինասյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ դատավորի կանխակալությունն արտահայտվում է այն փաստի ուժով, որ տուժող համարվող հազարավոր զոհվածների հարազատները որևէ կերպ չներգրավվեցին գործով։ Ըստ Մինասյանի՝ դատավորի կողմնակալության մասին վկայել է նաև գործը դռնփակ քննելու որոշումը, ինչպես նաև՝ երեկ դատավորի կողմից կողմին հնարավորություն չտալը՝ ծանոթանալու երեկ ներկայացված նյութերին։ Բացի այդ՝ Մինասյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Բիշարյանն ընդգրկված է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում՝ այսօրվա իրողությունների պայմաններում՝ տվյալ կազմով ԲԴԽ-ի կողմից՝ ներկայացվող թեկնածուներն ակնհայտորեն քաղաքական հովանավորչության և ճնշման ներքո են։
Հիշեցնենք, որ նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թ. հունիս ամսին ներկայացված հանցագործության մասին հաղորդման մասին է։ Մասնավորապես, նրանք հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել, մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող՝ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:47 Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:45 Վոյաժների սեզոնը սկսվում է. «Հրապարակ»
- 08/12/2022 09:42 «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:34 Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
- 08/12/2022 09:32 Այցելել են Արցախ. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/12/2022 16:24 Մինչ ֆեյսբուքներում իրար միս եք ուտում, Նիկոլն արդեն 3–4 քայլ հետոն է մշակում. Վրթանեսյան
- 08/12/2022 16:15 Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը. Ղազարյան
- 08/12/2022 16:12 Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ՝ առաջին հերթին դիվանագետներին պետք է դատել.Ստեփան Դանիելյան
- 08/12/2022 14:49 Ընդդիմադիրներն ամեն կերպ փորձում են խուսափել ՊՆ եռամսյա վարժական հավաքներից.Տարոն Չախոյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը