ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել․ Նաիրի Հոխիկյան 06/26/2022 15:00 | ԼՐԱՀՈՍ
Ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության ֆոնին Թուրքիան և Մեծ Բրիտանիան ձգտում են բացել երկրորդ ճակատ, որի լավագույն հատվածը, ըստ թուրքական տեսակետի, Արցախն է։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը վերջին 2-3 ամիսների ընթացքում ավելի հաճախ է ստեղծում խնդիրներ առաջնագծում, սադրանքներ կիրառում ինչպես ՀՀ և Արցախի զինված ուժերի, այնպես էլ ռուս խաղաղապահների նկատմամբ։ Այս մաիսն ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Հոխիկյանը:
«Քչերին է հայտնի, թե ինչ բախումներ են եղել ու լինում ռուսների և ադրբեջանցիների միջև։ Ռուսական կողմը ամեն կերպ ձգտում է դա լռության մատնել, քանի որ հիմա իրեն ոչ մի կերպ ձեռնտու չէ Արցախում խորացնել լարվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց հովանավոր Մեծ Բրիտանիայի հետ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ուկրաինային ամենաշատ զենք մատակարարողներից մեկը Թուրքիան է, իսկ թուրքական «Բայրաքթար» աթս-ները մեծ վնաս են տալիս ռուսական բանակին։ Սա բացահայտ խոսում է ռուս-թուրքական հիբրիդային պատերազմի մասին, որը կարող է տեղի ունենալ նաև Արցախում և ՀՀ Սյունիքի մարզում, եթե մենք զգոնությունը չպահպանենք։
Այս ֆոնին նաև Հայաստանում կան մարդիկ և քաղաքական ուժեր, որոնք ախորժակով ուտում են թուրքական ու բրիտանական կտերն ու իրենց թվում է, թե ռուսներին հայհոյելով կամ այստեղից դուրս քշելով՝ մենք կդառնանք ուժեղ ու երջանիկ։ ՌԴ-ն այստեղ, իհարկե, իր աշխարհաքաղաքական շահի համար է եկել ու հաստատ հայերի սիրուն աչքերի համար չի միլիարդավոր դոլարներ ծախսում զենքի ու շինարարության վրա։ Այդ փողը ռուսները մեծ ուրախությամբ կծախսեին իրենց մոտ, բայց հասկանում են, որ Հայաստանը (Արցախով հանդերձ) ռազմավարական անչափ կարևոր նշանակություն ունի բոլոր խոշոր խաղացողների համար։
Հանքահումաքային ռեսուրսների մասին առանձին կխոսեմ։
Այս համատեքստում չի կարելի թույլ տալ, որ Արցախում որևէ տեսակի լարվածություն հիմա առաջանա։ Ոմանց խաբել են, թե պատերազմ հրահրելով՝ մենք կկարողանանք մեկ զարկով երկու նապաստակ խփել՝ ազատագրել Հադրութն ու Շուշին, դուրս հանել ռուսներին։
Իրականում այս պահին պատերազմը աղետալի կարող է լինել։ Չունենք ազգային իշխանություն, որը կփորձեր համախմբել ուժերը և ճիշտ օգտագործել թշնամու դեմ, չունենք նաև դաշնակիցների իրական աջակցություն, քանի որ բոլոր հնարավոր դաշնակիցները զբաղված են ուկրաինական պատերազմով։ Այս պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը գործի կդնեն իրենց ողջ արսենալը։
Իհարկե, չեմ բացում փակագծերը, թե մենք ինչ ունենք թշնամու դեմ, որը շատ ցավոտ կլինի նրանց համար, բայց բոլոր դեպքերում լարվածություն հրահրել հիմա չի կարելի, ոչ մի դեպքում չի կարելի։ 2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել»,- գրել է Հոխիկյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ