ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Դանիելյանը անձին կալանավորելու որոշում է կայացրել, թեև դատախազը դատական նիստում նշել է, որ նրան կալանավորելու անհրաժեշտություն չի տեսնում 06/23/2022 20:14 | ԼՐԱՀՈՍ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարել է դատախազի ավելի վաղ ներկայացրած բողոքը և անձին կալանավորելու որոշում կայացրել, թեև դատախազը դատական նիստում նշել է, որ անձին կալանավորելու անհրաժեշտություն չի տեսնում։
Մասնավորապես, «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արմեն Դանիելյանի նկատմամբ վարույթը հարուցվել է փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանի և Ալեքսան Խաչատրյանի դիմումի հիման վրա, վերջիններս պնդում են՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանավորումն ապօրինի է ընտրվել։ Խնդիրն այն է, որ քրեական գործերից մեկով՝ մինչդատական վարույթում առաջին ատյանի դատարանը մեղադրյալին ազատ արձակելու մասին որոշում էր կայացրել, ինչը հետագայում դատախազությունը բողոքարկել է։ Բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, սակայն մինչ դատավոր Դանիելյանը կքններ բողոքը, քրեական գործով նախաքննությունն ավարտվում է, գործն ուղարկվում է դատարան՝ ըստ էության քննության և արդեն բուն գործով դատարանը անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառում ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Դրանից հետո միայն դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանում կայացել է դատական նիստը՝ մինչդատական վարույթի շրջանակներում ներկայացված բողոքի քննության համար, որի ընթացքում դատախազը նշել է, որ անձին կալանավորելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ բողոքը ներկայացվել էր մինչդատական վարույթում, իսկ գործն արդեն դատարանում է, հետևաբար դատախազը պահանջել է ճանաչել միայն խախտումը, քանի որ այս պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող կալանավորել անձին, կարող էր ճանաչել միայն խախտումը, ինչն արձանագրված է նաև Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշմամբ։ Այս պայմաններում դատավոր Արմեն Դանիելյանը անձին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել, ինչից հետո փաստաբաններ Րաֆֆի Ասլանյանը և Ալեքսան Խաչատրյանը դիմել են ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դիտավորությամբ դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ և ահա, վարույթ, ի վերջո հարուցվել է՝ Հանձնաժողովի կողմից։
Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությունը նախատեսված էր այսօր։ Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանը ԲԴԽ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել այսօրվա նիստը, պատճառաբանելով, որ թե՛ ինքը, թե՛ Հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանն ունեն աշխատանքային ծանրաբեռնվածություն: Դատավոր Արմեն Դանիելյանը եւս հայտնել է, որ նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ցանկանում ներկայացնել, քանի որ պատրաստվում է Դատական դեպարտամենտից վիճակագրական տվյալներ խնդրել իր հետագա պաշտպանությունն իրականացնելու համար:
«Խնդրում եմ՝ իմ կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել ու հանձնարարել ՀՀ Դատական դեպարտամենտին, ուսումնասիրել ՀՀ վերաքննիչ դատարանի դատական պրակտիկան, հանձնաժողովի կողմից միջնորդությամբ վկայակոչված ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Համբարձումյանի վերաբերյալ գործով որոշումից հետո՝ 1-2 տարիների ընթացքում։ Հարգանքով՝ դատավոր Դանիելյան։ Շնորհակալություն»,- ասաց Արմեն Դանիելյանը՝ բանավոր ներկայացնելով միջնորդությունը, ապա պարզաբանեց. «Իմ դիտարկմամբ՝ իրավիճակներ են հաճախ առաջանում, երբ բողոքարկվում է, դեռևս մեկնարկը սկսվում է բողոքարկման՝ մինչդատական վարույթում, սկսվում է իրականանալ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ գործի քննությունը ձգձգվում է, ինչի արդյունքում մինչդատական վարույթն ավարտվում է, Վերաքննիչ դատարանի ներքին անկախությունը սահմանափակվում է և իմ դիտարկմամբ՝ դատական ստուգման բնականոն ընթացքը կարող է նաև խաթարվել»։
ԲԴԽ-ն որոշեց հետաձգել նիստը, իսկ Դանիելյանի ներկայացրած միջնորդությունը՝ տրամադրել կողմերին, որպեսզի հաջորդ նիստին այն քննարկվի՝ ըստ էության։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
- 03/25/2024 13:15 Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ այդ ազդեցության տակ գտնվողներ. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
- 03/26/2024 00:02 Ուսուցչուհին մեքենայի հետևի նստարանին բռնաբարել է 12-ամյա աշակերտին
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել