ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկու մեկձեռքանիների համար դժվար է թույլ ու անկառավարելի ոտքը տեղավորել նեղ բոթասի մեջ․44-օրյա պատերազմին Հակոբյան Էդվարդը Ռուսաստանից կամավոր է եկել 06/22/2022 22:55 | ԼՐԱՀՈՍ

Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոնը հրապարակել է 44-օրյա պատերազմի մասնակից Հակոբյան Էդվարդի պատմությունը, ով Ռուսաստանից կամավոր է եկել՝ պատերազմին մասնակցելու համար։
«Էդոն
Զինվորի տան իմ հիվանդասենյակում նստած փորձում եմ կոշիկս հագնել։ Ձախ, վնասված ոտքիս ոտնաթաթն անկառավարելի ա, դժվարանում եմ մենակով հագնել։ Այս անգամ որոշել եմ թեկուզ դժվարությամբ, բայց մենակ հագնել։ Դուռը կիսաբաց է։ Էդոն պալատի մոտով անցնում ա, տեսնում ա, որ դժվարանում եմ գալիս է օգնության։
Երկուսով ենք փորձում։ Էլի դժվարանում ենք։ Երկու մեկձեռքանիների համար դժվար է թույլ ու անկառավարելի ոտքը տեղավորել նեղ բոթասի մեջ։ Էդոյի ճակատը քրտնել է, բայց չի թողնում, օգնում ա հագնում ենք։ 44-օրյա պատերազմին Հակոբյան Էդվարդը Ռուսաստանից կամավոր է եկել։ Գլխից վիրավորվել է, որի հետևանքով թուլացել է Էդոյի աջ ոտքն ու ձեռքը, վնասվածքի պատճառով նաև խոսքն ա տուժել, սկզբում մենակ մի բառ էր ասում, հետո քիչ-քիչ Զինվորի տան հմուտ մասնագետների շնորհիվ բացվեց Էդոյի խոսքը։ Արդեն քայլում է ու մի քանի բառ ասում. «ո՞նց ես, ինչ կա չկա»: Էդոն չի խոսում, բայց Զինվորի տանը՝ մեր տանը բոլորը հասկանում են Էդոյին, որովհետև ուզում են հասկանալ։ Ավելի շատ ժեստերով ա շփվում մարդկանց հետ՝ ձեռքով անում, ժպտում ու նաև նրանց ում հավանում ա՝ օդային պաչիկներ ա ուղարկում։ Էդոյից շատ բարություն ու սեր ա հորդում։
Մեկ-մեկ էլ Էդոյին շատ բարձր ծիծաղելիս կտեսնեք՝ մեր կարգավիճակի, իր մի քանի բառ ասել կարողանալու, ավելի շատ բառեր ասել չկարողանալու ու միայն նրա համար, որ Զինվորի տնից ամենաշատը պիտի ծիծաղի ձայներ լսվի։
Մի անգամ վիրավոր տղերքից մեկը բուժքրոջ կամ վիրավոր տղերքից մի ուրիշի հետ կոպիտ էր խոսել։ Էդոն նկատել էր կողքից, զայրացավ, ձեռքով, ոտքով , անհանգիստ շարժումներով հասկացրեց Վ-ին որ չի կարելի կոպիտ խոսել։ Էդոյի աչքից գրեթե ոչինչ չի վրիպում։
Էդոն
Ամիսներ առաջ Էդոյին մանդարին հյուրասիրեցի, հրաժարվեց։ Զարմացա։ Ես ու Էդոն ընկերական ենք, պիտի որ չհրաժարվեր։ Ու երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ ինչի չվեցրեց։ Մի ուրիշ անգամ Էդոյին իր մայրը ինչ-որ քաղցրավենիք ու միրգ էր բերել, Էդոն ջղայնացավ ու չվերցրեց պայուսակը։ Ես գլխի ընկա ու հարցրեցի Էդոյին. «Չես ուզու՞մ մարդկանց նեղություն տալ»: «Հաա, հաա» լայն ժպտում ա Էդոն։ Հասկացա նաև ինչու չվերցրեց իմ հյուրասիրած մանդարինը։ Կարծում եմ՝ մտածել ա չվերցնի, որ ես ուտեմ։ Չի ուզում որևէ մեկին նեղություն տալ, անգամ մորը։
Էդոն չորս հենման կետ ունեցող ձեռնափայտը փոխարինել է մեկ հենման կետ ունեցող ձեռնափայտով։ Միջանցքներում բարձրացնում, տղերքին է ցույց տալիս։ Մենք ուրախանում ենք, որ, վերականգնվում է, բուժվում, խոսում։
Էդոյի սենյակ եմ մտնում։ Գրում ա։ Տետրի մեջ տղաների ու ընկերների անուններն ա գրել ու շարունակում ա տարբեր բառեր գրել։ Հավանաբար գիտակցելով, որ գրավոր խոսքը բանավոր խոսքի վերականգնմանն էլ կօգնի։
«Վերջերս քիչ ես երգում Էդ, ու տրամադրությունդ էլ լավ չի, քեզ չի սազում» ասում եմ Էդոյին։ Ու Էդոն սկսումա երգել, ես էլ միանում եմ իրան, կես բառերով, Էդոն՝ «Էդոյավարի», մի հին ժողովրդական երգ ենք «երգում»՝ «Զեփյուռի նման» վերնագրով։
Հեղինակ՝ Նարեկ Վարդանյան»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 16:07 Քննարկման օրակարգում են եղել Արցախի և Հայաստանի ներքաղաքական զարգացումները.ՀՀԿ անդամները հանդիպել են Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակության հետ
- 07/04/2022 13:49 Հայաստանը 2022-ին արդեն ավելի քան 300 մլն դոլար արտաքին պարտք է ավելացրել' դրա մեծ մասն օգտագործելով ասֆալտապատման վրա․ Հոխիկյան
- 07/04/2022 11:04 Դատարանը հրապարակեց ծանր վիրավորանքի հոդվածով առաջին կարճման որոշումը
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/04/2022 19:19 Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ չի հայտնաբերվել
- 07/04/2022 18:06 Հրատապ. ահազանգ է ստացվել Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին
- 07/04/2022 16:02 Տրակտորն ընկել է ձորը
- 07/04/2022 15:47 Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը