ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ամեն ինչում Սերժն էր մեղավոր» ասելով, դուք պետք է նաև վերջապես սկսեք տեսնել ձեր սխալները ու սկսեք չխուսափել ապագայի հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունից.Վարդանյան 06/22/2022 16:54 | ԼՐԱՀՈՍ

Այսօր ավելի բարձր է հնչում այն հարցը, թե ինչու՞ Սերժ Սարգսյանն ուժ չկիրառեց ցուցարարների նկատմամբ: Պատասխանեմ` հեշտ է հետհայացք մեծ-մեծ խոսել: Հեշտ է 2018-ին ասել, որ ճիշտ որոշում է եղել ուժ չկիրառելը, իսկ հետո տեսնելով հետևանքները փոխել սեփական կարծիքը և համարել սխալ: Արտաքին դերակատարներն ունեին Հայաստանում սեփական «տրոյական ձի»-ն, որին էլ 2018-ին հետևեց մեր հասարակությունը: Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։
«Ի պատասխան շատերի զառանցանքներին, գանգատներին, մտահոգություններին և մեղադրանքներին:
Մեզանից ոչ ոք չի մոռացել, որ Հանրապետականն ու նրա աջակիցները ազգակործան խունտայի միակ թիրախն էին իշխանազավթման պահին և դրանից երկար ժամանակ հետո, մինչև որոշ քաղաքական ուժեր և անհատներ սկսեցին հասկանալ այսպես կոչված թավշյա հեղափոխության իրական դրդապատճառներն ու, ինչպես ասում են, ծառն իր պտղից ճանաչեցին:
Անցած չորս տարիների ընթացքում մենք տեսանք արտաքին շահագրգիռ ուժերի անթաքույց աջակցությունը կապիտուլյանտին և իր խունտային, ինչպես նաև` այլ երկրներում տարիներ շարունակ մշակված ու Հայաստանում կիրառված տեխնոլոգիաների առկայությունը: Հենց դրանց միջոցով մեր հասարակությանը մոլորեցրեցին, ազգային արժեքները ոտնահարեցին, պետության հիմնասյուները միտումնավոր խարխլեցին ու թուլացրեցին, հասարակությունը պառակտեցին, սերմանեցին և տաք-տաք են պահում պարտվածի հոգեվիճակը:
Թրքահպատակ իշխանություններն այսօր ավելի ու ավելի են խորացնում վերը նշված հոգեվիճակը, փորձում հոգեբանորեն կոտրել ազգային ոգին` կեղծ խաղաղասիրական կոչերով նվազեցնել պայքարելու ձգտումը, իջեցնել ազգի ինքնագնահատականը, վախեր հաղորդել և այլ ազգակործան քայլեր ձեռնարկել:
2018թ. Սերժ Սարգսյանը հեռացավ խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մաղթելով մեր երկրին: Հեռացավ, որպեսզի մեր ժողովուրդը հանդարտվի, երկրի ներսում արյուն չթափվի և հրապարակում հավաքված բազմահազար մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը: Հեղափոխություն կոչվածի շղարշի ներքո քողարկված իրական նպատակները շատերին այսօր տեսանելի են, իսկ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն խանգարում էր նրանց, ովքեր այս խեղկատակների ձեռքով իրեն կանգնեցրել էին ծանր երկընտրանքի առաջ` հեռանալ կամ սեփական քաղաքացիների արյունը թափելով կարճ ժամանակ մնալ իշխանության:
Դժվար չէ պատկերացնել, թե հեղափոխության սցենարիստներն ինչ վիճակի մեջ էին դնելու Հայաստանին, եթե արյուն թափվեր` Սերժ Սարգսյանին կանվանեին բտնապետ, իսկ մեր պետությանը` իզգոյ: Կսկսեին ավելի լայն թափով պայքարել Սերժ Սարգսյանի դեմ մինչև հասնեին իրենց նպատակին` հրաժարականին, իսկ հրաժարականը լինելու էր Հայաստանն ու Արցախը պատերազմի մեջ ներքաշելով, քանզի թշնամին վստահաբար օգտվելու էր Հայաստանում ստեղծված անկայուն վիճակից:
Սերժ Սարգսյանը խանգարում էր բոլոր նրանց, ում պատկերացումները Արցախի հարցի և Հայաստանի ապագայի վերաբերյալ չէին համընկնում վերջինիս պատկերացումների հետ: Սերժ Սարգսյանը ոչ մեկինը չէր, մերն էր, ինչն էլ արտաքին խաղացողների սրտով չէր:
Սերժ Սարգսյանի նպատակն ամեն գնով իշխանությունը պահելը չէր, այլ Արցախը պահելն էր, ինչը նշանակում է Հայաստանի անվտանգությունն ապահովել: Նա համաձայնեց դառնալ վարչապետ, որ Արցախի հարցում մեր ամրացած դիրքերն էլ ավելի առաջ տանի ու հասնի Արցախի ինքնորոշմանն ու գուցե անկախությանը, իսկ մինչ այդ բոլորը մեղադրում էին Նախագահին իշխանությունը հավերժ պահել ցանկանալու մեջ և ամեն ինչ արեցին, որ նրան հեռացնեն:
Այսօր ավելի բարձր է հնչում այն հարցը, թե ինչու՞ Սերժ Սարգսյանն ուժ չկիրառեց ցուցարարների նկատմամբ: Պատասխանեմ` հեշտ է հետհայացք մեծ-մեծ խոսել: Հեշտ է 2018-ին ասել, որ ճիշտ որոշում է եղել ուժ չկիրառելը, իսկ հետո տեսնելով հետևանքները փոխել սեփական կարծիքը և համարել սխալ: Արտաքին դերակատարներն ունեին Հայաստանում սեփական «տրոյական ձի»-ն, որին էլ 2018-ին հետևեց մեր հասարակությունը:
Ամիսներ անց (դեկտեմբերին), երբ խորհրդարանական ընտրություններ էին` Հանրապետականը սկզբից գրեթե միայնակ, իսկ հետո մի շարք ուժերի հետ միասին աղաղակում, գոռում, ապացուցում ու աղերսում էր մեր ժողովրդին սթափվել, ուշքի գալ, կանխել աղետը քանի դեռ ուշ չէ և այդ ժամանակ մեր կարգախոսն էր` «Եթե մտահոգ ես», ցավոք հաստատվեց աստվածաշնչյան ճշմարտությունը` սեփական հայրենիքում մարգարեներ չկան:
Մենք ամենևին ցանկություն չունենք բարդել բոլոր սխալները այլոց վրա ու հրապարակավ ի տարբերություն շատերի ընդունել ենք, որ կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ, որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում, որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին, որ երկրում կար անարդարության ու կոռուպցիայի բարձր ընկալում, որ բավարար կոշտ չենք եղել իշխանության ներսում ծվարած ու մեր անվան տակ ազդեցություն ու հարստություն դիզողների նկատմամբ, որ ժողովրդի հետ երկխոսելիս մինչև վերջ բաց չենք եղել, որ ավելի շատ կենտրոնացել էինք երկրի արտաքին քաղաքականության վրա, այլ ոչ թե ներքին, որ վստահել ենք մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Այս շարքը դուք կարող եք շարունակել և մեղադրել մեզ տարաբնույթ գործած ու չգործած սխալների մեջ: Երևի էդպես ավելի հեշտ կապրեք:
«Ամեն ինչում Սերժն էր մեղավոր» ասելով, դուք պետք է նաև վերջապես սկսեք տեսնել ձեր սխալները ու սկսեք չխուսափել ապագայի հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունից: Սերժ Սարգսյանն ընդունել և պատրաստ է էլի ընդունել սեփական սխալները, բայց ձեր սխալը խնդրում եմ մի վերագրեք իրեն: Ինքը ձեզ չի ստիպել մասնակիցը դառնալ 2018-ի արկածախնդրությանը, իսկ հետո գնալ նախիրի միջից պաչել ամենաբարձր զռացող էշի ճակատն ու առասպելներ հորինել, թե իբր Սերժ Սարգսյանն ա բերել կապիտուլյանտին, կամ իբր համագործակցում է սրա հետ և այլ անհեթեթություններ:
Եթե ուզում ես փոխել աշխարհը` սկսիր ինքդ քեզանից: Թերևս այսքանը»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/28/2023 11:26 Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:23 Մինչ իշխանությունները պայքարում են խաղամոլության դեմ, բուքմեյքերներն առաջադիմում են հարկատուների ցանկում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:13 ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է փնտրում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:08 Ինչում են մեղադրում Սեյրան Օհանյանին. «Հրապարակ»
- 01/28/2023 11:02 Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»
- 01/28/2023 11:00 Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել. «Ժողովուրդ»
- 01/28/2023 10:56 Դատախազները դիմումներ են գրում՝ հեռանում. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
- 12/21/2022 16:53 Ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն.Սասուն Միքայելյան
Մեկնաբանություն
- 01/28/2023 21:59 Հենց լսում էի Արցախ, ինձ թվում էր, թե դա հենց բանակն է․ Արա Պողոսյան
- 01/28/2023 21:19 Մտնես Սրբավայր` Եռաբլուր, որտեղ ննջում են բանակ հիմնադրողները, կայացնողներն ու Հայրենիք պաշտպանողները և հայտարարես, թե բանակ չի էլ եղել` արդեն դիագնոզ է․ Աբրահամյան
- 01/28/2023 19:56 Սասուն Միքայելյանը կրկին աչքի ընկավ մարդկային ստորության եւ անբարոյականության հերթական «ռեկորդով». Աշոտյան
- 01/28/2023 19:49 Թույլ մի՛ տվեք, որ կեղծեն, փոշիացնեն ձեր իսկ կերտած պատմական հաղթականները. Արսեն Ջուլֆալակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/29/2023 14:30 Հրդեհի ահազանգ Արցախի պողոտայում
- 01/29/2023 13:21 Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- 01/28/2023 22:44 Ուժեղ երկրաշարժ Իրանում, որը 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Երեւանում
- 01/28/2023 22:39 «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
- 01/20/2023 23:23 Կինը սիրահարվել է խաբեբային եւ զրկվել ամուսնուց եւ 200 հազար դոլարից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը