ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Քերոբյանը Սյունիքում ծանոթացել է արոտների կայուն կառավարման գործընթացին 06/22/2022 17:06 | ԼՐԱՀՈՍ
Հունիսի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզի Ակներ, Վերիշեն և Խոտ գյուղերում էր՝ ծանոթանալու իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի, մասնավորապես՝ արոտների կայուն կառավարման գործընթացի արդյունավետությանը։
Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են արոտների կայուն կառավարման արդյունքում գրանցված ձեռքբերումները և այդ միջոցով համայնքների համար հավելյալ արժեքի ստեղծման հնարավորությունները։
Էկոնոմիկայի նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արոտների կայուն կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմին, համայնքներում առկա կառավարման պլանների օգտագործման հաճախականությանը և տարիների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգանում Հայաստանի հարավում», «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավ-հյուսիս» ծրագրի, ինչպես նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված ենթակառուցվածքներին։
Գյուղացիների հետ զրույցի ընթացքում Վահան Քերոբյանը նրանցից փորձել է տեղեկանալ, թե որքանով են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը հասանելի կոնկրետ շահառուներին, գնահատել ծրագրերի կիրառելիությունը և նպատակահարմարությունը, լսել թերությունների մասին՝ դրանք շտկելու և ավելի արդյունավետ դարձնելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նոր ծրագրեր մշակելու համար։
Որպես կարևոր խնդիր գյուղացիները նախարարին ներկայացրել են վարկեր ստանալու հետ կապված դժվարությունները, նշել նաև արոտների օգտագործմանն առնչվող որոշ խնդիրներ։
«Պետք է պարզել, թե ինչպե՞ս պետք է փոփոխել ծրագրերը, որպեսզի մենք կարողանանք էապես լավացնել գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությունը, որի վերջնանպատակը գյուղատնտեսական տնտեսությունների եկամուտների ավելացումն է: Խնդիրներ կան նաև արոտների մասով․ փորձում ենք հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք ձևափոխել ծրագիրը, որպեսզի էական փոփոխություն ստանանք ամբողջ Հայաստանի տարածքում, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ որևէ փոքր տարածաշջանում, որպեսզի ռեալ փոփոխություններ մտցնենք գյուղատնտեսության մեջ», - ասել է Վահան Քերոբյանը։
Նախարարի այցը կազմակերպվել էր ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի նախաձեռնությամբ։
Համայնքների և հարթակի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են արոտավայրերի կայուն կառավարման արդյունքում տարիների ընթացքում համայնքների օգուտները, նաև նախրաքարշի կազմակերպման արդյունավետությունը։ Նախարարը լսել է մասնագետների կարծիքները, այնուհետև ներկայացրել իր տեսակետը տարածաշրջանի գյուղատնտեսության և ընդհանուր զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ բացի անասնապահությունից, այստեղ լավ նախադրյալներ կան զարգացնենու զբոսաշրջությունը, առաջարկել դիտարկել նաև գյուղական վայրերում հեռավար աշխատանքներ կազմակերպելու հնարավորությունը։
Հանդիպման մասնակիցների ուղեկցությամբ Վահան Քերոբյանն այցելել է մոտակա արոտավայրը, նաև Վերիշեն գյուղի 5-րդ դարի եկեղեցին։
Խոտ գյուղում գտնվող Սյունիքի անասնաշուկայում նախարարին ներկայացվել են կատարված և իրականացվող աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև առաջիկա անելիքները։ Նախարարը շրջել է տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքներին, կառուցվող սպանդանոցի պայմաններին։
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն հարթակի՝ առաջիկա օրերին նախատեսվող միջոցառմանն ամփոփել նախարարի այցի արդյունքները։
Հարթակը հիմնադրվել է 2018 թվականին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)/(GIZ) կողմից իրականացվող բնապահպանական ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» Երկրորդ Ծրագրի համագործակցության արդյունքում: Դեռևս 2019 թ.-ին հարթակը նախաձեռնել է միջոցառումների շարք, որտեղ ներառվել է նաև արոտների կայուն կառավարման ոլորտը կանոնակարգող հայեցակարգային փաստաթղթի մշակումը: Փաստաթղթի մշակման համար ստեղծվել էր ոլորտով զբաղվող կառույցների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որում ներգրավված են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզային իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գիտական և քաղաքացիական հասարակության, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ