ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դաշնակահարի ձախող արկածները Ռուսաստանում կամ ակամա խոստովանություն․ Փաշինյանը մեղավոր է. Արթուր Խաչատրյան 06/18/2022 15:24 | Մեկնաբանություն

Ինձ թվում է, երբ համատեղության կարգով Նախագահ աշխատող դաշնակահար ՀՀՇ-ականը վերադառնա Հայաստան, նրան շատ ծանր խոսակցություն է սպասում իր գործատուի հետ։ Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Դաշնակահարի ձախող արկածները Ռուսաստանում կամ ակամա խոստովանություն․ Փաշինյանը մեղավոր է
Ինձ թվում է, երբ համատեղության կարգով Նախագահ աշխատող դաշնակահար ՀՀՇ-ականը վերադառնա Հայաստան, նրան շատ ծանր խոսակցություն է սպասում իր գործատուի հետ։ Չէ որ դաշնակահարին պաշտոն էին տվել, որ դաշնամուր նվագի, հյուրերին զվարճացնի, ի՞սկ նա․․․ Սանկտ պետերբուրգյան ծովափնյա մեղմ զեփյուռը, սպիտակ գիշերներն ու շիկահեր գեղեցկուհիները դառը կատակ խաղացին նրա հետ։ Պարոն Խաչատուրյանը, Կիսա Վորոբյանինովի նման, որոշեց բոլորին շլացնել իր մտքի լայնությամբ։ Դե․․․ ներելի է։ Մարդ է, կարող է տրվել այդ գայթակղությանը, մեզանից ո՞վ է անթերի։ Բայց, մտքի գիգանտի հայտնած մտքերն ուղղակի հակասում են իր ղեկավարի հայտնած մտքերին, հաստատում, որ Փաշինյանը մոլորեցնում է հասարակությունը և պատասխանատու է հազարավոր զոհերի համար։
Նախ, «հայ համայնքի ներկայացուցիչների» (երևի մի 10 երիտասարդ) հետ հանդիպման ժամանակ նա ուղղակի հերքեց Փաշինյանի այն միտքը, որ նախկինները 30 տարի բանակցել են ազատագրված տարածքները հանձնելու ուղղությամբ։ Հանձնելը միակողմանի գործողություն է, մինչդեռ ըստ Խաչատուրյանի, օրակարգում լրիվ այլ սխեմա է եղել։ Հա, քանի խոսում եմ Համայնքի հետ հանդիպման մասին, երևի այդքան էլ ճիշտ չէր Պուտինի հետ հանդիպելուց ու մեղրից անուշ ու քաղցր խոսքեր շռայլելուց առաջ քննադատել Ռոսկոսմոսին ու խաղաղապահներին։
Իսկ դաշնակահար նախագահի պերֆորմանսը Պուտինի հետ հանդիպմանն ուղղակի հրաշք էր։ Նախ խոսեց հյուրընկալող կողմից երևի մի հինգ անգամ ավելի շատ, անդրադարձավ իր երիտասարդ օրերին, դիվանագիտության մեջ առաջին քայլերին, խոստովանեց, որ քաղաքականությունից մի քիչ է հասկանում: Նախագահը, տիկնայք և պարոնայք, խոստովանեց, որ քաղաքականությունից մի քիչ է հասկանում։ Դե հա, ի՞նչ քաղաքականություն, կարևորը՝ դաշնամուր է նվագում։
Ու մեկ էլ հանկարծ․․․ ԲՈՒՄՓ։ «В действительности мы хотели пораньше прекратить, как-то закончить войну․․․»։ Պատերազմող կողմը ցանկանում է ոչ թե հաղթել, այլ ինչ որ մի կերպ պատերազմն ավարտել։ Իսկ դուք հարցնում եք․ «Ինչու՞ չհաղթեցինք»։ Չհաղթեցինք, որովհետև նման խնդիր չէր դրվել։ Լավ, միգուցե մարդն էլի սխալվեց։ Ուզում էին։ Այնքան էին ուզում, որ Նիկոլը նույնիսկ հաղթելու հատուկ բաղադրատոմս մշակեց։ Բայց, տեսան, որ չի ստացվում։ Այստեղ արդեն ամենահետաքրքիր պահն է։ «У Вас возможность была (остановить войну) 19 октября [2020 года] ещё – мы об этом говорили с Сергеем Викторовичем [Лавровым], когда он был в Ереване. Но так получилось, что 9 ноября [2020 года], но самое важное, что война остановилась»: Մարդը բառացի խոստովանում է, որ հոկտեմբերի 19-ին հնարավորություն կար պատերազմը դադարեցնել։ Կրկնում է դեռ 2020-ի ձմռանը Պուտինի հայտնած խոսքերը։ Եթե Նիկոլը համաձայնվեր, հազարավոր պայծառ երիտասարդներ չէին զոհվի, իսկ կրակի դադարեցման պայմաններն այդքան ծանր ու ստորացուցիչ չէին լինի։ Միգուցե՞ նա հատուկ դա արեց, որ պարտությունն այնքան ծանր լիներ, որ ոչ ոք հաջորդ հաղթանակի մասին չհանդգներ մտածել։ Վստահ եմ, որ այդ հարցի պատասխանը մի օր կստանանք։ Իսկ այսօր փաստենք, որ Խաչատուրյանն ուղղակի հերքեց Փաշինյանի հիմնական թեզերը ու նրան Շուշին հանձնելու մեղավոր կարգեց»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/08/2023 10:13 Հանրային վայրերի օգտագործման կանոնները խախտելը՝ տուգանք. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:10 Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:08 Հրահանգվել է չշարունակել խայտառակությունը. Նիստը շարունակել փակ ռեժիմով. «Հրապարակ»
- 02/08/2023 10:07 ԱԱԾ-ում նոր ատեստացիա կանցնեն. «Հրապարակ»
- 02/08/2023 10:05 Պատգամավորների մասով այս շաբաթ որոշում կլինի. ովքեր են խախտել պահանջը. «Ժողովուրդ»
- 02/08/2023 10:02 ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում. «Ժողովուրդ»
- 02/08/2023 09:59 Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/07/2023 20:04 Բանկերի միությունը հստակ անհամաձայնություն ունի քպականների մշակած նախագծի հետ. Այն էական կազդի ոչ միայն ֆինանսական համակարգի, այլ նաև տնտեսության իրական հատվածի վրա
- 01/22/2023 19:00 Շատ մեծ հավանականություն կա, որ սա գործադիր իշխանության հետապնդումն է դատավորների նկատմամբ, ինչն անթույլատրելի է. Արա Ղազարյան
- 12/31/2022 17:10 Թշնամին օրեցօր համոզվում է, որ հենց այնպես հնարավոր չէ կուլ տալ Արցախը. Մելքոնյան
- 12/26/2022 16:36 Արցախում նկատվում է ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի պակաս
Մեկնաբանություն
- 02/07/2023 17:43 Ռուսները փորձում են հնարավորինս շատ մարտունակ կենդանի ուժ կենտրոնացնել ուկրաինական թատերաբեմում. Վրթանեսյան
- 02/07/2023 12:34 Ոչ մի ընդիմադիր քաղաքական ուժ իր առջև խնդիր չի դնում իր վարկանիշի բարձրացում և մեծամասնության ձեռք բերում. Մարտիրոսյան
- 02/06/2023 11:48 Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ. Աննա Հակոբյան
- 02/06/2023 10:48 Մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/07/2023 23:27 70-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
- 02/07/2023 22:23 ՃՏՊ՝ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
- 02/07/2023 21:26 Եղանակային պայմանների պատճառով քաղաքացուն Ապարան քաղաքի ԲԿ են տեղափոխել փրկարարները
- 02/07/2023 19:48 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 02/03/2023 23:58 Բժիշկը տարիներ շարունակ սեքսով է զբաղվել պացիենտների հետ եւ նրանց ափիոնատիպ դեղամիջոցների վրա նստեցրել
- 01/29/2023 22:46 Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ)
- 01/29/2023 21:00 Ամուսնացած սիրեկանի կողմից մերժված կինը մարդասպան է վարձել նրան սպանելու համար
- 01/22/2023 19:52 Մերկ երեխաների հարյուրավոր լուսանկարներ արած մանկապիղծին նստեցրել են
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը