ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունը հրաժարվում է հայտնել, թե քաղաքացիների դեմ կիրառված լուսաձայնային նռնակները երբ են ձեռք բերվել. Այն գաղտնի տեղեկատվություն է 06/18/2022 13:42 | ԼՐԱՀՈՍ

Ոստիկանությունը հրաժարվում է հրապարակել, թե հունիսի 3-ին ժողովրդի ուղղությամբ կիրառված լուսաձայնային նռնակները երբ են ձեռք բերվել, այլ խոսքով՝ ժամկետանց են, թե ոչ՝ դա համարելով գաղտնի տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից հրավիրվել էր արտահերթ նիստ՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություն ընդունելու օրակարգով, ինչը տապալվեց իշխող ուժի չներկայանալու պատճառով։ Քաղաքացիները քայլերթով շարժվել էին նախ դեպի Կառավարություն, ապա՝ կառավարական ամառանոցներ՝ պահանջելու, որ ՔՊ-ն մասնակցի արտահերթ նիստին։ Կառավարական ամառանոցների մոտ խաղաղ ակցիայի մասնակիցներին «դիմավորել» են ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ մի քանի ուղղությամբ փակելով քաղաքացիները ճանապարհը։ Արդյունքում, փաստացի, ակցիայի մասնակիցները հայտնվել էին շրջափակման մեջ, որի ժամանակ Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառմանը զուգահեռ օգտագործվել են նաև հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ընդ որում՝ առանց նախապես զգուշացնելու, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացել են վնասվածքներ։ Նույն օրը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտարարեց, որ կիրառված լուսաձայնային նռնակները եղել են ժամկետանց։
«Ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է, իսկ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է»,- նշել էր նա։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու, թե վերջին անգամ երբ են ձեռք բերվել հատուկ միջոց հանդիսացող լուսաձայնային նռնակները, որ երկրի արտադրության ու որքան։ Ինչքան գումար է ծախսվել, ինչին ի պատասխան ոստիկանությունը հայտարարել է, թե հայցվող տեղեկատվությունը գաղտնիք է։
«Ոստիկանության կողմից հատուկ միջոցների քանակի, արտադրող երկրի, ձեռք բերման և դրա նպատակով հատկացված գումարների վերաբերյալ տեղեկատվությունն ընդգրկված է ՀՀ ոստիկանության պետի 27.10.2020թ. թիվ 11-Ն հրամանով գաղտնագրված տեղեկությունների ցանկում և հրապարակման ենթակա չէ, ուստի նշված մասով տեղեկատվության տրամադրումը, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ մերժվում է»,- նշված է ոստիկանության պաշտոնական գրության մեջ:
Մեր այն հարցին, թե ում հրահանգով են կիրառվեն հատուկ միջոցները՝ ոստիկանությունից հատնել են, որ կատարվում է ծառայողական քննություն։
«Լուսաձայնային կրակոցը կիրառվել է ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ միջոցների կիրառման վաշտի զինծառայողների կողմից, որի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն, ուստի նշված հատուկ միջոցի կիրառման հանգամանքների հետ կապված հայցվող տեղեկատվությունը կարող է տրամադրվել ծառայողական քննության արդյունքներով»,- հայտնել է ոստիկանության շտաբը, որի տրամադրած տեղեկատվությունը «Փաստինֆո»-ին փոխանցել է հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունը։
Գրավոր հարցմամբ ոստիկանությունից փորձել ենք նաև պարզել, թե ինչով էր պայմանավորված հունիսի 3-ին երթի մասնակիցների ճանապարհը՝ Դեմիրճյան փողոցում փակելու ոստիկանության ծառայողների գործողությունները, ով է տվել նման հրահանգ, քանի որ Դիմադրություն շարժումը բազմիցս երթեր իրականացրել է Պռոշյան, Պարոնյան փողոցներում և երբևէ ոստիկանության ծառայողները չէին փակել ճանապարհները, ինչին ի պատասխան ոստիկանությունից հայտնել են, թե հավաքի կազմակերպչի կողմից չի պահպանվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջը և ՀՀ կառավարությունից դեպի կառավարական ամառանոցներ երթ իրականացնելուց առաջ Դեմիրճյան փողոցով երթը շարունակելու վերաբերյալ նախապես տեղեկացում չի տրվել:
«Հաշվի առնելով, որ ակցիայի մասնակիցների երթուղին նախատեսված է եղել Պարոնյան-Պռոշյան փողոցներով, ինչպես նաև հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը, հասարակական կարգի պատշաճ պահպանման և ապահովման նպատակով Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի Դեմիրճյան հատվածում տեղակայվել են ոստիկանական ուժեր, որոնք նպատակ չեն ունեցել խոչընդոտել նախատեսված երթին և երթուղուն»,- նշել են ոստիկանությունից եւ, արձագանքելով ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքերին, տեղեկացրել են, որ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը պարզելու կապակցությամբ նշանակվել է 8 ծառայողական քննություն։ Ոտիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցավոր դրսևորումներ թույլ տալու դեպքերի առթիվ քրեական գործեր հարուցված լինելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ, ոստիկանության որևէ ծառայողի լիազորություն չի կասեցվել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձություններից հետո տարբեր վնասվածքներով տարբեր բուժհիմնարկներ դիմել է ՀՀ ոստիկանության 41 ծառայող, որից 7-ը բեկորային վնասվածքներով։ Ասել է թե՝ տուժել են հենց ոստիկանության զորքերի կողմից կիրառված հատուկ միջոցների հետեւանքով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/26/2023 09:26 Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են
- 03/25/2023 09:00 Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով. «Ժողովուրդ»
- 03/25/2023 08:53 Ավտոկայանատեղին ո՞ւմ է պետք․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:48 Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
- 03/25/2023 08:43 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:34 Սերժ Սարգսյանն այսօր կլինի պանթեոնում․ «Հրապարակ»
- 03/25/2023 08:29 Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/26/2023 16:12 Միայն ՀՀ իշխանության «ջայլամային քաղաքականությունը» չի արդարացնում Արցախի նախագահին միայն իրավիճակային կարգավորումների մասին մտածել․ Աբրահամյան
- 03/26/2023 14:34 Կառուցապատողների հայկական ասոցիացիան 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման. Տիգրան Ավինյան
- 03/26/2023 14:24 Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն. Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն. քաղաքագետ
- 03/26/2023 13:26 Սիսիանում քաղաքացիների փոխարեն կատարվում է քվեարկություն, հենց քվեախցիկում. Դանիելյանն ահազանգում է ընտրախախտումների մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/26/2023 14:54 Վթար Շահումյան գյուղում
- 03/26/2023 11:42 «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկում հայտնաբերվել է նշված հանգստյան գոտու սեփականատիրոջ դին
- 03/26/2023 10:42 Կապան-Աղվանի ճանապարհին բեռնատարի կողաշրջման հետևանքով 35-ամյա տղամարդ է մահացել
- 03/26/2023 09:33 Կապան-Աղվանի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/25/2023 23:16 Հզոր շարժումներ կլինեն, ճգնաժամը կխորանա.նոր ալյանսները չեն նպաստի խաղաղությանը. աստղաբան (տեսանյութ)
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը