Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Պատրաստ ենք ամեն ինչ զիջել, հոգեբանորեն կորցրել ենք պետությունը. Վահե Հովհաննիսյան 06/17/2022   13:38  |  ԼՐԱՀՈՍ

Երեկ բոլորը՝ տաքսիստից սկսած մինչև օքսֆորդավարտ հայաստանցիներ, խոսում էին Ալիևի հայտարարությունների մասին. «Ալիևն ասեց՝ Զանգեզուրի միջանցք լինելու է, տարածքային պահանջներ դրեց Հայաստանի նկատմամբ, ասեց՝ Ղարաբաղի հարցը փակ է և այլն»։

Զրուցակիցներիս ասում եմ՝ Ալիևը մի կողմ, բա նախորդ օրը նույնը բաները Նիկոլն էր ասում։ Ու պարզվում է, որ ճնշող մեծամասնությունը Նիկոլին չի լսում՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Մի մասն ուղղակի դադարել է ֆիզիկապես լսել նրան, իսկ ավելի մեծ մասը լսում է, բայց չի ուզում կամ չի կարողանում ընկալել նրա ասածները։

Ակնհայտ է, որ կա մեր հասարակության հետ կոմունիկացիայի լուրջ խնդիր։ Եթե մարդը չի լսում Նիկոլին ու չի ընկալում, թե նա ինչ է ասում, ապա չի լսի նաև հականիկոլին, որն իրեն զգուշացնում է Նիկոլի ասածների վտանգների մասին։

Նիկոլը սա շատ լավ հասկանում է, ու դրա համար բարդ թեմաները միշտ համեմում է լայն սպառման «կորմով»։ Մեծ մասին հետաքրքրիր չէ կամ ըմբռնելի չէ, թե ինչ է ասում Նիկոլը ապագա զարգացումների մասին, իսկ Նիկոլը պետականության հետ անհամատեղելի բան է ասում, բայց տարբեր շերտեր, այդ թվում՝ կրթված, այդ ելույթից մտապահում են, «թե հենա Նիկոլը փաստացի ասեց, որ Քոչարյանը 1998-ին ա ծախել Ղարաբաղը, իսկ Սերժը՝ 2016-ին»։

Ու անհնար է գոնե բացատրել, որ նույն բանը երկու անգամ հնարավոր չի «ծախել»։ Չես կարող բանական պատասխան ստանալ, թե եթե «ծախել էին», ինչո՞ւ Ադրբեջանը չէր վերցնում իր «առածը» 20 տարի շարունակ, փոխարենը ինչու՞ էր բանակցում, զինվում։ Ինչո՞ւ էր Ալիևը հայտարարում, որ փակ դռների հետևում իրեն համոզում են՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը և այլն։ Ռացիոնալ երկխոսության որևէ փորձ այս լսարանի հետ, ցավոք, բացառված է։ Բայց այդ լսարանը քանակապես մեծ է։

Վստահաբար, այստեղ խնդիրն արդեն Արցախը չէ։ Մենք ունենք տոտալ դեմորալիզացված ժողովուրդ՝ մայր Հայաստանում և սփյուռքում։ Նիկոլը 2018-ին նրանց ասեց, «Դուք եք տերը ձեր երկրի», և լայն հասարակությունը, տիրոջ իրավունքով, հիմա բարձրաձայն ասում է. «Մենք երկիր չենք ուզում»։

Այսօր մեր դրոշը եռագույնը չէ, դա արդեն անցյալից է։  Մենք, որպես ժողովուրդ, պարզել ենք մեծ սպիտակ դրոշ՝ ի տես հարևանների, միջնորդների, դաշնակիցների, հակառակորդի։ Բոլորը սա ֆիքսել են։

Բայց, քանի որ ջախջախված են ռացիոնալ կոմունիկացիայի բոլոր խողովակները, չի լինում անցում կատարել հաջորդ կետին. շատ լավ, չեք ուզում երկիր, չեք ուզում արժանապատիվ պայքարել, չեք ուզում խառնվել ոչնչի, բա հետո ո՞նց եք պատկերացնում, ի՞նչ է լինելու։ Շատ լավ, սա´ էլ կտանք, նա´ էլ, բա հետո՞։ Որ չեղավ պետություն, հետո ի՞նչ է լինելու։ Ռացիոնալ հետոն ո՞րն է։ Ո՞նց եք ապրելու, ձեր ընտանիքները ո՞նց են ապրելու, ի՞նչ անձնագրով, ի՞նչ արժույթով եք աշխատավարձ ստանալու և այլն։ Նման հարցերի մասին մարդիկ չեն մտածում։

Մենք չենք ուզում ինքներս մեզ պաշտպանել, չենք ուզում լինել արժանապատիվ, գլուխներս կախում ենք Ալիևի ամեն հայհոյանքի առաջ՝ ձև անելով, թե չենք լսում, թե չենք հասկանում, թե մեզ չի վերաբերում։ Պատրաստ ենք ամեն ինչ զիջել, հոգեբանորեն կորցրել ենք պետությունը։

Գրեթե նույն պրոցեսը գնում է սփյուռքում։ Լայն շերտերն օտարանում են հայրենիքից՝ լավագույն դեպքում այն դիտարկելով որպես հարսանիքի վայր, իսկ վերնախավերը գործարքային ռեժիմի մեջ են։ Եթե ռուսահայ էլիտային ФСБ-ի սպան կարող է հրահանգել՝ պասի´վ եղեք, մի´ արեք էսպես կամ արեք էսպես, նույնը կատարվում է արևմուտքում, որտեղ և´ այլ համազգեստով սպաներ կան, և´ այլ շահավետ տենդերներ ու այլ բոնուսներ, որոնց միջոցով լոյալություն, լռություն, կամ տեսակետների հանկարծակի փոփոխություն կարելի է ստանալ։ Եթե հայրենիք, պետություն փրկելու համար էլիտաները սպասելու են թույլտվության, ապա շատ կարևոր հետևություններ պետք է արվեն։

Ուրեմն շատ լուրջ փոփոխություններ են պետք. հասկանալի է, որ հայրենիքը չէ, որ պետք է փոխել։

Եթե Հայաստանում կա 200 հազար քաղաքացի, որ ուզում է պահել պետությունը և հայկական Արցախը, մենք դրանք պահելու ենք։ Ես կարծում եմ, որ այդ ռեսուրսը կա։

Մենք գործ ունենք ջախջախված և աղավաղված հանրային հաղորդակցության պրոբլեմի հետ։ Սա´ է, որ թույլ չի տալիս ահազանգը ճիշտ հնչեցնել, տեղ հասցնել, մոբիլիզացնել 200 հազարին։

Սեփական ժողովրդի հետ արդյունավետ հաղորդակցության բացակայությունն է պատճառը, որ հանրության մեծ մասը չի հասկանում դիմադրության շարժման էությունը։ Չի հասկանում՝ ինչի՞ն ենք դիմադրում, ինչո՞ւ ենք դիմադրում, ի՞նչ կլինի, եթե չդիմադրենք։ Պարզապես չի ընկալում հարցի էությունը։

Կա խնդիր՝ վերափոխել ասելիքը և ձևավորել սեփական հանրության հետ հաղորդակցության նոր մեխանիզմներ։ Մենք դա պետք է անեինք նոյեմբերի 9-ից հետո, բայց չարեցինք. որոշում կայացնողների մոտ հին պատկերացումների իներցիան թույլ չտվեց հասկանալ նոր իրականությունը։

Դիմադրության շարժման բովանդակային վերափոխման առանցքներից մեկը պետք է լինի պետականության  գաղափարը։ Նոր շարժում՝ հանուն պետության։ Պետություն պահելու գաղափարը (և պետությունը կորցնելու ռիսկը) կարող է դառնալ վերափոխված շարժման առանցքը։ Սրան անմիջապես հաջորդելու է «ինչպիսի՞  պետություն» բանավեճը, որը կներքաշի նոր շերտերի՝ մեզ տանելով դեպի ակտիվ 200 հազարի կոնսոլիդացիան պետության գաղափարի շուրջ։ Ու հենց այս գաղափարը կարող է միավորել ուսանողներին, պետական համակարգին, ուժայիններին, ազգայնականներին ու նույնիսկ կոնֆորմիստներին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:32 11/06/2022  |  ՎերլուծություններՈ՞վ է սրում վիճակը Հայաստանում.Վահե Հովհաննիսյան
11:58 06/06/2022  |  ՎերլուծություններԱռանց կուռքի Հայաստան. Վահե Հովհաննիսյան
10:28 30/05/2022  |  ՄեկնաբանությունԼույսերի հեղափոխություն. Վահե Հովհաննիսյան
13:53 23/05/2022  |  ԼՐԱՀՈՍՀայկական օրակարգ. Չդառնալ «Ժողովրդավար Ուկրաինա»
16:07 14/05/2022  |  ՄեկնաբանությունՍուտ մատնությամբ իշխանություն պահել հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան
11:36 12/05/2022  |  ՎերլուծություններԽուսափել ողբերգությունից. Վահե Հովհաննիսյան
15:49 05/05/2022  |  ՎերլուծություններԻ՞նչ ունենք երեկվանից հետո. Վահե Հովհաննիսյան
11:05 28/04/2022  |  ՎերլուծություններՊայքարի հորիզոնը Նիկոլի հեռացման օրը չէ, այլ՝ դրանից հետոն
11:47 21/04/2022  |  ՎերլուծություններԴահլիճի ճգնաժամը և ոչ միայն
11:22 19/04/2022Վարչապետ Փաշինյանի ելույթը երկրում նոր վիճակ է ստեղծել, լրիվ նոր իրականություն. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

[]