ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանի նախագահը թույլ չի տալիս Ալեքսանդր Ազարյանին՝ առողջական խնդիրների պատճառով մեկնել արձակուրդ. Դիմումներն անգամ չեն մուտքագրվում 06/16/2022 21:58 | ԼՐԱՀՈՍ

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը փաստացի թույլ չի տալիս ՀՀ դատավորների միության նախագահ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին առողջական խնդիրների լուծման համար մեկնել արձակուրդ՝ հրաժարվելով ստորագրել դիմումը։ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախօրեին, երբ պարզվեց, որ առկա հիվանդությունը սրվել է ու անհրաժեշտություն է առաջացել Մոսկվա մեկնելու, դիմում է ներկայացվել։
Մեկ տարի առաջ եւս նույն պատճառով Ազարյանը Մոսկվայում հետազոտվել է և, նկատի ունենալով, որ հիվանդությունը սրվել է, անհրաժեշտություն է առաջացել կրկին Մոսկվա մեկնելու, ինչի կապակցությամբ նախօրեին իր օգնականի միջոցով դատարանի նախագահին գրավոր դիմում է ներկայացրել, որպեսզի վերջինս թույլատրի երկուշաբթի օրվանից իրեն հասանելի արձակուրդից օգտվել։ Օգնականը դիմումը փոխանցել է գրասենյակի պետին։ Նույն օրը դատավոր Ալեքսանդր Ազարյանն անձամբ զանգել է դատարանի նախագահին և տեղեկացրել, որ դիմում է ներկայացրել, իսկ երեկ առավոտյան գրասենյակի պետը կապ է հաստատել օգնականի հետ՝ հայտնելով, որ դատարանի նախագահը դիմումը մերժել է, չի ստորագրել։ Ազարյանը մի քանի անգամ զանգահարել է դատարանի նախագահին, սակայն վերջինս հեռախոսազանգերին առ այս պահը չի պատասխանել, ինչից հետո դատավորը կապ է հաստատել գրասենյակի պետի հետ՝ պարզելու դիմումի չստորագրման պատճառը, սակայն վերջինս նշել է, թե տեղյակ չէ և առաջարկել մնացած հարցերը քննարկել դատարանի նախագահի հետ, որը, սակայն, զանգերին չի պատասխանել։
Դրանից հետո դատավորը երկրորդ դիմումն է ներկայացրել, պատճենն էլ ներկայացրել ԲԴԽ-ին, որպեսզի վերջիններս տեղյակ լինեն, որ Ազարյանը ցանկանում է արձակուրդ մեկնել և դատարանի նախագահը մի քիչ զգոն լինի, դիմումին ընթացք տա։ Երկրորդ դիմումը, սակայն, կրկին չեն մուտքագրել գրասենյակում։ Մասնավորապես, օգնականը դիմումը տարել է գրասենյակ, կապվել են գրասենյակի պետի հետ, որը, ըստ ստացված տեղեկությունների, ասել է չմուտքագրել այն։ Այսինքն՝ դիմումը նույնիսկ չի մուտքագրվել, հրաժարվում են մուտքագրել և այժմ դատավորը դիմումն էլեկտրոնային տարբերակով է ուղարկել ինչպես դատարանի նախագահին, այնպես էլ՝ ԲԴԽ-ին, փոխանցել նաև՝ առձեռն, այժմ սպասում է պատասխանին։ Իսկ թե ինչով է սա պայմանավորում՝ Ալեքսանդր Ազարյանը նշեց. «Ես դատարանի նախագահի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ գտնվել, կարող եմ հստակ ասել, որ դա իր կամքը չէ, ենթադրում եմ, գրեթե վստահ եմ, որ դա իրեն թելադրվում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի կողմից»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/05/2022 10:28 Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:25 Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»
- 07/05/2022 10:18 Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»
- 07/05/2022 10:11 Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը. «Հրապարակ»
- 07/05/2022 10:07 Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:00 Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ»
- 07/05/2022 09:48 Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/05/2022 23:51 Հերիք է քո մաղձը դուրս տաս,դա քեզ է միայն նսեմացնում. Վահան Բաբայանը` Արմեն Դարբինյանին
- 07/05/2022 21:57 Խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է. Արմեն Դարբինյան
- 07/05/2022 16:33 Երբ Սահմանադրության օրը շնորհավորանքներ են հղում գործող իշխանության ղեկավարները՝ ես ունենում եմ զգացողություն, որ դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է իր զոհի արյունը.Արսեն Բաբայան
- 07/05/2022 16:23 Նիկոլի ու եղջերուների լուսանկարը՝ նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/05/2022 11:44 Ավշար գյուղում վրաերթի են ենթարկել 1-ամյա երեխայի. shamshyan.com
- 07/05/2022 08:50 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցքում
- 07/04/2022 23:51 Կոտայքում Mercedes-ը հարվածել է գազատարին ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղի գազամատակարարումը դադարեցվել է
- 07/04/2022 23:37 Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը