ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Վարդազարյանը վատառողջ է. նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը նրա բացակայությամբ քննարկելը խախտում է արդար դատաքննության իրավունքը. փաստաբան 06/16/2022 21:11 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը (լիազորությունները կասեցված են) չի ներկայացել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությանը՝ վատառողջ լինելու պատճառով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամի նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Որպես հիմք օգտագործվել է լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։
Թեև Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նշել էր, որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ գտնվում է Սյունիքի մարզում՝ մասնակցելու նախապես նշանակված դատական նիստին, ուստի՝ խնդրում է հետաձգել այն՝ ԲԴԽ-ն հետաձգման միջնորդությունը մերժելուց հետո անցել է Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությանը՝ առանց վերջիններիս մասնակցության։
Փաստաբան Արամ Օրբելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ 30 րոպե առաջ է դուրս եկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից, ուներ մի քանի դատական նիստեր, ինչի մասին ծանուցել էր ԲԴԽ-ին՝ խնդրելով հետաձգել նիստը, դեռևս չի հասցրել ծանոթանալ ԲԴԽ նիստի տեսաձայնագրությանը, սակայն որքանով հասցրել է տեղեկանալ՝ մերժել են վարույթը կարճելու և նիստը հետաձգելու միջնորդությունները, սակայն անդրադարձ չի կատարվել ևս մեկ միջնորդության, որով խնդրել են պատասխան ներկայացնելու ժամկետը երկարացնել, ինչն ուղղակիորեն նախատեսված կառուցակարգ է։ Մասնավորապես, ԲԴԽ աշխատակարգը նախատեսում է կառուցակարգ, համաձայն որի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ստանալուց հետո երկու շաբաթ ժամանակ կա՝ պատասխան տրամադրելու համար, իսկ մինչև ժամանակի ավարտը կարելի է ներկայացնել միջնորդություն՝ խնդրելով երկարացնել ժամկետը։ Այսինքն՝ Օրբելյանը նիստը հետաձգելուց բացի միջնորդել է նաև ժամանակ տրամադրել, սակայն այս միջնորդությունը չի քննարկվել, որոշում չի կայացվել՝ մերժելու կամ բավարարելու մասին, Օրբելյանի գնահատմամբ՝ դրանով չի էլ կարելի ենթադրել, որ չի քննարկվել, չեն ասել՝ երկարացվել է, ուրեմն՝ չի երկարացվել, որովհետև անհրաժեշտ ՝ որոշում՝ առնվազն մինիմալ պատճառաբանություններով։
Նրա փոխանցմամբ՝ արդեն երկու-երեք օր է, ինչ Ռուբեն Վարդազարյանը վատառողջ է, իսկ թե ինչու հապճեպ քննվեց միջնորդությունն առանց իրենց մասնակցության՝ Օրբելյանը գուշակություններով չցանկացավ զբաղվել, սակայն արձանագրեց՝ արդար դատաքննության իրավունքի խախտում կա, որովհետև լսված լինելու իրավունքի խնդիր կա, պետք է պարզաբանվեն մոտիվները, նպատակները։
«Որքանով հասկացա՝ փորձ չի արվել պարզելու պարոն Վարդազարյանի բացակայության պատճառը, չգիտեմ՝ հեռախոսով կապ հաստատվել է, թե ոչ»,- նշեց Օրբելյանը՝ արձանագրելով, որ ստացվել է, որ անձը՝ իր մասնագիտական կյանքի անկախությանը վերաբերող գործընթացին չի մասնակցել։
Մեր զրուցակիցը նկատեց, որ նիստի ընթացքում քննարկվել է նույնիսկ հրապարակումը, թե իբրև իրենք անակնկալներ են խոստանում, թե ինչ անակնկալներ՝ Օրբելյանը չգիտի, թե ինչու է լրագրողը նման բան գրել, սակայն փորձ չի արվել պարզելու, թե ինչ դատական նիստի պետք է մասնակցեր ինքը Սյունիքում, ինչի համար չէր ներկայացել, նա նշեց, որ մասնակցում էր Հայաստանում կարևորագույն կորպորատիվ վեճերից մեկին։ Պրակտիկայում չի եղել դեպք, որ օբյեկտիվորեն մի քանի օր հետաձգելու խնդրանք լինի, դատարանը մի քանի օրով չհետաձգի։
«Այս պայմաններում ինչ-որ նիստ չհետաձգելը մի քանի օրով՝ անձին պաշտպանության իրավունքից՝ արդար դատաքննության իրավունքից զրկում է, հետևաբար, ցանկացած որոշում՝ կասկածի տակ է դրվում»,- նշեց Օրբելյանը։
Բացի այդ՝ փաստաբանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ինքնին պահանջել, որ անձը պարտադիր պետք է ներկա գտնվի, խնդրահարույց է, ոտնահարում է փաստաբանության ամբողջ ինստիտուտը և, եթե չկան հարցադրումներ, որ պետք է տրվեն կոնկրետ անձին, օրինակ՝ հարցազրույցի ժամանակ ինչու է նման պնդում արել, կոնտեքստից կտրված է, թե ոչ, ապա՝ այդ պարագայում անձը պետք է ներկա գտնվի։
Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք այս պայմաններում կայացված որոշումը հնարավոր կլինի վիճարկել հետագայում՝ նկատի ունենալով, որ խախտվում է անձի արդար դատաքննության իրավունքը՝ փաստաբանը հիշեցրեց դատավոր Արայիկ Մելքումյանի գործը, որով ՍԴ-ն արձանագրել էր, որ այն փաստը, որ ԲԴԽ որոշումների դատական կարգով բողոքարկման հնարավորություն չնախատեսելը բխում է առկա սահմանադրական իրավակարգավորումներից և չի խախտում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները։ Սակայն, եթե անձի արդար դատաքննության իրավունքի խախտմամբ որոշում է կայացվում, ապա կոնվենցիայի իմաստով դատարան համարվելը կասկածի տակ է առնվում։ Միևնույն ժամանակ, եթե առկա կլինի սահմանադրականության հետ կապված հարցեր, ապա դրանք ենթակա են բողոքարկման։ Օրբելյանը հույս հայտնեց, որ գործը կվերսկսվի, քանի որ կիրառելի է Վարչական դատավարության օրենսդրությունը, Ռուբեն Վարդազարյանի՝ բացակայության վերաբերյալ պատճառները հաշվի չեն առնվել խորհրդակցական սենյակ հեռանալիս։
«Անկախ ամեն ինչից՝ դատավորի լիազորությունների, ԲԴԽ անդամ-դատավորի լիազորությունների հետ կապված գործով իդեալական վարույթ չանելն ինքնին արդեն խնդրահարույց է՝ դատավորի անկախության տեսանկյունից»,- նշեց Օրբելյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ