ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեռուստացույցով հաճախ ենք հետեւել խորհրդարանի աշխատանքներին, սակայն բոլորովին այլ զգացում է ԱԺ դահլիճի օթյակից հետեւել․Վեդիի ավագ դպրոցի աշակերտներն այցելել էին խորհրդարան 06/14/2022 22:07 | ԼՐԱՀՈՍ
Հեռուստացույցով հաճախ ենք հետեւել խորհրդարանի աշխատանքներին, սակայն բոլորովին այլ զգացում է Ազգային ժողովի դահլիճի օթյակից հետեւել, թե ինչպես են ընթանում օրենսդիրի աշխատանքները, զրուցել երկրի համար կարեւոր օրինագծեր մշակող պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հետ, նրանց հարցեր ուղղել, նրանց հետ լուսանկարվել: Անկեղծացել են «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Արարատի մարզի Վեդի քաղաքի ավագ դպրոցի աշակերտները:
Նրանց հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Բաբայանը եւ Ծովինար Վարդանյանը:
Նարեկ Բաբայանն աշակերտներին ներկայացրել է խորհրդարանի եւ մշտական հանձնաժողովների կառուցվածքը, դրանց գործունեության ոլորտները, օրինագծերի մշակման ընթացակարգը։ Նա, առանձնացնելով հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի դերակատարությունը, կարեւորվել է միջազգային հարթակներում պատգամավորների իրականացրած աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի դիվանագիտության զարգացման։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն աշակերտների հետ զրուցել է ինքնակրթության մասին։ Պատգամավորի կարծիքով՝ շարունակաբար փոփոխվող տեխնոլոգիաների դարաշրջանում մասնագիտությանը լիարժեք տիրապետելու եւ հմտություններ ձեռք բերելու համար միայն բարձրագույն կրթությունը բավարար չէ: Նա ընդգծել է ինքնակրթության կարեւոր դերակատարությունն ու առկա հնարավորություններից գրագետ օգտվելու կարողությունը։
Նարեկ Բաբայանն էլ կարեւորել է մեդիագրագիտության դերը, ինչը կօգնի կողմնորոշվել տեղեկատվական դաշտում։
Վեդի քաղաքի ավագ դպրոցի աշակերտներին ամենաշատ հուզող հարցերի ոլորտը կրթությունն էր։ Անդրադառնալով կրթության ոլորտի ներկա բարեփոխումներին՝ պատգամավոր Նարեկ Բաբայանը խոսել է նոր դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման եւ ատեստավորման մասին։ Խոսելով երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների մասին՝ նա տեղեկացրել է, որ մշակվում է երիտասարդական քաղաքականության հայեցակարգ։
Ծովինար Վարդանյանն էլ աշակերտների հետ խոսել է տնտեսության զարգացման, գնաճի կառավարման, ՀՆԱ-ի ցուցանիշների մասին, պարզաբանումներ տվել նրանց հուզող հարցերին։
Խորհրդարանը հյուրընկալել է նաեւ Երեւանի Գուրգեն Մահարու անվան 176 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը։
«Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովում տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»,- հանդիպման ժամանակ նշել է պատգամավորը՝ տեղեկացնելով, որ ութերորդ գումարման խորհրդարանում ներկայացված են նաեւ Հայաստանի 4 ամենամեծ՝ եզդիական, ռուսական, ասորական եւ քրդական համայնքների ներկայացուցիչները:
Նրա խոսքով՝ սա լավ հնարավորություն է օրենսդիր մարմնում ներկայացնելու ազգային համայնքների շահերը, անդրադառնալու կրթական, մշակութային եւ հոգեւոր հարցերի իրավական պաշտպանության ապահովման հարցերին:
Ալեքսեյ Սանդիկովի խոսքով՝ պատգամավոր լինելը պարտավորեցնող է եւ շատ պատասխանատու: Նա մանրամասնել է Ազգային ժողովի հիմնական գործառույթները, օրենքների ընդունման գործընթացը:
Պատգամավորը պատասխանել է հարցերի, որոնք վերաբերել են կրթության ոլորտի բարեփոխումներին, տնտեսության զարգացման խնդիրներին:
Պետության կողմից վարվող արտաքին քաղաքականության հարցերին անդրադառնալով՝ Ալեքսեյ Սանդիկովը նշել է, որ իշխող քաղաքական ուժն ընտրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու եւ տնտեսական զարգացման ճանապարհը, որը, ըստ նրա, շատ դժվար է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ