ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա աբսուրդ է, ԲԴԽ դատավոր անդամները ոչինչ կարող են չորոշել. Ազարյան 06/10/2022 21:12 | ԼՐԱՀՈՍ

ԵԽ-ն խուսափում է առերեսվել Հայաստանում դատական համակարգի առջև ծառացած իրական խնդիրների հետ՝այդպիսով հովանու ներքո վերցնելով և աչք փակելով իշխանությունների կողմից դատարանների անկախության դեմ ուղղված գործողությունների նկատմամբ։
Խնդիրն այն է, որ այսօր Երևանում նախատեսված էր ԵԽ Երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված քննարկում՝ Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի՝ 2021թ հրապարակած թիվ 24-րդ կարծիքի առնչությամբ, որը վերաբերում է ԲԴԽ գործունեությանը, դատական իշխանության անկախությանը։ Ավելին, բոլոր շահագրգիռ մարմիններին ուղարկվել էր նաեւ հրավերք, սակայն քննարկումը չեղարկվել է անհասկանալի պատճառով։ Երևանում ԵԽ գրասենյակից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ այսօր նախատեսված միջոցառումները չեղարկվել են՝ պատճառաբանելով մասնակիցներից մեկի կորոնավիրուսով հիվանդ լինելը։
Համաձայնեք, անլուրջ պատճառաբանություն է. Ի վերջո մեկ անձի հիվանդ լինելու պատճառով չի կարող չեղարկել ամիսներ շարունակ նախապատրաստական աշխատանքներ պահանջած միջոցառումը։
Մեր ունեցած տեղեկություններով՝ հրավիրվածների թվում եղել է նաեւ ԲԴԽ-ն, ինչը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ԲԴԽ-ից։ Ավելին, սա միջազգային կառույցների կողմից կազմակերպված այն բացառիկ միջոցառումներից մեկն էր, որին Դատավորների միության նախագահը եւս հրավիրվել էր։ Ավելին՝ միության նախագահը հաստատել էր իր մասնակցությունը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հաստատեց, որ ինքը հրավեր ստացել է, սակայն նախօրեին տեղեկացրել են, որ հանդիպումը չեղարկվել է՝ փորձագետի չժամանելու պատճառով, միևնույն ժամանակ արձանագրեց՝ միտում չի տեսնում։
«Չեն ասել, թե ինչն էր պատճառը չժամանելու։ Ձեզնից եմ իմանում, որ հիվանդ էր, այն էլ՝ կովիդով։ Պարզապես հայտնեցին, որ չեղարկվել է՝ փորձագետի չժամանելու պատճառով։ Միայն դա էր ասվել, այն էլ՝ փոխանցվել էր Դատավորների միության քարտուղարին, ինքն էլ՝ ինձ է տեղեկացրել»,- նշեց Ազարյանը։
Դիտարկմանը՝ արդյոք միտում չի տեսնում նման կարեւոր հարցի քննարկումը չեղարկելու հարցում։ Գուցե հենց դատավորների միության նախագահի պատրաստակամությունը՝ մասնակցելու քննարկումներին, խառնել է որոշ շրջանակների խաղաքարտերը, քանզի այդ դեպքում, ի վերջո, հնարավոր է դատական իշխանության առջեւ ծառացած խնդիրների մասին հնչեր կարծիք, որն այսօր չեն ուզում լսել ոչ միայն իշխանությունները, այլ նաեւ միջազգային որոշ կառույցներ՝ Ազարյանն արձագանքեց՝ նշելով, որ այս հանդիպմանը հրավիրվել էր, եթե ինչ-որ միտում լիներ, ի սկզբանե, իրեն չէին հրավիրի։
«Եթե Ձեզ թվում է մենք պետք է վազելով գնանք ցանկացած հրավիրված միջոցառմանը, այդպես չէ։ Ձեզ պարզ ասեմ, որ վերջերս Միությանը հրավիրել էին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ հանդիպմանը, երբ իմացա հանձնաժողովի կազմը՝ հրաժարվեցի։ Հենց այդպես էլ պատճառաբանեցի, որ խիստ վերապահմամբ եմ մոտենում այդ հանձնաժողովի որոշ անդամների՝ և ՛ որպես մարդու, և՛ որպես իրավաբանի, ու հրաժարվեցի։ Ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց Ազարյանը։
ԵԽ կողմից չեղարկված հանդիպումը, սակայն, Ազարյանի գնահատմամբ շատ հետաքրքիր էր լինելու. «Շատ հետաքրքիր կարծիք է, կարծես մեր երկրի համար էր գրված, մեր երկրի դատական խորհրդի մասին՝ բոլոր իր թերություններով»։
Նշենք, որ ԵԴԽԽ-ն 2007թ հրապարակել է Կարծիք թիվ 10-ը, որտեղ խոսքը վերաբերում է Եվրոպական երկրների դատական խորհուրդներին, թե ինչպիսին պետք է լինի Խորհուրդը, կազմը, գործառույթները, անդամների ընտրությունը, իսկ 2021թ ԵԴԽԽ Թիվ 24 կարծիքն է հրապարակվել, որը վերաբերում է ԲԴԽ-ին, դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի ու կարգապահական հանձնաժողովին։ Ազարյանը նշեց՝ տպավորություն է, որ խոսքը հենց մեր երկրի մասին է, թեև չի կարծում, որ կոնկրետ մեր երկիրը նկատի ունեին կարծիքը գրելուց։
Մասնավորապես, ԵԴԽԽ-ն 2007թ կարծիքով խորհուրդ էր տվել, իսկ 2021թ՝ պահանջատիրական իրավունքով արձանագրվել, որ դատական խորհուրդներում ( ՀՀ- ի պարագայում՝ ԲԴԽ ) դատավորների թիվը պետք է կազմի զգալի մեծամասնություն, այսինքն, եթե ՀՀ-ում ԲԴԽ անդամները 10-ն են, ապա պարզ մեծամասնությամբ՝ պետք է առնվազն 6 դատավոր, 4՝ գիտնական անդամ, զգալի մեծամասնության՝ 7/3 համակցությամբ լինի, մինչդեռ, մեր Դատական խորհրդում այդպես չէ, ԲԴԽ-ն կազմված է 5 գիտնական և 5 դատավոր անդամներից, տվյալ դեպքում՝ 5 գիտնական և 4 դատավոր անդամներ են՝ հաշվի առնելով, որ դատավոր անդամներից մեկի լիազորությունները կասեցված են։
«Ընդ որում, օրենսդրական վերջին փոփոխություններով իրավիճակ է ստեղծվել, որ, եթե հինգ գիտնականներ ինչ-որ որոշում ցանկանան ընդունել, չորս դատավորների կարծիքը ոչինչ չի փոխում։ Աբսուրդային իրավիճակ է դատական համակարգում, ԲԴԽ դատավոր անդամները ոչինչ կարող են չորոշել։ Սա աբսուրդ է, ոչ մի համակարգում նման բան լինել չի կարող»,- նշեց Ալեքսանդր Ազարյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/05/2022 10:28 Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:25 Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»
- 07/05/2022 10:18 Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»
- 07/05/2022 10:11 Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը. «Հրապարակ»
- 07/05/2022 10:07 Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:00 Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ»
- 07/05/2022 09:48 Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/05/2022 23:51 Հերիք է քո մաղձը դուրս տաս,դա քեզ է միայն նսեմացնում. Վահան Բաբայանը` Արմեն Դարբինյանին
- 07/05/2022 21:57 Խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է. Արմեն Դարբինյան
- 07/05/2022 16:33 Երբ Սահմանադրության օրը շնորհավորանքներ են հղում գործող իշխանության ղեկավարները՝ ես ունենում եմ զգացողություն, որ դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է իր զոհի արյունը.Արսեն Բաբայան
- 07/05/2022 16:23 Նիկոլի ու եղջերուների լուսանկարը՝ նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/05/2022 11:44 Ավշար գյուղում վրաերթի են ենթարկել 1-ամյա երեխայի. shamshyan.com
- 07/05/2022 08:50 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցքում
- 07/04/2022 23:51 Կոտայքում Mercedes-ը հարվածել է գազատարին ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղի գազամատակարարումը դադարեցվել է
- 07/04/2022 23:37 Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը