Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ 04/17/2024   20:46 Թուրքին համահավասար փորձում են ծեծելով ու նվաստացնելով մարդկանց շրջանում վախ տարածել. Դավթյան (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   20:35 Սամվելը եւ մեր ազգաբնակչությունն ականատես է լինելու՝ դավաճանների իրավական եւ քաղաքական պատժին. Աննա Մկրտչյան 04/17/2024   20:26 Երկրի ռազմական բյուջեն պետք է կրկնապատկել. Մելքումյան (տեսանյութ) 04/17/2024   20:20 Իսպանիայում ձերբակալել են Կոլումբիայում հետախուզվող վտանգավոր քիլերին 04/17/2024   20:07 Սամվել Վարդանյանի փաստաբանն անակնկալներ է խոստանում (տեսանյութ) 04/17/2024   20:04 Փաշինյանը միայն Բերքաբերում է համարձակվել քայլել գյուղի մեջ 04/17/2024   19:59 Ուշադրություն. Իշխանությունները պրովակատորներ են ուղարկում ընդդիմության մոտ՝ վտանգավոր առաջարկներով․ Ադիբեկյան (տեսանյութ) 04/17/2024   19:58 Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:46 Պահանջում են կալանավորել խոշտանգված Սամվել Վարդանյանին. դատարանը քննում է միջնորդությունը (ուղիղ միացում) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:34 Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել. մեկը Վարանդայի օդանավակայանն է․ իրանագետ 04/17/2024   19:21 Մեր ապագան ձևավորող ոլորտները հարկվում են նույն դրույքաչափով, ինչ որ կարկանդակի արտադրությունը, սա անհեթեթություն է. Ատոմ Մարգարյան (տեսանյութ) 04/17/2024   19:12 Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցվել են․ ԶԼՄ-ներ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   18:58 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով. «Տավուշը հանուն փրկության»
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ

«Փաշինյանը շատ կցանկանար ճողոպրել ու մի հանգիստ տեղ վայելել կուտակածը, բայց դա նրան չի հաջողվի. հայի ձեռքը երկրագնդի որ անկյունում էլ լինի՝ կհասնի դավաճաններին». հոգեբան 06/10/2022   21:21  |  ԼՐԱՀՈՍ

«Եկավ մի պահ, ու ինքն իրեն վարչապետ հռչակած անձի նյարդերը չդիմացան և նա համապատասխան հրահանգներ իջեցրեց։ Արդյունքում, երևաց իրեն ծառայող Ոստիկանության ողջ ոչ պրոֆեսիոնալիզմը»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ վերլուծելով օրեր առաջ Կառավարական ամառանոցի հարևանությամբ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունները։

Կարինե Նալչաջյանը պատմում է՝ հունիսի 3-ին, ինքն անձամբ, ընտանիքի անդամների և մանկահասակ թոռնիկի հետ, դեպքի վայրում է եղել. «Մարդիկ սովորական տրամադրությամբ հերթական խաղաղ անհնազանդության ակցիային էին մասնակցում։ Արտառոց որևէ բան չէր պատահել։ Գիտե՞ք, այնտեղ հավաքված է մեր հասարակության այն շերտը, որը խիստ բարեկիրթ է, բարոյական արժեքներ ունի, հետևաբար, չտեսա այնպիսի մի իրավիճակ, որ կարող էր ուժային կառույցներին նման վարքագծին հանգեցնել։ Ինչ խոսք, սադրանքներ հաճախ լինում են, ինքս էլ, երբեմն – երբեմն, դրանց ականատես եմ լինում։ Հաշվարկը նույնն է՝ հասնել նրան, որպեսզի ինչ – որ պահից, մարդկանց նյարդերը չդիմանան, պոռթկումներ լինեն, սակայն, այդ օրը տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ տեղի տվեցին իրեն վարչապետ հռչակած անձի նյարդերը»,- ասում է հոգեբանը։

Փաշինյանն, իհարկե, վախենում է, և դա, ինչ – որ առումով, սպասելի էր, ասում է Կարինե Նալչաջյանն ու հավելում. «Ինչքան էլ մարդիկ փորձեն իրենց հավասարակշիռ և իրավիճակը վերահսկող ձևացնել, գլուխները խորը թաղելով ավազների մեջ, անհնար է, որ այդպիսի ուժը և այն ոգին, որ թևածում է բազմահազարանոց երթերի ընթացքում, այդ կոչերն ու երաժշտությունը, վախի կամ խուճապային տրամադրություններ չարթնացնեն ղեկավարության շրջանակներում։ Ղեկավար մարդիկ, ովքեր պաշտոններ ունեն, վախենում են այդ պաշտոնները կորցնելուց, ու ամեն գնով պատրաստ են պահպանել իրենց աթոռները, որպես կանոն, վախենում են այսօրինակ զանգվածային գործողություններից։ Ինչքան էլ ուզում են ինչ – որ կեցվածք ընդունել, որ կարծես, թե ոչինչ տեղի չի ունենում՝ միևնույն է, նրանց ներսում վախի չափաբաժինն ահռելի մեծ է։ Այս ենթատեքստում, հատկապես, նկատելի են Նիկոլ Փաշինյանի վախերը, առավել եւս, եթե դրանց մասին գիտեն բոլորը. գաղտնիք չէ՝ Փաշինյանն, ակնհայտ, վախկոտ մարդ է։ Իհարկե, որպես անհատ, նա շատ կցանկանար թողներ ամեն ինչ և ընտանիքի հետ միասին, ճողոպրեր ինչ – որ հանգիստ մի տեղ՝ գլուխն ազատելով, վայելելու իր կուտակած հարստությունը, սակայն, դա նրան չի հաջողվելու։ Հայի ձեռքը, երկրագնդի որ անկյունում էլ լինի, կհասնի դավաճաններին։ Միշտ է այդպես եղել, Փաշինյանը, նույնպես, բացառություն չի լինելու։ Հավանաբար, դա նրան թույլ չեն տալիս, որովհետև, նա դեռ մինչև վերջ չի կատարել իր անգլո – սաքսոնական և թուրք – ադրբեջանական տերերի հրահանգները, սակայն, սա երկար շարունակվել չի կարող և նա շատ լավ հասկանում է այս մասին»։

Վերադառնալով ուժայինների վարքագծի թեմային, հոգեբան Կարինե Նալչաջյանը հետաքրքիր դիպված է պատմում. «Օրեր առաջ Հանրապետության Հրապարակում նստած էի։ Հավանաբար, օտարերկրյա հյուրեր ունեինք, որովհետև ողջ հրապարակը լիքն էր իրավապահ համակարգի ներկայացուցիչներով։ Ակամա, առիթ ունեցա լսելու այնտեղ գտնվող կարմիր բերետավորների զրույցը, որ տեղի էր ունենում իրար մեջ։ Զարմանալի է, բայց այդ երիտասարդները չէին քննարկում երկրում տեղի ունեցող իրադարձությունները, չէին խոսում այն մասին, որ արտասահմանյան ինչ – որ կարևոր հյուրեր են ժամանել, ինչի առիթով, իրենց հրահանգել են խստացված ծառայություն իրականացնել տվյալ վայրում։ Նրանք չէին խոսում, անգամ, ներքաղաքական ամենաքննարկվող թեմայի՝ ընդդիմության գործողությունների մասին, որին այդքան ակտիվ մասնակցություն են ունենում իրենք, հաճախ՝ ոչ դրական իմաստով։ Նրանց զրույցի թեման փողն էր։ Տպավորություն էր, որ նրանց ձեռքը շատ, չափազանց շատ գումար է ընկել, որն էլ իրենք փորձում են հնարավորինս արդյունավետ կերպով տնօրինել։ Օրինակ, նրանցիցի մեկը պատմում էր, թե նախորդ օրը 7 կիլոգրամ միս է առել և նկարագրում էր, թե ինչպիսի հաճույքով է մարինացրել այն, որպեսզի խորովի։ Մեկ ուրիշը պատմում էր, որ, վերջապես, վարկով իր երազած մեքենան է գնել և դա, պարզվում է, մեծ ձեռքբերում է եղել իր կյանքում։ Մեծ իմաստով, տպավորություն էր, որ այդ մարդիկ, ինչպես հարկն է, վճարվում են՝ համապատասխան վայրերում, համապատասխան մարդկանց կողմից, համապատասխան հրահանգներով իրենց հայրենակիցներին ծեծի ենթարկելու համար»,- զարմանքով պատմում է հոգեբանն ու հավելում՝ սա, իհարկե, հոգեբանական վերլուծության տեսակետից, խիստ հետաքրքիր վերլուծության նյութ էր։

Հունիսի 3-ին կիրառված բռնությունից հետո այդպես էլ չկոտրվեց քաղաքացիների այն ուժն ու ոգին, որի համար, ամենայն հավանականությամբ, իրականացվեցին ուժայինների բիրտ գործողությունները՝ հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատում է՝ գործ ունենք գաղափարական պայքարի ելած գիտակից ու ազգանվեր մասսայի հետ. «Գիտե՞ք, երբ կա գաղափար, այսինքն` վեհ արժեք, որի շուրջ հավաքված մարդկանց այս մեծ խումբը պայքարի է ելել՝ պահպանելու Մայր Հայրենիքը՝ վերջնականապես կործանվելու վտանգից, ապա որևէ տեսակի բիրտ ուժ կամ խոչընդոտ չի կարող հետ պահել նրանց այս նպատակից։ Ակնհայտ է, որ գործ ունենք հենց այդպիսի դեպքի հետ, որ, ի տարբերություն նախորդ՝ 2018-ի իրադարձությունների, բացառապես ոգեղեն, ազգապահպան և հայանպաստ պայքար է»։

Ամփոփելով զրույցը, Կարինե Նալչաջյանը նշում է, որ օրեր առաջ մասնակից է դարձել սոցիոլոգիական մի հարցման։ Լրատվամիջոցներից մեկը քաղաքացիներին հարցնում էր՝ համաձա՞յն են արդյո՞ք, որպեսզի Արման Թաթոյանը վարչապետ դառնա։ «Եթե, նույնիսկ, լավագույն նպատակներով, այս պահին շատ արժանավոր ինչ - որ մարդու մասին, ինչպիսին, օրինակ, նույն Թաթոյանն է, սկսեն քննարկել նրա վարչապետ դառնալու հեռանկարը, ապա սա չափազանց մեծ վտանգ է պարունակելու իր մեջ։ Այսինքն, միանգամից, ամեն ինչ անձնավորվելու է, պայքարի ոգին կոտրվելու, ինչն էլ, իր հերթին, անխուսափելիորեն, հանգեցնելու է հնարավոր բոլոր բացասական հետևանքների։ Հետևաբար, օգտագործելով ձեզ հետ զրուցելու այս առիթը, ցանկանում եմ հորդորել մարդկանց, այդ թվում նաև պարոն Արման Թաթոյանին, ով իհարկե, որպես Մարդու իրավունքների Պաշտպան, լավագույն արդյունքներ գրանցեց, բոլորս էլ տեսանք ու գնահատեցինք իր աշխատանքը։ Սակայն, հիմա ուզում եմ նրան ասել՝ պարոն Թաթոյան, խնդրում և հորդորում եմ ձեզ, հանդես եկեք հայտարարությամբ, հանրային ելույթ ունեցեք և փակեք այս թեման։ Երբ, նույն հարցման ընթացքում, ինձ հարցին, թե ո՞ւմ եմ ես տեսնում վարչապետի պաշտոնում, ես ասեցի՝ շատերին եմ տեսնում, սակայն այս պահին, այդ թեմային անդրադառնալու նպատակահարմարություն չեմ տեսնում։ Դրա ժամանակը չէ, երկիրը կործանվում է, նախ պետք է փորձենք փրկել մեր Հայրենիքը կործանումից, հետո նոր միայն անցնենք անձերի քննարկմանն ու այս կամ այն նպատակահարմարությանը։ Կարծում եմ, հիմա՝ այս փուլում, պետք է ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն կազմել, որն ունակ կլինի երկիրը հանել այս վիճակից, և, երբ կգա ավելի հարմար և բարենպաստ ժամանակը, կքննարկենք նոր ղեկավարի կամ հավանական թեկնածությունները։ Այնպես որ, լավ կլիներ, եթե պարոն Թաթոյանն իր նախաձեռնությամբ կանգնեցներ այս գործընթացը, որ տեղի է ունենում իր անվան շուրջ»,- ամփոփելով զրույցն, ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:46 10/06/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր հանձնառությունն է եղել, որ ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները. վարչապետը ներկա է գտնվել Fly Arna-ի գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)
14:42 10/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներին
16:31 09/06/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին
10:01 09/06/2022  |  Մամուլ«Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի՞». Փաշինյանը խաբել է. մաս 25. «Ժողովուրդ»
09:51 09/06/2022  |  ՄամուլՔաոսը շարունակվում է. ի՞նչ են ուզում հայոց բանակից. «Փաստ»
22:09 08/06/2022  |  ԼՐԱՀՈՍԳՇ պետ չունենք ու դա ցույց է տալիս, որ Հայաստանի օկուպացիոն վարչակարգն ըստ էության զբաղված է բանակը քանդելով․Վրթանեսյան
20:34 08/06/2022  |  ԼՐԱՀՈՍ«Արցախի խորհրդարանական բոլոր ընդդիմադիր խմբակցություններն ու կուսակցությունները հրաժարվել են հանդիպել Էդմոն Մարուքյանի հետ». Հակոբ Հակոբյան
20:20 08/06/2022  |  ՔաղաքականԻշխող ուժի վարկանիշը դարձել է մոտ 20%. Արամ Նավասարդյան
17:43 08/06/2022  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին
21:44 07/06/2022  |  ՔաղաքականԵվս երկու շաբաթ ու պայքարը կավարտվի. Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)

Արխիվ

[]