ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հունիսի 3-ին դիմադրության շարժման խաղաղ երթի մասնակիցների հանդեպ կիրառված ջարդը նախապատրաստված էր․․․ 06/06/2022 18:56 | Վերլուծություններ

2018-ի ստի հեղափոխությամբ հատուկ ծրագրավորված՝ ատելության սերմանումը՝ազգը պառակտելով , ժողովրդին հատուկ բաժանարար գծերով սև ու սպիտակի, հների և նորերի, ինչպես նաև տեղատարածքային՝ հայաստանցի-արցախցի-սփյուռքահայ միտումնավոր բաժանումների նպատակը մեկն էր՝ հին ու հայտնի՝ «բաժանիր, որ տիրես»-ը։
Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև հանձինս հայ ոստիկանի՝ ժողովրդի մեջ ատելության նոր թիրախի ձևավորումը, որն ինքնին բազում հարցեր է ծնում։
Հետաքրքիր է, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ինքն իրեն հարց տալի՞ս է արդյոք, թե ինչու՞ ոստիկանությունն այսքան ատելի դարձավ, ինչպե՞ս ստացվեց, որ 2018-ի վաղ շրջանում ժողովուրդը ոստիկանին իրենն էր համարում, հիշենք՝ «ոստիկանը մերն է » անկեղծ վանկարկումները և ոստիկանների մարդկային, բարեհոգի վերաբերմունքը ժողովրդական զանգվածների հանդեպ։
Սակայն, իրավիճակը բոլորովին այլ է այսօր, թեպետ ներկա ընդդիմությունը, դիմադրության ազգային շարժումը նույնպես «ոստիկանը մերն է » տրամադրություններով էր համակված․․․
Երբևէ մեր իրականության մեջ հայ ոստիկանի հանդեպ չի եղել ատելության այսչափ մեծ դոզա / իհարկե, ի հեճուկս նիկոլիզմի, այստեղ կարգին մարդիկ, պրոֆեսիոնալներ դեռ կան/։
Այն, որ ոստիկանական բարեփոխումներ անվան տակ, վարչապետի աթոռին կառչածն իր այդ աթոռն ամրապնդելու, իր վախերը ապահովագրելու համար ոստիկանական համակազմի հին, բազմամյա և մարդկային կադրերին ազատելով հսկայական քանակի նորագիրներով էր համալրում ոստիկանությունը, բոլորիս աչքի առաջ է եղել։ Ընդ որում, դա արվում էր ազգային բանակի հաշվին, բանակը կազմաքանդվում էր, վարչապետի անձնական ոստիկանությունը՝ ուռճացվում։ Հիմնական նպատակն, իհարկե, վախերի մեջ ապրողի՝ սեփական ինքնապահպանական գոտին, զոնան ստեղծելն էր։
Ի դեպ, գնալով ոստիկաններն են դառնում ՀՀ վարչապետի աթոռից կառչածի կենսական տարածքը։ Հարց է ծագում՝ ի՞նչ խնդիր է նա կամենում այսպիսով լուծել։ Նկատենք, որ վերջինիս քայլերը միշտ հեռվից են գալիս, սակայն հեռագնա լուծումներ գրեթե միշտ են լինում։
Հիմա, ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանը ոստիկանությանը ատելի դարձնելով ժողովրդին։ Սադիստ-ահաբեկիչների, հայհոյախոս բռնարարների կերպարով ոստիկաններ ներդնելով ոստիկանության համակազմ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում նա։
Հունիսի 3-ի խաղաղ երթի մասնակիցների երթուղին կուռ տրամաբանությամբ էր առանձնանում։ Ընդ որում, նախապես որոշված՝ ԱԺ գնալը փոխարինվեց կառավարությամբ, քանի որ ճիշտն, ինչպես ձկան, այնպես էլ՝ այս դեպքում, ուսապարկերի գուրուի գլխից բռնելն էր․․․ Բայց որ նա էլ կառավարությունից պիտի ճողոպրեր՝ ՀՀ վարչապետին և ՀՀ պետական շահին համահունչ տեսակետ հայտնելու ահ ու սարսափից փախչելով կառավարական ամառանոցներ, չէին պատկերացրել մարդիկ․․․
Փոխարենը՝ ազգադավ քայլերի կենսափորձով հարուստ կապիտուլյանտը՝ կանխավ իմանալով, որ լքելու է իր աշխատանքային պոստը և տուն է փախչելու, ըստ ամենայնի, ոստիկանների ձեռամբ նախապատրաստել էր նաև այդ օրվա բոլոր դավաճանական արարները՝ այն է՝ ինչպես բիրտ ուժի կիրառմամբ, ահռելի քանակի ոստիկանական ուժերով, այդ թվում՝ ահաբեկիչ-հատուկջոկատայիններով, կարմիր և սևբերետավորներով,այնպես էլ՝ հատուկ հոգեբանական զենքերով, այդ թվում՝ տեսաձայնային նռնակներով, խաղաղ անզեն երթի մասնակիցների հանդեպ նախապատրաստված և ծրագրված ջարդ իրականացնելը։
Ի՜նչ կարելի է սպասել մեկից, ով դեռ երկու տարի առաջ ոստիկանությանն իր ծննդավայրի մարդկանց պատժելու հանձնարարություն էր տվել, ասելով՝ կուզեմ արյան գետեր հոսեն․․․
Հունիսի 3-ին դիմադրության շարժման երթի մասնակիցների հանդեպ կիրառված ջարդը նախապատրաստված էր։ Սարյանի վրա հունիսի 5-ի գինեխմությունը՝ չորս կողմից շրջապատված քաղաքացիական հագուստով թիկնապահներով, նույնպես․․․
Իսկ, այ, հունիսի 4-ին դժվար թե պատկերացներ /պատկերացներ՝ ոստիկանների պակաս չէր լինի/, որ դիմադրության ազգային շարժումը խաղաղ երթով, բազմամարդ, լուսավոր և անընկճելի՝ վերստին կանցնի Պարոնյան-Պռոշյան փողոցով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/24/2023 09:01 Արման Սահակյանն ապացուցել է իր գույքի ձեռքբերման օրինականությունը․«Հրապարակ»
- 03/24/2023 08:52 Անի համայնքում թեժ է. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:33 ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:09 Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:06 Ծառուկյանի դեմ հարուցված քրգործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»
- 03/24/2023 07:57 Փաշինյանը նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ. «Ժողովուրդ»
- 03/24/2023 07:54 Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/24/2023 18:45 Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
- 03/24/2023 18:17 Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները․ Ներսիսյան
- 03/24/2023 15:07 Մարուքյանն արձագանքել է Լավրովին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղն իր իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ
- 03/24/2023 14:46 ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/24/2023 21:00 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դի
- 03/24/2023 08:56 Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք
- 03/23/2023 22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
- 03/23/2023 19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը