ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պոլիոմելիթի պատվաստումից վախեցած երեխայի լացակումած դեմքով՝ ՔՊ-ն ամեն կերպ ջանում է տապալել ԱԺ արտահերթ նիստը.Նազարյան 06/03/2022 12:06 | Մեկնաբանություն
Ներհայաստանյան քաղաքական կյանքը այսօր կհասնի էքզիստենցիալիստ փիլիսոփա Յասպերսի բնորոշած «սահմանային իրավիճակին»՝ պայմանավորված ընդդիմադիրներիս հայրենազրկման տառապանքով, պոլիցայների դեմ պայքարով, դեպի մեզ ուղղված կապիտուլյանտների թրքաբարո ձեռագրի ու դրա հանդեպ մեր դիմադրության բախումով։ Այս մասին ֆեյսբուքին իր էջում գրել է ՀՀԿ անդամ, դոցենտ Լևոն Նազարյանը։
«Խնդիրը նրանում է, որ այսօր՝ հունիսի 3֊ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ընդդիմությունն առաջադրելու է քաղաքական հայտարարության տեքստ՝ իր բնույթով յուրատեսակ լակմուսի թուղթ, որը կիջեցվի ներհայաստանյան քաղաքական դաշտ, վերջինիս Ph֊ի շեղումը հաշվելու համար։
Հայրենքի փրկության համար մղվող պայքարի կենսաքիմիայի տեսանկյունից ընդդիմադիրներիս կողմից առաջարկվող հայտարարության տեքստը խորհրդանշաբար ունի "Ph=7", այսինքն՝ չեզոք տեսք, քանզի խոսում է հայրենիքի, պետության և հայ ազգի փրկությանն ուղղված հիմնական կարմիր գծերից՝
*Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս։
*Առանց թյուրքական միջանցքների Հայաստան։
*Առանց անկլավային հոշոտման Հայաստան։
*Աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական ողնաշար ունեցող Հայաստան։
Պոլիոմելիթի պատվաստումից վախեցած երեխայի լացակումած դեմքով՝ ՔՊ֊ն ամեն կերպ ջանում է տապալել ԱԺ արտահերթ նիստն, առաջարկվող հայտարարության տեքստի լակմուսով սեփական Ph֊ի ստուգումից խուսափելու համար։ Դեռևս 2020թ.֊ի մայիսի 9֊ի նախօրեյին համացանցում պտտվում էր ապագա կապիտուլյանտի կարծեցյալ պոլիցայ պապի լուսանկարը։Լուսանկարի իսկությունը, որևէ մեկը թերևս այդպես էլ երաշխավորել չկարողացավ։
Այնուհանդերձ, այսօր, 2018թ.֊ին Հայաստանի իշխանությունն օկուպացրածների խմբակը, ստիպված է լինելու անձամբ երաշխավորել սեփական իսկությունը։ Նիստը տապալելով կամ հայտարարության տեքստին դեմ քվեարկելով, լակմուսի թուղթը ներկելու են կարմիր՝ բացահայտելով սեփական կոլլաբորացիոնիստ ու պոլիցայ էությունը։
Դեմ դուրս գալով հայտարարության սահմանադրահաճո տեքստին, օկուպանտների խմբակը միայն ցույց կտա, որ թշնամու հետ գնացել է գիտակցված, ինքնակամ ու կանխամտածված համագործակցության՝ ի վնաս հայոց պետականության և ի շահ թուրք֊ադրբեջանական տանդեմի՝ վկա Գորիս֊Կապան ավտոճանապարհի ապօրինի հանձնումը թշնամուն և ոչ միայն։
Միջազգային իրավունքում կոլլաբորացիոնիզմը սեփական պետության դեմ գործված քրեական հանցագործություն է՝ դասակարգված որպես պետական դավաճանություն։ Որպես պատմական ակնարկ հիշեցնեմ, որ միայն Ֆրանսիայում, 1945թ.֊ին օկուպանտների հետ համագործակցելու և դրանից օգուտներ քաղելու համար, պետական դավաճանության մեղադրանքով գնդահարվեցին մոտ 10 հազար կոլլաբորացիոնիստներ՝ մի մասը առանց դատարանի վճռի։
Հե՛նց այսօր, ՔՊ֊ն պետք է դիրքորոշում հայտնի, թե արդյո՞ք ինքը Հայաստան իջեցված "Քեմալական Պատվեր" է, թե՛ ոչ։
Հե՛նց այսօր, մեր հասարակությունը պետք է որոշի ի՛նքը պոլիցայների, թե՞ հաղթական մարշալների թոռ ու ծոռ է։
Այլևս եկել է Ռուբիկոնը անցնելու պահը, ինչպե՛ս կապիտուլյանտների, այնպե՛ս էլ հայ հասարակության համար։
Սիրելի՛ ժողովուրդ, թշնամու քաղաքական կամքը մեր վրա անխախտ պահող պոլիցայների դեմ բարձրացրու քո վճռական բողոքի ձայնը։
Ֆրանսիայի հրապարակում միացիր այսօր մեզ, ժամը՝ 16։00֊ին։
Սիրելի հա՛յ մարդ, Հայաստանի կապիտուլացիան չեղարկելու և թշնամու զենքը թիկունքներիցս հեռացնելու համար դեպի մեզ բեր քո կամային բռունցքը։ Այսօր, Ֆրանսիայի հրապարակում միացիր ազգիդ, ժամը՝ 16։00֊ին»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ