ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխող ՔՊ-խմբակը չի համարձակվում հայտարարել կարմիր գծերի մասին, որովհետև ունեն մեկ բռնապետիկ, որը դարձել է Հայաստանի չարիքը.Աղվան Վարդանյան (տեսանյութ) 06/02/2022 20:31 | ԼՐԱՀՈՍ
Իշխող ՔՊ-խմբակն այնքան է խորացել իր պետականակործան գործողություների մեջ, որ նրանցից որևէ մեկը չի համարձակվում հայտարարել մեր կարմիր գծերը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ հնարավոր չէ ուժի սպառնալիքի ներքո սահմանազատում և սահմանագծում անել, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ ցեղասպանությունն ուրանալով։ Որևէ մեկը չի համարձակվում արտաբերել այս խոսքերը, որովհետև ունեն մեկ բռնապետիկ՝ խղճուկ, սուտխոսան ղեկավար, որն այսօր դարձել է Հայաստանի չարիքը:Լրագրողների հետ զրույցում այսօր նման տեսակետ է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ ՔՊ-ականներից շատերն այսօր «գերության» մեջ են, նրանք հասկանում են, որ իրենց քաղաքական ուժը երկիրը տանում է կործանման, բայց չեն համարձակվում դուրս գալ ՔՊ-ից:
Աղվան Վարդանյանը անդրադարձավ նաև այս օրերին ոստիկանության գործողություններին՝ նկատելով, որ թեև ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ոստիկանապետ Վահե Ղազարյանը խոստացել էր, որ ոստիկաններն այլևս բռնություն չեն կիրառի ցուցարարների նկատմամբ, սակայն ոստիկանապետն իր խոստումը չի պահել.
«Դա պատիվ չի բերում տղամարդուն, երբ խոսք է տալիս իր գործառույթներն անել, բայց չի անում, ամո՛թ է, պետք է գետինը մտնեք, որ ձեր խոստումը չեք կատարում»,-ասաց Վարդանյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ պետության կործանարար ընթացքի համար պատասխանատվություն են կրում նաև ԱԱԾ ղեկավարը և ԲԴԽ նախագահը.
«Արմեն Աբազյանը փոխանակ ազգային անվտանգություն ապահովի, պետական բյուջեից գումար է ստանում և այդ ամբողջ միջոցները ծախսում է մարդկանց հետապնդելու, մարդկանց գաղտնալսելու համար, որոշ ՔՊ-ականների անվտանգությունն ապահովելու համար, սա ԱԱԾ-ի գործառույթ չի, այն զառնիթափը, որով բռնապետիկը տանում է երկիրը, դրա համար, պարո՛ն Աբազյան, դուք ևս պատասխան եք տալու: Հաջորդը ԲԴԽ-ն է՝ Գագիկ Ջհանգիրյան սիրուն տղայի ղեկավարությամբ, որը դատարաններին է կառավարում և ապօրինի կալանավորում է մարդկանց, պարոն Ջհանգիրյանը, որքան էլ ճարպիկ լինի, պատասխան է տալու»,-ասաց Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց պաշտոնաթող գեներալներին և գնդապետներին, ոստիկանության սպաներին խմբեր կազմեն և գնան ոստիկանապետի, ՊՆ նախարարի, ԱԱԾ-ի ղեկավարի և բացատրեն նրանց, որ պետություն են կործանում և անձնական պատասխանատվություն են կրում այս իրավիճակի համար:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ