ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մասիսի բժշկական կենտրոնում բացահայտված բազմադրվագ կոռուպցիոն չարաշահումների առնչությամբ Արարատի մարզի դատախազը միջնորդագիր է հղել Արարատի մարզպետին 05/31/2022 16:41 | Քրեական խրոնիկոն
«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից, նաև բուժկենտրոնի մի քանի աշխատակիցների հետ խմբի կազմում, այլ քաղաքացիների օժանդակությամբ պաշտոնական կեղծիք, պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման և յուրացման եղանակներով ՓԲԸ-ի ֆինանսական միջոցներից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու բազմաթիվ կոռուպցիոն հանցավոր արարքների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ բուժկենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել նաև 5 այլ անձանց, այդ թվում նաև բուժկենտրոնի աշխատակիցների: Բացի այդ, նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների նկատմամբ ոչ արդարացնող, այդ թվում՝ համաներման, ինչպես նաև գործուն զղջալու հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Քրեական գործը 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և սկսվել է դատական քննություն (ԱՎԴ2/0038/01/22):
Արարատի մարզի դատախազությունում սույն գործի նյութերի ուսումանսիրության ընթացքում պարզվել են Մասիսի բժշկական կենտրոնում կատարված լայնածավալ կոռուպցիոն չարաշահումների կատարման պատճառ և պայման հանդիսացող մի շարք գործոններ: Նկատի ունենալով, որ բուժկենտրոնը Արարատի մարզպետարանի ենթակայության ներքո գործող պետական հիմնարկություն է, իսկ մարզպետարանի ենթակայության տակ առկա են նաև այլ նմանատիպ հաստատություններ, որտեղ, ևս, կարող են այդ գործոններով պայմանավորված նման երևույթներ տեղի ունենալ՝ մարզի դատախազը միջնոդրագրով դիմել է ՀՀ Արարատի մարզպետին:
Մարզի դատախազը միջնորդագրով անհրաժեշտ է համարել մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում բացառել աշխատանքային խտրականության ցանկացած դրսևորում և ապահովել, որպեսզի աշխատակիցները վարձատրվեն ըստ իրենց հաստիքների և ըստ իրենց կատարած աշխատանքի՝ արդարացի պայմաններով:
Բացի այդ, քրեական գործով պարզվել է, որ յուրացման և վատնման եղանակով կատարված հափշտակությունները հնարավոր են դարձել հաշվապահական ընթացակարգերի, գնումների մասին օրենսդրության պահանջների խախտումների արդյունքում: Ելնելով դրանից՝ միջնորդագրով նաև բարձրացվել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկություններում հաշվապահական հաշվառման կարգը, գնումների մասին օրենքով և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խստագույնս պահպանելու, մատուցվող ծառայությունների համար հիմնարկությունների աշխատակիցների կողմից, առանց համապատասխան փաստաթղթավորման, կանխիկ-առձեռն գումարների ստացումը բացառելու ուղղությամբ։
Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել էր նաև, որ վատնման եղանակով ընդհանուր առմամբ ավելի քան 1մլն դրամի չափով գումարի հափշտակության երկու դրվագ կապված է եղել բժշկական կենտրոնի արհեստակցական կազմակերպությանը փոխանցվող ֆինանսական միջոցները ապօրինի կորպով ոչ նպատակային օգտագործելուն և վատնելուն: Օրինակ, պարզվել է, որ ԲԿ-ի տնօրենի պահանջով արհմիության միջոցներից խոշոր չափերով գումար է փոխանցվել մի մասնավոր կազմակերպության, որպեսզի հիվանդանոցի տնօրենը պարգևատրվի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ և նրա մասին նկարահանվի տեսահոլովակ։
Միջնորդագրով խնդիր է դրվել հետևելու, որպեսզի արհմիություններին հատկացված դրամական միջոցները ծառայեցվեն բացառապես արհմիությունների կանոնադրական նպտակների իրականացմանը և բացառվի ցանկացած ապօրինի միջամտություն արհմիությունների օրինական գործունեությանը, նաև՝ պարբերաբար այս ոլորտում իրականացեն ստուգումներ:
Միջնորդագրով անհրաժեշտություն է համարվել մշակել և ներդնել մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկությունների նյութական ապահովման միջոցների, այդ թվում՝ վառելիքի տրամադրման գործընթացքում ստուգողական-վերահսկողական լրացուցիչ մեխանիզմներ, ինչպես նաև՝ ձեռնարկել գործուն միջոցներ՝ բացառելու առանց համապատասխան վարձակալական պայմանագրերի կնքման՝ պետական հիմնարկությունների կողմից շահագործվող անշարժ գույքը ձեռնարկատիրական նպատակներով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
- 04/20/2024 11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ