ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ալիևն է պահանջել, որպեսզի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը չունենա Գլխավոր Շտաբի պետ». Ստեփան Դանիելյան 05/30/2022 16:38 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը, հերթական անգամ, խոսում է թույլի դիրքերից։ Հայաստանի Հանրապետությունն, առհասարակ, իրեն պահում է որպես թույլ՝ բանակը չի կատարելագործում, չունի Գլխավոր Շտաբի պետը, որն, ըստ երևույթին, Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջն է, ով հայտարարում էր, որ թույլ չի տա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերականգնի իր բանակը,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով նախօրեին ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը։ Սիաժամանակ ՀՀ արտաքին գերատեսչությունը նշել է, թե նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:
Ստեփան Դանիելյանը նկատում է՝ օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած թույլ դիրքերից, Ադրբեջանը համապատասխան քաղաքականություն է վարում՝ փորձելով արագացնել Հայաստանի հետ փաստաթղթերի ստորագրումն ու սահմանագծման և սահմանազատման գործընթացը։ Հայաստանն էլ, իր հերթին, ըստ քաղաքագետի, փորձում է ժամանակ ձգել, ըստ երևույթին, սպասելով ուկրաինական դեպքերի զարգացման ընթացքին, նաև՝ համաշխարհային քաղաքականության փոփոխության տեմպերին։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ արդեն մոտ երկու տարի ձգվող պարբերաբար նկատվող սահմանային լարումներ և ռազմական բախումներ, ինչպես նաև, որպես սրա հետևանք հանդիսացող՝ զոհեր։
Հարցին՝ որքա՞ն կարող է շարունակվել այս իրավիճակը, երբ մենք, ըստ էության, սահող պատերազմի մեջ ենք, տալով զոհեր, Ստեփան Դանիելյանը պատասխանել է՝ իրավիճակը կշարունակվի մնալ նույնն այնքան ժամանակ, քանի դեռ մենք թույլ քաղաքականություն ենք վարում՝ պատրաստ առանց լուրջ հակազդեցություն նախաձեռնելու, զոհեր տալու.«Գործող պրոցեսն արագացնելու համար, ամեն անգամ, Ադրբեջանը կամ տարածք է բռնազավթում, կամ զինծառայող է սպանում, Հայաստանն, իր հերթին, չի դիմադրում, ամեն անգամ կրկնելով, որ պատրաստ է արագացնել պրոցեսներն, այսինքն, այսպիսով, ընդունում է ադրբեջանական կողմի որդեգրած դատապարտելի վարքը՝ հայաստանյան կողմի նկատմամբ։ Իրավիճակը կշարունակի նույնությամբ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք զինվորներ, որոնց պատրաստ ենք առանց դիմադրության զոհելու՝ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունների դիմաց, իսկ զինվորներ, մենք դեռ ունենք…», - ցավալիորեն արձանագրել է քաղաքագետը։
Անդրադառնալով Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի հայտարարությանն առ այն, որ եթե այս շաբաթ հայ ադրբեջանական սահմանազատող հանձնախմբին հաջողվի ռուսական կողմից վերցնել համապատասխան քարտեզները, ապա հենց այս շաբաթվանից սկսած, հայկական կողմի համար կարող է, այլևս, անհնարին դառնալ մուտք գործել Արցախ, մեկնաբանելով, որ ըստ էության, այսպիսով, կփակվի Հայաստանից դեպի Արցախ տանող այս պահի միակ հասանելի՝ Բերձորի ճանապարհը, որը թույլ չտալու համար, սահմանազատող խմբի հայաստանյան կողմի անդամները պետք է անհապաղ կերպով հրաժարականներ ներկայացնեն՝ զերծ մնալու համար այս ողբերգական զարգացումներից, Ստեփան Դանիելյանը պատասխանում է՝ որպեսզի վերոհիշյալ զարգացումները տեղի չունենան, անհրաժեշտ է ոչ միայն սահմանազատող խմբի հայաստանյան ներկայացուցիչների հրաժարականներն, այլև՝ ողջ Կառավարության հրաժարականը։ Օրվա իշխանությունը, ամբողջ կազմով, պետք է անհապաղ կերպով վայր դնի լիազորություններն ու հեռանա, թույլ չտալով Հայաստանի Հանրապետության և Արցախի համար կործանարար զարգացումների այս ընթացքը, ընդգծել է Ստեփան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
- 04/22/2024 23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ